ԱԲՍ ՖԱ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԱԲՍ | |||
Ամբողջական անուն | ABC Futebol Clube | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | O Mais Querido (Ամենաթանկերը) | ||
Հիմնադրում | 1915 | ||
Երկիր | Բրազիլիա | ||
Մարզադաշտ | Ֆրասկեյրան, Ռիու Գրանդի դու Նորտի՝ Բրազիլիա | ||
Տարողունակություն | 13.000 | ||
Նախագահ | Բրազիլիա Ռուբենս Գիլյեմերե Դանտաս | ||
Մարզիչ | Բրազիլիա Զե Թեոդորո | ||
Սերիա Բ Բրազիլիա | 14-րդ | ||
|
«ԱԲՍ» (պորտ.՝ ABC Futebol Clube) - բրազիլական ֆուտբոլային ակումբ։ Ակումբը անվանել են ԱԲՍ, վերցնելով Հյուսիսային Ամերիկայի երեք քաղաքների առաջին տառերը՝ Արգենտինան (Argentina), Բրազիլիան (Brazil) և Չիլին (Chile)։ Բացի այդ ԱԲՍ-ը լատինական այբուբենի առաջին տառերն են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱԲՍ-ը տարածաշրջանի հնագույն ակումբն է՝ ստեղծվել է 1915 թվականի հունիսի 29-ին։ Ակումբի նվաճումները՝ անընդմեջ 10 հաղթանակ այդ շրջանի մրցաշարերում 1932-1941 թվականներին։ Ակումբը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում՝ նմանատիպ նվաճումներով Մինաս Ժեյրաս նահանգի «Ամերիկա Մինեյրո» ակումբի կողքին։ Ակումբը Բրազիլիայում հայտնի է նրանով, որ համարվում է ռեկորդակիր այդ նահանգի նվաճված մրցաշարերի քանակով։ Այն ունի 50 տիտղոս։ Ակումբի պատմության մեջ նաշանակալից դեր ունի ընկերական խաղը ԽՍՀՄ-ի հավաքականի հետ, 1973 թվականի, դեկտեմբերի 18-ին՝ խաղը ավարտվեց 2-2։ Բրազիլացիների կողմից գոլի հեղինակ դարձան Ալբերին և Դեմոլիդորը իսկ ԽՍՀՄ-ի կազմից Գենայդի Օնիշչեկոն և Վլադիմիր Ֆեդոտովը։ Ինչպես նաև ակումբը 1979 թվականի դեկտեմբերին խաղացել է Բրազիլիայի օլիմպիական հավաքականի դեմ և պարտվել է խաղը 0-1 հաշվով։ Սերիա Ա-ին ակումբը հասնում է 8 շրջանի ընթացքում (1972, 1976-1979, 1984, 1985, հարկ է նշել, որ 2000 թվականին Ժոաո Ավելանժայի գավաթը փաստացիորեն համարվեց Բրազիլիայի մրցաշար։ Ներկա պահին ակումբը խաղում է Բրազիլական լիգայի Բ սերիայում, ակումբը Բ սերիա է վերադարձել 2007 թվականին, երբ սիրողական լիգայից 2005 թվականի դուրս թռչելուց հետո։ Ըստ 2012 թվականի տվյալների ԱԲՍ-ի գլխավոր հակառակորդն է համարվում «Ամերիկա Նատալ» ակումբը, որը հանդես է գալիս Բրազիլական մրցաշարի Բ սերիայում։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիայի մրցաշարի Ս սերիա (1)։ Բրազիլիայի ֆուտբոլային մրցաշար 2010
- Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի մրցաշար (52)։ 1920, 1921, 1923, 1925, 1926, 1928, 1929, 1932—1941, 1944, 1945, 1947, 1950, 1953—1955, 1958—1962, 1965, 1966, 1970—1973, 1976, 1978, 1983, 1984, 1990, 1993—1995, 1997—2000, 2005, 2007, 2008, 2010, 2011
- Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի գավաթ (3)։ 2005, 2008, 2011