Я сошла с ума (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Я сошла с ума»
Տատուի սինգլը
«200 по встречной» ալբոմից
Թողարկված2000 թվականի դեկտեմբերի 19
ՖորմատCD
Ժանրփոփ
ԵրգահանՍերգեյ Գալոյան
Տևողություն03:35
ԼեյբլՆեֆորմատ
ՊրոդյուսերԻվան Շապովալով

«Я сошла с ума» (հայերեն՝ Ես խելագարվել եմ), «Տատու» խմբի առաջին մաքսի սինգլ, որը հետագայում ընդգրկվել է նրանց «200 по встречной» առաջին ալբոմի մեջ։ Այն հանդիսանում է «All the Things She Said» երգի ռուսերեն տարբերակ։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Я сошла с ума» երգի համար տեսահոլովակը նկարահանվել է 2000 թվականի աշնանը՝ Մոսկվայի Խոդինսկի դաշտում։ Հոլովակի ռեժիսորն է խմբի պրոդյուսեր Իվան Շապովալովը։ Սցենարի համաձայն, երկու աշակերտուհիներ (որոնց դերը կատարում էին Կատինան ու Վոլկովան), անձրևի ու մետաղական ցանկապատի հետևում կանգնած մարդկանց ծանր հայացքների տակ գտնվելով, համբուրվում են միմյանց հետ: Տեսահոլովակի վերջում աղջիկները հեռանում են իրար ձեռքից բռնած:

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Я сошла с ума (օրիգինալ)
  • Я сошла с ума (DJ Ram ռեմիքս)
  • Я сошла с ума (S. Galoyan ռեմիքս)
  • Я сошла с ума (DJ Rams Breakbeat ռեմիքս)
  • Я сошла с ума (HarDrum ռեմիքս)
  • Я сошла с ума (տեսահոլովակ)
  • Я сошла с ума (տեսահոլովակ ռեմիքսի համար)

Հիթշքերթներ, ռոտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլը հասել է 89-րդ հորիզոնականին ռուսական ռադիոկարտում 2000 թվականին, չնայած դրան, որ ռոտացիայում ընդամենը 12 օր էր[1]։ Երգը ռադիոյով հնչել է ավելի քան երկու միլիոն անգամ։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական քննադատները նշել են Քեթի Փերրիի «E.T.» ու «Я сошла с ума» և «All the Things She Said» երգերի համահունչ լինելը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MTV Video Music Award մրցանակ «MTV Ռուսաստանի հանդիսատեսի ընտրություն» նոմինացիայում «Я сошла с ума» տեսահոլովակի համար[3]։
  • «100 տոկոսանոց հիթ» մրցանակ Հիթ FM ռադիոկայանի կողմից «Я сошла с ума» երգի համար[4][5]։
  • BMI Honors Top European Songwriters And Publishers մրցանակ Ելենա Կիպերին, երգի տեքստի համահեղինակության համար[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2M» — Чарты радио и ТВ — архив — Итоговый радиочарт 2000 Россия
  2. «Сергей Галоян подаёт в суд на Katy Perry и Kanye West»։ NEWSmusic.ru։ 05-07-2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2012-02-18 
  3. О VMA 2001 Archived 2010-05-02 at the Wayback Machine. // MTV, 2001
  4. 100-пудовый хит // tatysite.net, 2 июня 2001
  5. Группа «Тату» на церемонии вручения премии радио «Хит FM» — «Стопудовый хит» в Государственном Кремлёвском дворце. Фото: Алексей Куденко // Коммерсантъ, 2 июня 2001
  6. «Автор песен «Тату» родила сына» (ռուսերեն)։ NEWSmusic.ru։ 16-02-2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին։ Վերցված է 2012-02-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]