Хочешь?
«Хочешь?» | ||||
---|---|---|---|---|
Զեմֆիրայի սինգլը | ||||
«Прости меня моя любовь» ալբոմից | ||||
Թողարկված | 17 հուլիսի 2000 | |||
Ֆորմատ | ռադիոռոտացիա, թվային դիստրիբուցիա | |||
Ձայնագրված | 1999 | |||
Ժանր | փոփ ռոք | |||
Երգահան | Զեմֆիրա | |||
Տևողություն | 03:17 | |||
Լեյբլ | REAL Records | |||
Պրոդյուսեր | Զեմֆիրա | |||
Զեմֆիրայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Хочешь?», Զեմֆիրայի երկրորդ սինգլը «Прости меня моя любовь» ձայնասկավառակից՝ թողարկված 2000 թվականի հուլիսի 17-ին։ Երգչուհու արվեստի ամենաճանաչված երգերից մեկն է։
Երգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը Զեմֆիրայի կարիերայի ամենահաջողվածներից մեկն է։ Ավելի ուշ երգը ներառվել է Լյուդմիլա Գուրչենկոյի երգացանկի մեջ։ Ինքը՝ դերասանուհին, ասում էր.
Զեմֆիրան, իմ խորին համոզմամբ, կատարելապես հանճարեղ աղջիկ է։ Դա նրան տրված է Աստծուց։ Երբ մի անգամ ինձ առաջարկեցին կատարել նրա „Хочешь, я убью соседей?“ երգը, ես հազվագյուտ հաճույք ստացա իրական, անկեղծ տաղանդին մոտենալուց»[1]։ |
Գուրչենկոն 2011 թվականին այս երգի հիման վրա տեսահոլովակ է թողարկել։ Տեսահոլովակի ռեժիսորը դարձել է Կատյա Ցարիկը։ Դա ժողովրդական դերասանուհու վերջին աշխատանքն էր։
Երգի բառերը գրական վերլուծության են ենթարկել «ЖЗ» ամսագրում։ Մասիմո Մաուրիցիոն իր «Զեմֆիրայի „Хочешь?“-ը որպես հիպերտեքստ։ Ազատ մտածմունքներ» գրառման մեջ խոսում է երգի՝ որպես գրականության և երաժշտարվեստի սինթեզի մասին։ Հեղինակը երգը տանում է ռուսական պոեզիայի ХХ դար՝ Իգոր Սևերյանինի, Ալեքսանդր Բլոկի, Վալերի Բրյուսովի, Վլադիմիր Մայակովսկու, ինչպես նաև Պուշկինի ժամանակաշրջան. «…կյանքի նկատմամբ պարտության ճանաչումը, ճակատագիրն ուղղելու անհնարինությունը և դրանով սիրելի մարդու հետ բաժանումից խուսափումը կապվում է բանաստեղծի կյանքի ևճակատագրի հետ, առաջին հերթին՝ 1900-ական թվականների երկրորդ կեսի Ա. Բլոկի գոյություն չունեցող գեղեցկության փնտրտուքների հետ[2]։
2013 թվականին Ֆիլիպ Կիրկորովը երգը կատարել է իր համերգներին, որոնց ընթացքում հայտնվել է Լյուդմիլա Գուրչենկոյի հոլոգրաֆիկ պատկերը[3]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2000 թվականի հունիսի սկզբին ռեժիսոր Պավել Վլադիմիրսկու կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««ВРЕМЯ Z», հասարակության ինտելեկտուալ խավի ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Ամսագրային սրահ | Զնամյա, 2008 N8 | Է. Մորոզ — «Աբզաց» (Մոսկվա)
- ↑ Մարիա Ֆուգենֆիրովա։ (2013 թ․ փետրվարի 21). «Կիրկորով. 101 կիլոգրամ նրբություն (վիդեո)». ՆԳՍ.ՌԵԼԱՔՍ Նովոսիբիրսկ. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.