Ты не смогла простить

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ты не смогла простить»
«Ты не смогла простить» սինգլի շապիկը (Եգոր Կրիդ, 2021)
Եգոր Կրիդի սինգլը
Թողարկված2020 թվականի դեկտեմբերի 15
Ժանրփոփ
Տևողություն1։52
ԼեյբլWarner Music Russia
Եգոր Կրիդի սինգլների ժամանակագրություն
«Rolls Royce»
(2020)
«Ты не смогла простить»
(2021)
«Голос»
(2021)
«Ты не смогла простить»

«Ты не смогла простить», ռուս երգիչ և ռեփեր Եգոր Կրիդի երգը, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին՝ որպես «Warner Music Russia» լեյբլի սինգլ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 29-ին Tophit երաժշտական պորտալում հրապարակվել է դեկտեմբերի 21-ից մինչև 27-ը ռադիոկայանների կողմից ամենաշատ ներբեռնվող թրեքների ցուցակը։ «Ты не смогла простить» երգն ընդգրկվել է այդ ցուցակում և հեռարձակվել շուրջ 26 ռադիոկայաններով[2]։

Շապիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի թողարկումից հետո նրա ունկնդիրները ուշադրություն են դարձրել շապիկին, որը նման էր Juice WRLD Legends Never Die առաջին հետմահու ալբոմի վիզուալ ձևավորմանը։ Ավելի ուշ Եգոր Կրիդը Instagram-ի սթորիում հրապարակել է, որ դա միտումնավոր տրիբունալ է հանգուցյալ ռեփերին[3][4][5]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Եգոր Կրիդի YouTube-ի պաշտոնական ալիքում՝ սինգլի թողարկումից երեք օր անց։ Տեսահոլովակում նկարահանվել են Tik Tok-բլոգերներ Արթուր Բաբիչը, Մախա Գորյաչևան, Նաստյա Ռիժիկը, Օլյա Շելբին, ինչպես նաև վիդեոբլոգերներ Գերման Չերնիխը, էդ Բրիզին և այլ հայտնի անձինք։ «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքի տվյալներով՝ ավելի քան մեկ օրվա ընթացքում երաժշտական տեսանյութը երկու միլիոնից ավելի դիտում է ունեցել[6]։ Տեսանյութի ռեժիսորն էր Ալեքսանդր Ռոմանովը[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի հենց սկզբում Կրիդը երևում է շտապ օգնության մեքենայի մոտ գտնվող պատգարակում։ Մի քանի ժամ առաջ մի սև հագուստով աղջիկ անցնում է ցանկապատի վրայով, որով շրջապատված էր մասնավոր տունը, ապա ներխուժում է այդ տարածք, և մոտենալով պատուհանին՝ տեսնում Եգոր Կրիդին՝ շրջապատված բլոգերներով։ Նրանք բոլորը տոնում են Նոր տարին։ Հոլովակին ուղեկցող երգը պատմում է այն մասին, որ այդ կինը Եգորի նախկին ընկերուհին է, որը եկել էր նրա մոտ՝ «վրեժխնդիր լինելու» համար։ Նա հոսանքազրկում է ազդանշանը, քնեցնում սպասուհուն, հագնում նրա հագուստը, ինչպես նաև կեղծամը, ակնոցը, որից հետո անհայտ փոշի է լցնում շամպայնով լի բաժակի մեջ և այն տալիս արտիստին։ Սակայն ավելի ուշ պարզվում է, որ նա շփոթել է բաժակները և ինքն է խմել թույն պարունակող շամպայնը։ Այնուհետև Արթուր Բաբիչը բացում է շամպայնի շիշը, որի խցանը թռնում է Կրիդի վրա, և երաժիշտը կորցնում է գիտակցությունը։ Բլոգերները սկսում են մտածել, թե ինչպես պետք է օգնեն կատարողին, և Իգոր Սինյակը փորձում է փրկել Եգորին՝ որոշելով երգչին արհեստական շնչառություն տալ։ Դրանից հետո ռեփերի նախկին ընկերուհին թունավորված տեգերով մի քանի անգամ կրակում է Իգորի վրա՝ դրանով իսկ կանխելով Եգորին օգնելու նրա փորձերը։ Հետո կոլեկտիվը երաժիշտի համար շտապ օգնություն է կանչում։ Երբ Կրիդին դնում են պատգարակի վրա, նրա նախկին ընկերուհին մեքենան առևանգում է՝ մտածելով, որ երգիչը նույնպես այնտեղ է։ Ավելի ուշ պարզվում է, որ նա հեռացել է նախքան բժշկական անձնակազմի՝ Եգորին մեքենայի մեջ տեղավորելը, և շտապ օգնության մեքենայի թափքը դատարկ էր։ Այնուհետև երևում է, թե ինչպես է Եգոր Կրիդը մենակ մնացել պատգարակի վրա, քանի որ մյուս մարդիկ փախել են առևանգված ավտոմեքենայի հետևից[6]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

TNT Music կայքի սյունակագիր Վլադիսլավ Շեյնը «Ты не смогла простить» երգն անվանել է «քնարական» փոփ թրեք՝ հիփ-հոփի տարրերով, երգչախմբերը՝ «մեղեդիական», և նշել, որ դրանք «գոյակցում են ասմունքի և էդլիբների հետ»[3]։ Music Box Russia կայքի խմբագրությունը տեսահոլովակը համեմատել է նախաամանորյա մինի ֆիլմի հետ՝ հայտարարելով, որ, չնայած աննկարագրելի սիրո մասին երգի տեքստին, «հաստատ ժպիտ կառաջացնի յուրաքանչյուրի մոտ»[8]։

Հիթ շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենշաբաթյա շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2020) Բարձրագույն
հորիզոնական
 Ռուսաստան (Tophit YouTube Hits)[9] 4
 Ռուսաստան (Tophit Radio & YouTube Hits)[10] 35
{{{2}}} Ուկրաինա (Tophit YouTube Hits)[11] 12
{{{2}}} Ուկրաինա (Tophit Radio & YouTube Hits)[12] 22
 Ռուսաստան (ՎԿ)[13] 14
 Ռուսաստան (YouTube Music)[14] 2
 Ռուսաստան (Apple Music)[14] 8
Ռուսաստան (ТНТ Music) 1

Ամենամսյան շքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2020) Հորիզոնական
 Ռուսաստան (Tophit YouTube Hits)[15] 24
{{{2}}} Ուկրաինա (Tophit YouTube Hits)[16] 57
{{{2}}} Ուկրաինա (Tophit Radio & YouTube Hits)[17] 97

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Альбом «Ты не смогла простить — Single» (Егор Крид)». Apple Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Самые скачиваемые радиостанциями треки за предыдущую неделю (21 — 27 декабря)». Tophit (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 Владислав Шеин (2020 թ․ դեկտեմբերի 15). «Егор Крид диссит бывшую в песне «Ты не смогла простить»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  4. «Егор Крид выпустил трек «Ты не смогла простить». Его обложка — копия кавера альбома Juice WRLD». Rap.ru (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Обложка Егора Крида копирует обложку Juice WRLD». The Flow (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  6. 6,0 6,1 Оксана Скибун (2020 թ․ դեկտեմբերի 18). «У Егора Крида вышел клип на трек «Ты не смогла простить». Там снялись тиктокеры из Dream Team House и XO Team». Srsly.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Клип Егора Крида «Ты не смогла простить» набрал два миллиона просмотров». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Предновогодний мини-фильм от Егора Крида». Music Box Russia (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  9. «YouTube – Top Week Hits». Tophit (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  10. «Radio & YouTube – Top Week Hits». Tophit (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  11. «Ukraine YouTube – Top Week Hits». Tophit (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  12. «Ukraine Radio & YouTube – Top Week Hits». Tophit (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  13. «Музыкальные чарты за 51 неделю: лидируют Скриптонит, Ramil', Светлана Лобода, Artik & Asti и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  14. 14,0 14,1 «Музыкальные чарты за 52 неделю: лидируют Скриптонит, Truwer, Канги, Loboda, Artik & Asti и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  15. «YouTube – Top Month Hits». Tophit (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  16. «Ukraine YouTube – Top Month Hits». Tophit (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  17. «Ukraine Radio & YouTube – Top Month Hits». Tophit (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.