Кончится лето (երգ)
«Кончится лето (երգ)» | |
---|---|
Կինոի երգը | |
Ժանր | Պոստ փանկ |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 356 վայրկյան |
Հեղինակ | Վիկտոր Ցոյ |
Кончится лето, «Կինո» խմբի 1990 թվականին գրված երգը «Սև ալբոմից», որը թողարկվել է Վիկտոր Ցոյի մահից հետո։ Երգը ձայնագրվել է Պլիենցիմեսի ամառանոցում գտնվող պորտստուդիայում, որտեղ Ցոյը մեկնել է հանգստանալու Լուժնիկի մարզադաշտում ունեցած համերգից հետո։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգն ստեղծվել է Նատալի Ռազգոլովայի բնակարանում, որտեղ այդ ժամանակ միասին ապրում էին Վիկտորն ու Նատալիան, մի քանի այլ երգերի հետ միասին, որոնք ավելի ուշ ներառվել են «Սև ալբոմում»։ Ձայնագրությունն արվել է սովորական ձայնագրիչի օգնությամբ և ակուստիկ կիթառի ուղեկցությամբ։ Արդյունքում այդ ձայնագրությունը հրապարակվել է 2018 թվականին։
Ապագա ալբոմի համար ձայնագրությունն իրականացվել է 1990 թվականի ամռանը Յուրմալայում գտնվող «Yamaha» պորտստուդիայում։ Վիկտոր Ցոյի նոթատետրում կա երգացանկի սևագիրը, որում երգի անունը «Лето» է։ Ցոյի վախճանից հետո ձայնագրությունը մշակվել է և 1991 թվականի հունվարին թողարկվել «Սև ալբոմում»։
Հայտնի է նաև երգի սևագիր տարբերակը, որը թողարկվել է 2002 թվականին «Սպիտակ ալբոմում»։
Երգի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ե․ Շաջանովայի խոսքերով՝ երգը «Սև ալբոմի» մնացած երգերի պես լի է սպասումով և մահվան նախազգացումով։ Այս երգում, ինչպես նշում է Շաջանովան, շարժումը ստատիկայով փոխարինելու պատճառով ձևավորվում և զարգանում է «ճանապարհ» հայեցակարգի իմաստաբանությունը։ Շաջանովայի կարծիքով «ճանապարհ» հայեցակարգի մեկնաբանման առաջին նշանակալի պահն ամփոփվում է նրանով, որ գործողությանը նպաստող արտաքին գործոնները չեն աշխատում, իսկ ներքին գործոններ չկան (առաջ շարժվելն իմաստ չունի և հետ վերադառնալու հնարավորություն չկա)[1]։
Երգի հերոսը զգում է, որ փակուղի է ընկել կամ ավարտել է իր ճանապարհը՝ կորցնելով ներքին խթանը։ Կրկներգի վերջին տողերը («…Я жду ответа. // Больше надежд нету. // Скоро кончится лето. // Это...»), ինչպես նշում է Շաջանովան, կենտրոնացած են մահվան նախազգացման վրա[1]։ Իսկ այն փաստը, որ Ցոյը մահացել է այդ նույն ամռանը ճանապարհին (1990 թվականի օգոստոսի 15-ին), հեղինակն անվանում է սիմվոլիկ։ «Կինո» խմբի ավագի համար այդ ամառն իսկապես դարձել է վերջինը[2]։
Այն տարածությունը, որում գտնվում է երգի հերոսը, շաղկապվում է նրա շուրջ («․․․և այսպես տարին տարվա հետևից», «հարյուրերորդ անգամ․․․»)։ Այդ զգացման պատճառով հերոսը կրկին զգում է իրեն անելանելի և անվստահ իրավիճակում, ինչից թվում էր թե ազատվել էր։ Շաջանովան ենթադրում է, որ հենց այս փոփոխությունն է կապված մահվան նախազգացման հետ, որը հետապնդում էր Ցոյին («կյանքը կանցնի»)[3]։
Ն․ Նեժդանովայի խոսքերով՝ երգը լի է հեգնանքով։ Գոյությունը հանգստի մեջ ինքնին նկարագրված է հեգնանքով․ «Մի օր ուտում ենք, երեք օր՝ խմում // Եվ, ընդհանրապես, ուրախ ենք ապրում»։ «Պատուհանից այն կողմ անձրև է» արտահայտությունը երգում խոսում է մեկ այլ աշխարհի գոյության մասին, որտեղ բարեկեցությունն անբարոյականություն է։ Վիկտոր Ցոյի հերոսին առավել հոգեհարազատ է անձրևը․ դա նրա եղանակն է[4]։
Արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրիլ Սերեբրեննիկովի՝ երիտասարդ Վիկտոր Ցոյի մասին պատմող «Ամառ» ֆիլմի ենթագրերում «Կինո» խմբի կատարմամբ լսվում է «Кончится лето» երգը։
Այլ երաժիշտների կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թվականին երգը ձայնագրել է «Կուկռինիկսի» խումբը։
- 2012 թվականին «Վիկտոր Ցոյ։ 50 տարի» համերգի ժամանակ երգը կատարել են «Կուկռինիկսի» և «Յու-պիտեր» խմբերը[5]։
- 2018 թվականին Լեոնիդ Ագուտինը «Էսպերանտո» խմբի հետ միասին ստեղծել է երգի իր տարբերակը՝ գործիքավորման մեջ ավելացնելով շատ հարվածային երաժշտական գործիքներ[6]։ Նա նաև նկարահանել է տեսահոլովակ «КИНОпробы։ Solstice» փառատոնի կադրերով[7]։
- 2018 թվականին «Нейромонах Феофан» խմբի հետ միասին երգի ստուդիական տարբերակն է թողարկել Դանիել Սվետլովը[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Шаджанова, 2015, էջ 131
- ↑ Шаджанова, 2015, էջ 132
- ↑ Шаджанова Е., 2015, էջ 136
- ↑ Нежданова, 2001, էջ 149
- ↑ «В "Олимпийском" отметили 50-летие Виктора Цоя»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին։ Վերցված է 2020-10-28
- ↑ Леонид Агутин спел песню Виктора Цоя
- ↑ 7,0 7,1 «Нейромонах Феофан выпустил студийный вариант песни «Кончится лето»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2020-10-28
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Нежданова Н. К. «Крест» и «Звезда» Виктора Цоя // Русская рок-поэзия: текст и контекст. —Тверь, 2001. — В. 5.
- Шаджанова Е. И. Эволюция семантики концепта пути в рамках когнитивного уровня языковой личности Виктора Цоя // Вестник Российского университета дружбы народов. — 2015. — № 4.
- Шаджанова Е. И. Концепт дня в структуре когнитивного уровня языковой личности Виктора Цоя // Вестник Костромского государственного университета им. Н. А. Некрасова. — 2015. — № 2.