Звенит январская вьюга
«Звенит январская вьюга» | |
---|---|
Նինա Բրոդսկայայի երգը ««Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի երգեր» ալբոմից | |
Թողարկված | 1973 |
Ձայնագրված | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 3:05 |
Լեյբլ | Мелодия |
Հեղինակ | Լեոնիդ Դերբենյով |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Զացեպին |
«Звенит январская вьюга» (հեղինակային անվանում՝ «С любовью встретиться»[1]), խորհրդային դիսկո ժանրի երգ, որը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովի բանաստեղծությանի հիման վրա 1972 թվականին։ Առաջին անգամ երգը հնչել է 1973 թվականի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Նինա Բրոդսկայայի կատարմամբ, ով երգում էր դերասանուհի Նատալյա Սելեզնյովայի փոխարեն, որը մարմնավորում էր գլխավոր հերոս Շուրիկի կնոջը։
Սկզբում Զացեպինը երգը ձայնագրելու համար հրավիրել է Սոֆյա Ռոտարուին[2], սակայն նրա կատարումը չափազանց լուրջ է թվացել, և երգչուհու ձայնը չէր համապատասխանում Սելեզնյովայի բարձր տեմբրին[3]։ Ավելի ուշ՝ 2005 թվականին, Ռոտարուն ձայնագրել է երգի նոր տարբերակ «Первый скорый» մյուզիքլի համար։
Ըստ Բրոդսկայայի, չնայած այն հանգամանքին, որ ինքն այդ ժամանակ գտնվել է այսպես կոչված «Լապինի սև ցուցակում», ֆիլմի հանրաճանաչության պատճառով նրա երգերը, միևնույն է, սկսել են հնչել ռադիոկայաններում[4]։
1973 թվականին թողարկվել է «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի երգերի հավաքածու, որտեղ ընդգրկվել է նաև այս երգը[5]։
Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակի ընթացքում երգը բազմիցս կատարել են տարբեր արտիստներ։
2005 թվականին «Էլեկտրոնիկների արկածները» խումբը Տուտա Լարսենի հետ ձայնագրել է երգի քավերն «А ну-ка, девушки!» ալբոմի համար[6]։
2014 թվականին իտալական Vanilla Sky ռոք խումբը ռուսերենով ձայնագրել է երգը «Zvenit Yanvsrskaya Viuga» անվանումով իր «Heroes at the Bottom» մինի ալբոմի համար[7]։ 2018 թվականին այն ընդգրկվել է«Խոզի տարի» ֆիլմի սաունդթրեքում։
2022 թվականին թողարկվել են երգի միանգամից մի քանի մեկնաբանություններ։ «VK под шубой» նախագծի համար երգը ձայնագրել են Վալերիան և The Hatters խումբը[8]։ ՏՆՏ-ի «Ճակատագրի ինքնահեգնանքը» (ռուս.՝ «СамоИрония судьбы») հեռուստաֆիլմի համար քավեր է ձայնագրել երգչուհի Աննա Աստին[9]։ Ամանորյա «Կապույտ լույս-2023»-ում իր տարբերակը կատարել է Պոլինա Գագարինան[10]։
Ըստ «Ագաթա Քրիստի» խմբի անդամ Վադիմ Սամոյլովի՝ «Звенит январская вьюга» երգը ոգեշնչել է նրան գրել «Сказочная тайга» թրեքը, որի տեսահոլովակում նկարահանվել են ֆիլմի դերասանները[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Зацепин А. С. Есть только миг... М., 2003, с. 185.
- ↑ Фёдор Раззаков София Ротару и её миллионы. — Алгоритм, 2012. — С. 21. — 384 с. — (Легенды авторской песни). — ISBN 978-5-4438-0159-9
- ↑ Ольга Ивашко (2022 թ․ հունվարի 25). «Январская вьюга. Как создавались песни из известного фильма». Аргументы и факты в Беларуси. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Нина Бродская Звенит январская вьюга / Дора Оранская. — ЛитРес, 2021. — ISBN 978-5-532-09544-1
- ↑ «А. Зацепин — Л. Дербенев — Песни Из К/Ф «Иван Васильевич Меняет Профессию» (1973, Flexi-disc)». Discogs. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Приключения Электроников — А ну-ка, девушки! (2006, CD)». Discogs. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
- ↑ ««Звенит январская вьюга» стала фирменным хитом итальянцев из Vanilla Sky». НТВ. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Алексей Мажаев (2022 թ․ դեկտեմբերի 22). «Рецензия: Валерия и Hatters — «Звенит январская вьюга». Барышня и хулиганы». InterMedia. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Алексей Мажаев (2022 թ․ դեկտեմբերի 28). «Рецензия: Anna Asti — «Звенит январская вьюга». Не так уж и звенит». InterMedia. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Новогодний Голубой огонек-2023. Полина Гагарина. «Звенит январская вьюга»». Смотрим. 2022 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Сергей Курий (2009 թ․ մարտի 6). «На что похожа «Сказочная Тайга» АГАТЫ КРИСТИ?». Школа Жизни. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.