Вот так (սինգլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Вот так»
Մորգենշտերնի սինգլը
Թողարկված2018 թվականի սեպտեմբերի 2
ԺանրՌեփ
Տևողություն03:42
ԼեյբլYoola Music[1]
Մորգենշտերնի սինգլների ժամանակագրություն
«Копы на хвосте»
(2018)
«Вот так»
(2018)
«Отпускаю»
(2018)

Вот так (հայերեն՝ Ահա այսպես), ռուս տեսաբլոգեր և ռեփ-կատարող Ալիշեր Մորգենշտերնի սինգլը, որը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Yoola Music լեյբլի միջոցով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
[1]


2018 թվականի օգոստոսի 26-ին Մորգենշտերնի յուԹյուբյան ալիքում 10 րոպե 44 վայրկյան տևողությամբ տեսանյութ է հրապարակվել, որում նա հիշեցրել է 2017 թվականի մայիսյան իրադարձությունները, երբ նա իր տեսանյութերի պատճառով հեռացվել էր համալսարանից։ Տեսանյութում Ալիշերը համեմատում է իր և իր նախկին ռեկտորի վաստակի չափը։ Տեսանյութի մեջ գովազդ է տեղադրվել, որն ըստ Ալիշերի արժեցել է կես միլիոն ռուբլի։ Ըստ տեսանյութի սյուժեի գովազդային պարտականությունները կատարելուց հետո Ալիշերին փողով ծրար է տրվում, որից հետո նա արտասանում է «Գումար աշխատել` հենց այսպես» արտահայտությունը և ընկնում լողավազանի մեջ։ Դրան հաջորդում է սև ներդիր՝ առանց հետագա գործողությունների, որը տևում է 2:48-ից 10:44 րոպեն։

Ավելի ուշ Մորգենսթերնը ինստագրամի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որում նա այրում է հարյուր հազար ռուբլի[2]։

Պատմություն և հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 2-ին։ Երաժշտական տեսահոլովակում արտիստը բացատրել է իր ցնցող գործողությունները[2]։ Երգի տեսահոլովակը դիտվել է ավելի քան երկու միլիոն անգամ` մեկ օրվա ընթացքում[3]։

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերներ (2018) Բարձրագույն

դիրք

ՎԿ[4] 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вот так — MORGENSHTERN» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 «Уфимец Morgenshtern рассказал, зачем сжёг 100 тысяч рублей» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Korrespondent.net. «Новый клип Morgenshtern стал хитом» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Чарты, рейтинги, хит-парады». www.intermedia.ru. 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.