Восьмиклассница (երգ)
«Восьмиклассница (երգ)» | |
---|---|
Կինոի երգը | |
Ժանր | Պոստ փանկ |
Հեղինակ | Վիկտոր Ցոյ |
Восьмиклассница, «Կինո» խմբի երգը, որը ներառվել է 1982 թվականին «Կինո»-ի և «Ակվարիում» խմբի երաժիշտների ձայնագրած «45» դեբյուտային ստուդիական ալբոմում։
«Восьмиклассница» երգը ներառվել է 20-րդ դարի ռուսական ռոքի 100 լավագույն երգերի ցանկում, որը ռադիոունկնդիրների ընտրության հիման վրա կազմել է «Մեր ռադիո» ռադիոկայանը։
Երգի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Восьмиклассница» Վիկտոր Ցոյն անվանում էր այն աղջկան, որի հետ ծանոթացել է Պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանում։ Ժամանակ առ ժամանակ նա նվագել է ուսումնարանի փոքրիկ ռոք խմբում, որը կատարում էր ոչ միայն հայտնի արտասահմանյան հիթեր, այլ նաև խմբի անդամների սեփական ստեղծագործությունները։ Հենց այդ ժամանակ է նմանատիպ ստեղծագործությունը ձեռք բերել մի քանի երկրպագուհի, որոնցից մեկի հետ Վիկտոր Ցոյը մտերմացել է։ Նրանք սկսել են շատ ժամանակ անցկացնել միասին, հանդիպել երեկոյան և ուղեկցել միմյանց մինչև տուն։ Նման ռոմանտիկ զբոսանքներից մեկից Ցոյը վերադարձել է հատկապես ոգեշնչված, նստել և 20 րոպեի ընթացքում հորինել է այս երգը։ Ըստ Ալեքսեյ Ռիբինի՝ Ցոյը չի հորինել երգը, այլ պարզապես պատմել է այն, ինչ այդ գիշեր նրանց հետ կատարվել է իրականում՝ ամեն տող վերածելով բանաստեղծության։
Երբեք չէի մտածի, որ դեռ ընդունակ եմ նման ռոմանտիկ հարաբերությունների |
Երգի ձայնագրման ժամանակ անհեթեթ բան է կատարվել, պահանջվող 38,1 արագության փոխարեն միացվել է 9,53 արագությունը, այդ պատճառով երգը թերություններով է ստացվել, և այս հանգամանքն ապագայում խանգարել է ալբոմի թողարկմանը ձայնասկավառակով[2]։ Ձայնագրումը շարունակվել է մեկուկես ամիս․ ընդհանուր առմամբ ստեղծվել է 14 ստեղծագործություն, որոնցից 13-ը ներառվել են ալբոմում[3]։
Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Ցոյ՝ վոկալ, կիթառ
- Ալեքսեյ Ռիբին՝ կիթառ
- Միխայիլ Վասիլև՝ դրամ-մեքենա
Քավեր-տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «КИНОпробы» նախագծի համար «Мумий Тролль» խումբը ձայնագրել է երգի քավեր-տարբերակը։
«Կինո» և «Ակվարիում» , սրանք ռուսական ռոքի այն երկու ձայնագրություններն են եղել, որոնք ձեռքիս տակ են ընկել լսելու համար։ Դա եղել է 1983-1984 թվականներին։ Սկավառակի մի կողմի վրա «Ակվարիում»-ի ձայնագրությունն էր, իսկ մյուսի վրա՝ «Կինո»-ի «45» ալբոմը։ - Իլյա Լագուտենկոն «Восьмиклассница» երգի մասին[4]
|
- 2002 թվականին «Վիկտոր Ցոյի ծնունդը» ալբոմում երգը կատարել է Ալեքսեյ Ռիբինը՝ «Կինո» խմբի առաջին կազմի կիթառահարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Алексей Рыбин., ISBN 5-222-01924-1։ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.](չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Как гласит история, в момент записи Тропилло вышел из комнаты, а Гребенщиков, примеряя на себя условную тогу Брайана Ино, сказал: «Мотор!» — и повернул ручку скорости на магнитофоне не в ту сторону. И лишь позднее выяснилось, что данное исполнение «Восьмиклассницы» — к слову, автобиографичной по содержанию — оказалось самым удачным.
- ↑ Алексей Рыбин Кино с самого начала и до самого конца. — Москва: Феникс, 2001. — 278 с. — ISBN 5-222-01924-1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Андрей Шевелёв. (19 октября 2000). «Отрывок из пресс-релиза «КИНОпробы. Tribute Виктор Цой»». Официальный сайт группы Мумий Тролль. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.