Jump to content

«Կոտրված վստահություն» գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կոտրված վստահություն» գործողություն, ԱՄՆ դաշնային կառավարության կողմից արժեթղթերի խոշորագույն խարդախության դեմ արված գործողություն, որ իրականացվել է 2010 թվականի օգոստոսի 16-ից մինչև դեկտեմբերի 1[1]։ Գործողության նպատակն է եղել «արմատախիլ անել և մերկացնել» ներդրումային խարդախությունները ԱՄՆ-ում և կրթել հանրությանը[1]։ Հայտարարվել է, որ գործողությունը ներառել է 343 քրեական գործ՝ 8,3 միլիարդ դոլար վնասով և 189 քաղաքացիական գործ՝ 2,1 միլիարդ դոլար վնասով[2]։ Այս գործողությունը ազդել է ավելի քան 120 հազար հոգու վրա[3]։

Ֆինանսական խարդախության կիրարկման աշխատանքային խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին նախագահ Բարաք Օբաման ձևավորել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ դուրս մղելով Ջորջ Բուշ կրտսերի Կորպորատիվ խարդախության աշխատանքային խումբը[3]։ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցող գործակալություններից ներկա էին ԱՄՆ Արդարադատության նախարարությունից ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, Հետաքննությունների դաշնային բյուրոյից գործադիր տնօրենի օգնական Շոն Հենրին, ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հարկադիր կատարման տնօրեն Ռոբերտ Խուզամին, ԱՄՆ փոստային տեսչական ծառայության գլխավոր փոստային տեսուչ Գայ Կոտրելը, Ներքին եկամուտների ծառայության քրեական հետախուզության պետի տեղակալ Ռիք Ռեյվնը և ԱՄՆ Ապրանքների ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի հարկադիր կատարման տնօրենի պաշտոնակատար Վինս ՄըքԳոնագլը[3]։ Աշխատանքային խմբի մյուս մասնակիցներն են եղել ԱՄՆ Գաղտնի ծառայությունը և Գլխավոր դատախազների ազգային ասոցիացիան։

Հետաքննության շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 6-ին Աշխատանքային խումբը հրապարակայնորեն հայտարարել է, որ այն ուսումնասիրել էր առանձին ներդրողների դեմ ուղղված խարդախությունները, այլ ոչ թե բարդ կորպորատիվ խարդախության խնդիրները։ Բոլոր դեպքերում անհատ ներդրողներն իրենց գումարը վստահել են անհատներին, որոնք ներկայացրել են «ներդրման հնարավորություններ»՝ խոստումնալից վերադարձի հնարավորությամբ։ Այս ներդրումները կա՛մ կեղծ են եղել, կա՛մ տարբեր են եղել ներկայացվածից և հաճախ ներառել են ֆինանսական բրգի սխեմաներ։ Այս խարդախությունները ուղղված են եղել այնպիսի մարդկանց խնայողությունների դեմ, որոնք վստահող են, բայց տեղեկացված չեն։ Խարդախությունները եղել են տարբեր ոլորտներում՝ անշարժ գույք, լայն սպառման ապրանքներ, արտարժույթի փոխանակումներ և շուկայի մանիպուլյացիա (օրինակ՝ pump and dump)[1]: Խուզամին բացատրել է, որ «հայտնի ընկերությունների կամ բարձրաստիճան ղեկավարների կողմից իրականացվող խարդախությունները հայտնվում են լրատվականների առաջին էջերում, սակայն մյուս խարդախություններն էլ հավասարաչափ վնաս են հասցնում աշխատասեր ընտանիքներին և թոշակառուներին», և շեշտել է, որ օրենքի կիրարկումը պետք է «հետևողական լինի բոլոր տեսակի խարդախությունների նկատմամբ»[3]։

«Կոտրված վստահություն» գործողությունը ներառել է նաև այնպիսի գործեր, որոնց հետաքննությունը սկսել էր դեռևս Բուշի ղեկավարության շրջանում կամ նախքան աշխատանքային խմբի ձևավորումը, և շատերն արդեն իրենց ավարտին մոտ են եղել, երբ իրականացվել է սույն գործողությունը[4][5]։ Նաև քրեական և քաղաքացիական գործերի միախառնելը հանգեցրել է զոհերի, կորուստների և ամբաստանյալների կրկնակի հաշվարկի[4][5]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտրված վստահության գործողության վերաբերյալ Հոլդերի հայտարարության արձագանքներում հիմնականում աչքի էին ընկնում այն մեղադրանքները, որ այս գործով կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել՝ դատական կարգով հետապնդելու այն անհատներին, որոնք պատասխանատվություն են կրել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի համար, հատկապես երբ Լեհմանից, Մերիլ Լինչից, Սիթիգրուպից և Գոլդման Սակսից ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել[6][7]։ Ուստի այն քննադատվել է ռեսուրսները սխալ ասպարեզում օգտագործելու համար՝ նկարագրելով որպես «սայդշոու»[6], և «փոքր ձկանը» հետևից գնալու գործողություն[7]։ Կարծիք է եղել, որ փոքր օպերատորների վրա կենտրոնանալու փոխարեն կառավարությունը պետք է դատական կարգով հետապնդեր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամում դեր խաղացած անձանց. դատական գործընթացը թույլ կտար ապահովել թափանցիկություն, կունենար կանխարգելիչ դերակատարում և կսովորեցներ, թե ինչպես հետագայում կանխել մեծածավալ խարդախությունները[8]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերի 6-ին հայտարարության ժամանակ 87 ամբաստանյալ դատապարտվել է ազատազրկման՝ որոշ դեպքերում 20 տարուց ավելի[3]։ Առանձնահատուկ հետապնդումների մեջ է եղել Palm Polo Holdings Ltd-ը, որը անմեղ է ճանաչվել այն բանից հետո, երբ մեղադրանք է առաջադրվել Մաքուր ջրի ակտի խախտումների համար[9]։ Բանակի նախկին կապիտաններից մեկը դատապարտվել է՝ Ազնիվ ծառայությունների սկզբունքը խախտելով Իրաքում կաշառք վերցնելու համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Federal Bureau of Investigation (2010 թ․ դեկտեմբերի 6). «Operation Broken Trust». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Yost, Pete (2010 թ․ դեկտեմբերի 6). «'Operation Broken Trust' Targets Financial Fraud». The Washington Post. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 John Carney (2010 թ․ դեկտեմբերի 6). «Operation Broken Trust: Over 500 Charged in $10.4 Billion Investment Fraud Sweep». CNBC. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Weil, Jonathon (2010 թ․ դեկտեմբերի 9). «Wall Street's Worst at Least Know Math». Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  5. 5,0 5,1 Wyatt, Edward (2010 թ․ դեկտեմբերի 8). «U.S. Counts Big Results in Fighting Fraud Cases». The New York Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 Eisinger, Jesse (2010 թ․ դեկտեմբերի 8). «The Feds Stage a Sideshow, While the Big Tent Sits Empty». DealBook. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 Trupp, Phil (2010 թ․ դեկտեմբերի 7). «'Operation Broken Trust': The Little Fish Fry While the Whales Swim in Oceans of Cash». The Huffington Post. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. Pavlo, Walter (2010 թ․ դեկտեմբերի 8). «The 'Too Big to Fail' are also 'Too Big to Prosecute'». Forbes. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 Pavlo, Walter (2010 թ․ դեկտեմբերի 26). «"Operation Broken Trust" Moves Forward Even As Feds Lose Case in Florida». Forbes. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • StopFraud.gov, a US Government resource
  • Judge Edmund F. Brennan: Photo and Biography
  • [1] U.S. Attorney Benjamin B. Wagner and the F.B.I. Field Office for Sacramento announce the arrest of local community members in relation to the Operation Broken Trust Investigation, Sacramento B Metro News Article from December 2010