«Արթնացրեք հոգիները» շրջագայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արթնացրեք հոգիներ»-ը (Wake up the souls) հայ-ամերիկյան ռոք խումբ System of a Down-ի համերգային շրջագայությունն էր, որը սկսվել է 2015-ի ապրիլին։ Շրջագայության նպատակն էր հանրությանը հիշեցնել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին և բարձրացնել իրազեկությունը պատմական այն իրադարձությունների մասին, որոնց արդյունքում 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության կառավարության կողմից։ Արդեն հայտարարած լինելով 2014 թվականի KROQ Almost Acoustic Concert համերգի մասին՝ նրանք հայտարարում են հաջորդող սեպտեմբերին Բրազիլիայում կայանալիք Rock in Rio փառատոնի մասին։ Սկսեցին պտտվել ասեկոսեներ, որ խումբը կարող է համերգային շրջագայությամբ հանդես գալ ամբողջ աշխարհում, ինչպես նաև թողարկել նոր ալբոմ։ Այս ասեկոսեները հետևանքն էին խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի թվիթերյան տարօրինակ գրառման, որտեղ նա հետհաշվարկ է կատարում մինչև 2014 թվականի նոյեմբերի 24-ին կայանալիք հայտարարությունը։ Նախորդ օրը թվիթերյան իր էջում նա գրառել էր "T-Y-W-K" հապավումը, որը շատերի կողմից ընկալվեց որպես «վաղը դուք կիմանաք» ("tomorrow you will know"): «Արթնացեք հոգիներ» շրջագայության միտքը հղացել է 2014 թվականի նոյեմբերին, և պլանավորվում էր սկսել ապրիլի 10-ից Լոնդոնում և ավարտել այն ապրիլի 23-ին իրենց հայրենիքում՝ Հայաստանում։ Հայաստանում նրանք հանդես եկան Հանրապետության հրապարակում՝ որպես ազատ շոու։ Շրջագայության հիմնական նպատակը Հայոց Ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելն էր։ Իրենց կայքում խմբի հայտարարությունը կոչ էր բոլոր այն թուրքերին, որոնք կանգնած էին խմբի կողքին՝ Ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու խնդրի շուրջ։