Ռումինիայի գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինիայի գիտությունների ակադեմիա
Ռումինիայի գիտությունների ակադեմիայի պատկերանիշը
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրված էմարտի 11, 1935
Լուծարված է1948
Երկիր Ռումինիա
ՏեղագրությունԲուխարեստ
 Romanian Academy of Sciences Վիքիպահեստում

Ռումինիայի գիտությունների ակադեմիա, հիմնադրել է ռումինացի 26 գիտնականներից կազմված խումբ, որոնք դժգոհ էին ռումինական Ակադեմիայի գիտական մասից, որը ետին պլան էր մղվել և բոլոր գիտակարգերից ուներ միայն 12 ներկայացուցիչ[1]։

Պատմություն

1935 թվականի մարտի 29-ին ինստիտուտը, որը փաստացի հիմնվել է 1935 թվականի մարտի 11-ին, ստացավ իրական կարգավիճակ[2]։

Ըստ կանոնադրության ռումինական գիտությունների ակադեմիայի նպատակներն էին[1] .

  • տարբեր հիմնարար և կիրառական գիտական մասնագիտացումների կապերի հաստատման դյուրացում և աջակցություն ու հետազոտությունների արդյունքների տարածում հաղորդագրությունների, զեկուցումների, հրապարակումների, ցուցադրությունների և այլնի միջոցով։
  • գիտական հետազոտությունների խթանումը մրցանակներով, ֆինանսավորմամբ և այլնով արժեքավոր աշխատանքների համար։
  • գիտական հաստատությունների կազմի գիտական աշխատանքների ընդունում, որոնք կապ ունեն Գիտությունների ակադեմիայի հետ։

Այս նպատակով Ռումինիայի գիտությունների ակադեմիային մասնակցություն ունեն 120 գործող անդամներ՝ 10 գիտական բաժիններից յուրաքանչյուրից 12 անդամ.

  1. Մաթեմատիկայի և աստղագիտության բաժին,
  2. Ֆիզիկայի բաժին,
  3. Քիմիայի բաժին,
  4. Կենսաբանության բաժին (կենդանաբանություն, բուսաբանություն, բնախոսություն),
  5. Կիրառական կենսաբանության բաժին,
  6. Երկրաբանության, հանքաբանության և աշխարհագրության բաժին,
  7. Ռազմագիտության բաժին,
  8. Պատմության և գիտության փիլիսոփայության բաժին, կազմակերպում, կրթություն և իրազեկում,
  9. Տեխնիկական բաժին,
  10. Սոցիալական և տնտեսական գիտությունների բաժին։

Ռումինական ակադեմիայի դատական միջամտությունից հետո հ. 2418 / 1938 հուլիսի 7 Օրենքի հրամանով Ռումինիայի գիտությունների ակադեմիային արգելվեց կրել Ակադեմիա կոչումը, քանի որ դրանով խախտում է մեկ այլ հաստատության մենաշնորհը։ Դրա արդյունքում 1938 թվականի սեպտեմբերի 24-ին Ռումինիայի գիտությունների ակադեմիայի Գլխավոր ժողովի որոշմամբ անվանումը փոխվեց և դարձավ «Գիտությունների ռումինական ինստիտուտ»

1940 թվականի նոյեմբերի 6-ի № 3714 հրամանով, որը հրապարակվեց 1940 թվականի նոյեմբերի 7-ին պաշտոնական տեղեկագրի 261-րդ համարի առաջին մասում, հայտարարվեց, որ «Բուխարեստում հիմնված իրավաբանական «Գիտությունների ռումինական ինստիտուտ» կազմակերպությունը իրավունք ունի կոչվել «Գիտությունների ռումինական ակադեմիա»[2] ։

Գիտությունների ռումինական ակադեմիան կազմացրվել է 1948 թվականին։ Ազգային մեծ համաժողովի նախագահական 76-րդ հրամանագրի արդյունքում, որը հրապարակվեց 1948 թվականի հունիսի 9-ի պաշտոնական տեղեկագրի 132-րդ համարում Ռումինական ակադեմիան վերանվանվեց Ռումինական ժողովրդական հանրապետության ակադեմիայի և Գիտությունների ռումինական ակադեմիան ներառվեց Ռումինական ժողովրդական հանրապետության ակադեմիայի կազմում իր շարժական և անշարժ սեփականությամբ[3] ։

Այժմ Ռումինիայի գիտությունների ակադեմիան, որը հիմնվել է 2007 թվականին, իրավականորեն համարվում է Գիտությունների ռումինական ակադեմիայի (1935-1948 թթ.) և Ռումինացի գիտնականների միության (1956 թ.) միակ փոխարինողն ու ժառանգը[4]։

Գրականություն

  • *** Academia de Științe din România. Buletin, 1(1936) - 14(1945-1946).
  • Botez, Elvira, Scurt istoric al Asociațiunii Române pentru înaintarea și răspândirea științelor, în NOEMA, IV, 2005, l,pp. 159–167.
  • *** Comptes Rendus des seances de l'Academie des Sciences de Roumanie, I (1936-1937) - VIII (1946-1947).
  • Negulescu P. P., Reforma învățământului. Ed. 2-a. București 1927, Ed. Casei Școalelor, pp. CLXXIX-CLXXX.
  • Rusu, Dorina N., Istoria Academiei Române. Repere cronologice, București, Ed. Academiei Române, 1992, p. 227.
  • Rusu, Dorina N., Membrii Academiei Române 1866-2003 Dicționar, București, Ed. Academiei Române, 2003.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Romanian Academy of Sciences - Its history» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-02-03-ին. Վերցված է 2016-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 «Romanian Academy of Sciences (1935-1948)». Արխիվացված է օրիգինալից 2015-12-25-ին. Վերցված է 2016-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «AOS About us - History - Integration into the Romanian People's Republic Academy (1948-1956)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին. Վերցված է 2016-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «AOS About us - History - Academy of Romanian Scientists». Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին. Վերցված է 2016-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ