Մոզրովի քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մոզրովի քարանձավ
ՏեսակԴահլիճային քարանձավ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՎարչատարածքՎայոց ձորի մարզ
Աշխարհագրական
տեղադրություն
Արփի-Մոզրով ճանապարհի կողքին
Խորություն30 մետր
Մուտքերի քանակ1
ՆյութԿարստ
Հայտնաբերման տարի1980 թվական
ՀայտնաբերողՃանապարհաշինարարներ
Անվանված էՄոզրով գյուղի անունով
Այցելուների հասանելիությունՀասանելի է թույլտվության դեպքում
Քարտեզ
Քարտեզ

Մոզրովի քարանձավ, կարստային բազմադահլիճ քարանձավ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արփի-Մոզրով ճանապարհին[1]։ Ընդգրկված է Արփի գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես տեղական նշանակության հուշարձան[2]։

Պատմություն

Հայտնաբերում

1980 թվականի աշնանը ընթանում էին Արփի-Մոզրով ճանապարհի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինարարները խճուխու հարակից հատվածը հարթացնելու նպատակով պայթեցնում են կրաքարի զանգվածը, որի տակ բացվում է դեպի ներքև տարածվող անցք: Տեղական իշխանությունների կողմից Երևանից հրավիրվում է քարանձավագետների խումբ, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն։

Առաջին հետազոտություն

Երկրաբանական նկարագիր

Մոզրովը երկրաբանական հարուստ գոյացություններով խորը քարանձավ է։ Այն իր երկարությամբ Հայաստանում երրորդն է (մոտ 260մ)։ Մոզրովի քարանձավը հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։ Այն ունի բազմատեսակ ծալքավոր կամ ներանձավային գոյացություններ, որոնցից են շթաքարեր (ստալակտիտներ), պտկաքարեր (ստալագմիտներ), հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ[3][4]։

Ծանոթագրություններ

  1. Էդվարդ Սարգսյան․ «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները», Երևան, «Հայաստան», 1989 թվական, ISBN 5-540-00074-9
  2. ՀՀ կառավարության 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն որոշում։
  3. Մոզրովի քարանձավ
  4. «Մոզրովի քարանձավը բացառիկ բնական հրաշք է. այն ևս փրկել է պետք». www.tert.am. Վերցված է 2016-11-10-ին.