Տիգրան Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Խաչատրյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դրոշ
Դրոշ
 01.06.2019-ից
Դրոշ
Դրոշ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Դրոշ
Դրոշ
16.10.2018 - 01.06.2019
Դրոշ
Դրոշ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
21.10.2016 - 18.05.2018
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ԳԱԱ, Վիեննայի միացյալ ինստիտուտ
Մասնագիտություն՝ Տնտեսագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 11, 1970 (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան

Տիգրան Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (16.10.2018-01.06.2019), ՀՀ էկոնոմիկայի նախարար[1]։

Կրթություն

1987-1992 թթ.- սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետում։

1993-1996 թթ.- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում։

1996 թ.- Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսություն։

Աշխատանքային գործունեություն

1995 թ.- ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ։

1995-1996 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ։

1996-1998 թթ.- ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ։

1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։

1999-2001 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։

2001-2006 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2006-2016 թթ.- Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն։

2008-2014 թթ.- Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ։

2016 թ.- Համահայկական բանկի խորհրդի անդամ։

2016-2018 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ[2]։

2018 թ. մարտ-մայիս` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ[3]։

2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր` Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019 թվականի հունիսի 1-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարար[4]։

Նախորդող
Արծվիկ Մինասյան
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան
15.10.2018-01.06.2019
Հաջորդող
Պաշտոնը վերացվել է

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

Ծանոթագրություններ

  1. «Տիգրան Խաչատրյան». https://www.gov.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ».
  3. «Վարչապետը պաշտոնից ազատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանին».
  4. «ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».