Ավշային անոթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավշային անոթներ
Лимфатические капилляры
Грудной и правый лимфатический протоки
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասvessel?, Segment of lymphatic tree organ?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էավշային համակարգ
MeSHA15.382.520.301
Foundational Model of Anatomy30315
Terminologia Anatomica 98A12.0.00.038
Terminologia HistologicaH3.09.02.0.05001
Նկարագրված էՄեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Lymphatic vessels Վիքիպահեստում

Ավշային անոթներ — անոթներ են` բաղկացած միաձուլված ավշային մազանոթներից, որով օրգանիզմում տեղի է ունենում ավշի արտահոսք հյուսվածքներից և օրգաններից դեպի երակային համակարգ (պարանոցի ստորին հատվածի խոշոր երակներ); ավշային համակարգի մի մասն են կազմում;

Ուսումնասիրության պատմությունը

Մարդու ավշային անոթները առաջին անգամ ուսումնասիրվել և նկարագրվել են Ժան Պեկեի կողմից 1651 թվականին: Ավշային անոթների, այդ թվում նաև փականների առավել մանրամասն նկարագիրը տվել է Ուլոֆ Ռուդբեկ ավագը 1653 թվականին: Անվանումն առաջարկել է Թոմաս Բարտոլինը (Thomas Bartholin) 1653 թվականին: 18-րդ դարի վերջում և 19-րդ դարում շարունակվում էր ավշային անոթների ուսումնասիրությունը: 20-րդ դարում հնարավոր դարձավ ավշային համակարգի ուսումնասիրությունը Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ:[2]

Կառուցվածքը

Ավշային անոթի պատը կազմված է երեք շերտից. արտաքին `ներկայացված շարակցահյուսվածքային թաղանթով, միջին, որը կազմված է հարթ մկանային հյուսվածքի բջիջներից և ներքին` բաղկացած էնդոթելիոցիտներից: Ավշային անոթներն ունեն փականներ, որոնց խնդիրը ծայրամասից դեպի կենտրոն ավշային հոսքի ապահովումն է: Փականների միջև հեռավորությունը կարող է կազմել 2-15 մմ, այն կախված է անոթների տրամագծից:

Խոշոր ավշային անոթների պատերում առկա են նյարդային վերջավորություններ և մանր արյունատար անոթներ:

Տեղադրվածությունը

Դիրքի առանձնահատկությունները

Մկանների և ներքին օրգանների ավշային անոթները, որոնք կոչվում են խորը, հաճախ դուրս են գալիս արյունատար անոթների հետ միասին: Մակերեսային ավշային անոթները գտնվում են ենթամաշկային երակների մոտակայքում: Հոդի առջևում ավշային անոթները բաժանվում են, հոդից հետո կրկին միանում:

Իրար միանալով ավշային անոթներն առաջացնում են ցանց:

Օրգաններ, որոնցում ավշային անոթներ չկան

Ավշային անոթները ներթափանցում են գրեթե բոլոր հյուսվածքները և օրգաններ: Բացառություն են կազմում ընկերքը, թաղանթները`աչքի, ոսպնյակի, պարենքիմի փայծաղի, աճառի, մաշկային էպիդերմիսը և լորձաթաղանթների էպիթելային ծածկույթները:

2015 թվականին գիտնականները (պրոֆեսոր Ջոնաթան Կիպնիսը , PhD, UVA Department of Neuroscience, UVA's Center for Brain Immunology and Glia) բացահայտել են, որ գլխուղեղում կա ավշային համակարգ:[3] Ավելի վաղ համարվում էր, որ ավշային համակարգը կապված չէ կենտրոնական նյարդային համակարգի հետ:

Ծանոթագրություններ

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. «ЛИМФАТИЧЕСКАЯ СИСТЕМА — Большая Медицинская Энциклопедия» (ռուսերեն). xn--90aw5c.xn--c1avg. Վերցված է 2017-01-25-ին.
  3. «В мозге нашли лимфатическую систему» (ռուսերեն). medportal.ru. Վերցված է 2015-11-04-ին.

Կաղապար:Rq

Категория:Ավշային համակարգ


Կաղապար:Anatomy-stub