Պարենքիմ
Արտաքին տեսք
Պարենքիմ (հուն․՝ παρέγχυμα — կողքը լցրած, այստեղ՝ հյուսվածք),
- բույսերի հիմնական հյուսվածք, իրականացնում է ասիմիլյացիոն, արտաթորության և այլ ֆունկցիաներ։ Հարուստ է միջբջջային տարածություններով, որով պայմանավորված է նրա մասնակցությունը գազափոխանակությանը։ Տարատեսակներն են՝ կլանող, ասիմիլյացիոն (քլորենքիմ), պահեստող, օդատար (աերենքիմ) պարենքիմները։
- Կենդանիների պարենքիմ իսկական հյուսվածքի ֆիլոգենետիկական նախորդն է։ Տարբերում են՝ առաջնային և խառը պարենքիմներ, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների դասավորությամբ ու կազմությամբ։ Երբեմն պարենքիմ են անվանում նաև լյարդի, փայծաղի, թոքերի, գեղձերի են հիմնական ֆունկցիոնալ հյուսվածքը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 195)։ |