Արուս Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուս Տիգրանյան
Դիմանկար
Ծնվել է1995, օգոստոսի 16
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող, դերասանուհի

Արուս Տիգրանի Տիգրանյան (օգոստոսի 16, 1995, Երևան), հայ լրագրող, դերասանուհի։ Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի թոռնուհին:

Կենսագրություն

Արուս Տիգրանյանը ծնվել է 1995 թվականի օգոստոսի 16-ին Երևանում։ Սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում[1]։ Փոքր տարիքում զբաղվել է շախմատով։ Նրա մայրը՝ Լուսինե Գասպարյանը, կինոյի և թատրոնի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի դուստրն է[2]։ Նա «Լավ երեկո» հաղորդման լրագրող է։ Արուս Տիգրանյանը նաև նկարահանվել է «Ֆուլ Հաուս» սիթքոմում, մարմնավորելով Գոհարիկի դերը[3]։2020թ նկարահանվել է «Կինստագրամ» սիթքոմում:

2017 թվականից որպես լրագրող աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, և զուգահեռ վարել անձնական «PINK TV» տեսաբլոգը։

Ծանոթագրություններ

  1. Mediamax. ««Ես եւ Գոհարիկը մեր ուզածին հասնող դեմքեր ենք:)». Արուս Տիգրանյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2019-08-04-ին.
  2. «Արուս Տիգրանյանը հայտնի ու սիրված հայ դերասանի թոռնուհին է (լուսանկարներ)». shabat.am. Վերցված է 2019-07-30-ին.
  3. «Վերջերս դա ինձ մի քիչ խանգարում է հանգիստ ապրել․ Արուսիկ Տիգրանյան». vog-am (ռուսերեն). Վերցված է 2019-07-30-ին.