Արուս Տիգրանյան
Արուսիկ Տիգրանի Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | 1995 հոկտեմբերի 16 |
Ծննդավայր | Արթիկ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Մասնագիտություն | լրագրող |
Արուսիկ Տիգրանի Տիգրանյան (օգոստոսի 16, 1995[1], Երևան, Հայաստան), հայ լրագրող, հաղորդավարուհի, դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ժողովրդական արտիստ,դերասան Ազատ Գասպարյանի թոռնուհին է։
Արուսիկ Տիգրանյանը միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 195 միջնակարգ դպրոցում։ 2013 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 2017 թվականին։
2020 թվականին մեկնարկել է սեփական հեղինակային «Արու՛ս, հասի՛ր» նախագիծը Արմենիա հԸ-ի եթերում։ 2020 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսնացել է «Օնեքս» ընկերության համահիմնադիր Հարութ Աբրահամյանի հետ։ 2023 թվականի մարտի 2-ին ծնվել է Արուս Տիգրանյանի և Հարութ Աբրահամյանի առաջնեկը։ Նրանք դուստր են ունեցել,որին անվանակոչել են Արփի[2][3]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին աշխատել է Շանթ հեռուստաընկերությունում, որպես լրագրող։ Նույն թվականի հոկտեմբերից Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Լավ Երեկո» հաղորդման «Արդարության հետքերով Արուսի հետ» էջի հեղիանակ[4]։
2019 թվականին նկարահանվել է Արմենիա ՀԸ «Ֆուլ հաուս» սիթքոմում[5]։
2020 թվականին Արմենիա ՀԸ «Կինստագրամ» սիթքոմում[6]։
2020 թվականին մեկնարկել է սեփական հեղինակային «Արու՛ս, հասի՛ր» նախագիծը Արմենիա ՀԸ եթերում[7]։
2021 թվականին նկարահանվել է «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ո՞ր հայտնի և ժողովրդական արտիստի թոռնուհին է Արուս Տիգրանյանը
- ↑ [1]
- ↑ [ https://bavnews.am/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%AF-%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0/]
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [ https://www.tert.am/life/am/news/2020/03/07/kinstagram/64170 Արխիվացված 2022-02-11 Wayback Machine]
- ↑ [4]