Ինձ հեքիաթ պատմիր
Ինձ հեքիաթ պատմիր Tell Me a Story | |
---|---|
Изображение логотипа | |
Ժանր | Թրիլլեր |
Ստեղծող | Քևին Ուիլյամսոն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Մարկոս Օսորիո Վիդալի Érase una vez |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Ջեյմս Ուոք Բիլլի Մագնուսսեն Դանիա Ռամիրես Դանիելլա Քեմպբելլ Դորիան Քրոսսմոնդ Միսսիկ Սեմ Ջեգեր Դավի Սանտոս Մայքլ Ռայմոնդ-Ջեյմս Զաբրինա Գևարա Փոլ Ուեսլի Քիմ Քեթրոլ |
Պրոդյուսեր | Քոլին Ուոլշ Հոլի Օվերտոն |
Գործադիր պրոդյուսեր | Գոնսալո Չիլլի Անդրես Տովար Դանա Հոնոր Աարոն Կապլան Լիզ Ֆրիդլենդեր Քևին Ուիլյամսոն |
Երաժշտություն | Ջոն Ֆրիզել |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 11 |
Էկրաններին է | 31 հոկտեմբերի, 2018-ից փետրվարի 6, 2020-ը |
Հեռուստաալիք | CBS All Access |
Ընկերություն | Resonant Outerbanks Entertainment Kapital Entertainment |
Պաշտոնական կայքէջ |
«Ինձ հեքիաթ պատմիր» (անգլ.՝ Tell Me a Story), ամերիկյան հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին CBS All Access հեռուստաալիքով: Հեռուստասերիալը ստեղծել է Քևին Ուիլյամսոնը և հանդիսանում է 2013 թվականի իսպանական «Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի ադապտացիան: Գլխավոր դերերում են՝ Ջեյմս Ուոքը, Բիլի Մագնուսենը, Դանիա Ռամիրեսը, Դանիելլա Քեմպբելլը, Դորիան Քրոսմոնդ Միսիքը, Սեմ Ջեգերը, Դևի Սանտոսը, Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը, Զաբրինա Գևարան, Փոլ Ուեսլին և Քիմ Քեթրոլը: 2018 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը երկարացվելու է երկրորդ եթերաշրջանով:
«Ինձ հեթիաթ պատմիր» հեռուստասերիալը պատմում է սիրո, կորստի, ագահության, վրեժի և սպանության մասին, իրադարձություններ որոնք տեղի են ունենում մերօրյա Նյու Յորքում: Աշխարհի ամենասիրված հեքիաթները ենթարկվել են մռայլ և խեղաթյուրված վերափոխման: Ժանրը նման է հոգեբանական թրիլլեր է, որն ստիպում է վերհիշել այնպիսի հայտնի հեքիաթագիրների դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Գրիմ եղբայրները և Շարլ Պերրոն:
Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին[1]:
Սյուժե
«Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի առաջին գիծը պատմում է երկու հաջողակ մարդկանց մասին, որոնք մի քանի տարի տարակուսումից և մտածելուց հետո, որոշում են միացնել իրենց ճակատագրերը և ընտանիք ստեղծել: Ցուցարարների բազմության միջով անցնելիս, աղջիկը իր սիրեցյալին տանում է ոսկերչական խանութ՝ ամուսնական մատանիների ընտրության համար, որտեղ մի քանի րոպե անց ներխուժում են խոզուկների դիմակներով երեք թալանչիներ: Խանութի պահակը հրաձգություն է սկսում և այնպիսի իրավիճակ ստեղծում, որի արդյունքում մահանում է հենց ինքը, նաև մահացու վիրավորվում է հարսնացուն: Իսկ, երեք խոզուկները վնաս հասցնելով փախչում են, իրենց հետ տանելով չհղկված ադամանդների պարկ: «Երեք խոզուկների» հեքիաթային անալոգն է:
Երկրորդ գիծը պատմում է ավագ դպրոցի անուշիկ աշակերտուհու մասին, որը մոր մահից հետո տեղափոխվել է Նյու Յորք հոր հետ և ապրում է տատիկի տանը: Նոր դասընկերուհին նրան հրավիրում է ակումբ՝ երեկոյան խնջույքում լավ ժամանակ անցկացնելու համար: Տնից գաղտնի փախչելով աղջիկը հանդիպում է ընկերհու հետ և խմում է բարմենի առաջարկած յուրօրինակ հյուրասիրությունը, մի քիչ պարելուց հետո, իրեն շատ դուր եկած տղայի հետ գնում է: Նրանց թեժ հանդիպումը շուտով ավարտվում է և առավոտյան անուշիկ աղջիկը գնում է դասարան, որտեղ տեսնում է նոր երիտասարդ ուսուցչի: Եվ ահա տարօրինակ համընկնում, այդ նոր ուսուցիչը պարզվում է, որ նախորդ օրվա նրա զուգընկենր է: Բարմենը, որը նրան դեղաթույն էր վաճառել՝ խոզուկներից մեկն է, իսկ հոր ընկերը՝ անմխիթար ամուսինն է, որը ոսկերչական խանութում կորցրել էր իր զուգընկերուհուն: «Կարմիր գլխարկի» հեքիաթային անալոգն է:
Երրորդ գիծը պատմում է եղբոր և քրոջ մասին, որոնք հայտնվել են կռվի մեջ: Եղբայրը՝ պատահականորեն սպանելով մի տղամարդու՝ զանգահարում է քրոջը, որը օգնում է նրան: Քույրը նրա մոտից գտնում է պահեստարանի բանալի, որի մեջ գումար է լինում և գողանում է այն, չիմանալով, որ այդ պահից նրա հետևից որս են սկսում: «Հենզելի և Գրետելի» հեքիաթային անալոգն է:
«Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի ցանկացած սերիայում հեռուստադիտողը տեսնում է մի քանի պատմություն, որոնք ցուցադրում են ամբողջովին տարբեր մարդկանց կյանքից դրվագներ, բայց վերջնական հաշվում նրանք դառնում են մի ամբողջություն և կազմում ընդհանուր տեսարան, որը տեղի է ունենում ժամանակակից հեքիաթի այլաբանական ձևում, արտահայտելով՝ ագահություն և վրեժ, սեր և ուրախություն, սպանություն և բաժանում:
Դերասաններ և կերպարներ
Գլխավոր
- Ջեյմս Ուոքը՝ Ջորդան Էվանսի դերում, Նյու Յորքում ճաշարանապետ, որը մտադիր է վրեժխնդիր լինել այն տղամարդկանցից, ովքեր մեղավոր են նրա հարսնացուի մահվան մեջ: Էվանսի հեքիաթային անալոգը՝ Մեծ Չար Գայլն է, «Երեք խոզուկները» հեքիաթից:
- Բիլի Մագնուսենը՝ Նիկ Սալլիվանի դերում, միջնակարգ դպրոցի ուսուցիչ, որը հարաբերությունների մեջ է մտնում իր աշակերտներից մեկի հետ: Սալլիվանի հեքիաթային անալոգը՝ Մեծ Չար Գայլն է, «Կարմիր գլխարկը» հեքիաթից:
- Դանիա Ռամիրեսը Հաննա Փերեսի դերում, բանակում ծառայության ժամանակ Հաննայի ջոկատը ընկնում է դարանակալման մեջ: Հաննայի հեքիաթային անալոգը՝ Գրետելն է:
- Դանիելլա Քեմպբելլը՝ Քայլա Փաուելի դերում, ավագ դպրոցի աշակերտուհի, որը ոչ վաղ անցյալում հոր հետ տեղափոխվել է Նյու Յորք և մինչ օրս տառապում է մոր մահվանից: Նա սեռական հարբերությունների մեջ է իր ուսուցչի՝ Նիկ Սալլիվանի հետ: Կայլայի հեքիաթային անալոգը Կարմիր գլխարկն է:
- Միսսիկ Դորիան Քրոսմոնդը՝ Սեմի դերում, որը կաշառվող ոստիկան է և հանցավոր խմբի լիդեր: Սեմի հեքիաթային անալոգը՝ խոզուկն է, որը տուն էր ստեղծել քարից:
- Սեմ Ջագերը՝ Թիմ Փաուելլի դերում, որը հայր է և այրի, ով տեղափոխվում է Նյու Յորք իր աղջկա հետ՝ փորձելով փախչել խնդիրներից: Թիմի հեքիաթային անալոգը՝ Անտառահատն է:
- Դավի Սանտոսը՝ Գեյբ Փերեսի՝ Հաննայի եղբոր դերում: Տաղանդավոր պարող, ով թողել է քոլեջը: Տառապում է թմրանյութային կախվածությունից: Գեյբի հեքիաթային անալոգը՝ Հենզելն է:
- Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը՝ Միթր Լոնգոյի դերում՝ շինարար, որը ամեն կերպ փորձում է ապահովվել իր կնոջը և դրա համար էլ հանցագործություններ է կատարում իր եղբոր՝ Էդդիի հետ: Լոնգոյի հեքիաթային անալոգը՝ խոզուկն է, որը տուն էր պատրաստել փայտից:
- Զաբրինա Գևարան՝ Ռենե Գարսիայի դերում, ոստիկանության Նյու Յորքյան բաժնի հետախույզ:
- Փոլ Ուեսլին՝ Լոնգո Էդդիի դերում, բարմեն և ցածր մակարդակի թմրավաճառ, որը անձամբ պայքարում է թմրամոլության դեմ: Համաձայնվում է իր եղբոր Միտչի հետ մասնակցել հանցագործության մեջ, որպեսզի վճարի դիլերի պարտքը: Լոնգոյի հեքիաթային անալոգը՝ խոզուկն է, որը տուն էր պատրաստել ծղոտից:
- Քիմ Քեթրոլլը՝ Քոլլին Փաուլլի դերում, ով նախկին պարուհի է և Թիմի մայրը: Քոլլինի հեքիաթային անալոգը՝ Կարմիր գլխարկի տատիկն է:
- Բեքի Նյուտոնը Կատրինա Թորնի դերում, որը ռեստորանի տնօրեն է: Թորնի ընտանիքը զբաղվում է ադամանդների անօրինական մշակմամբ: Կատրինայի հեքիաթային անալոգը՝ կախարդն է «Հենզել և Գրետել» հեքիաթից:
- Փոլի Դրեյփերը՝ Մեդլին Ուինսթոնի դերում՝ Հաննայի և Գեյբի մոր, որը նրանց թողել է մանուկ հասակում: Մեդլինի հեքիաթային անալոգը Հենզելի և Գրետելի խորթ մայրն է:
Երկրորդական կազմ
- Պաուլինա Սինգեր - Լեյնի Ռիդ
- Ռարմիան Նյուտոն - Իռան Դևիս
- Սփենսեր Գրեմմեր - Բեթ
- Քուրթ Յագեր - Թերրի
- Բեքի Նյուտոն - Կատրինա
- Ջասթին Քոթսոնաս - Կառլա
- Տոնյա Գլանց - Շելլի
- Լյուկ Գուլդան - Բիլլի
- Ջեննիֆեր Իկեդա - Ռիտա
- Սանջիթ Դե Սիլվա - Մարկ
- Դեն Ամբոյեր - Բլեյք
- Սիդնեյ Ջեյմս - Հարքորթ
- Փոլլի Դրեյփեր - Մեդլին
- Քլեր Սոնդերս - Վիկի
- Ջեյմս Մարտինես - Օլսեն
- Դևիդ Էնդրյուս - Ռիչարդ Ուինսթոն
- Էլիոտ Վիլլար - հետախույզ Հերերա
- Քուինսի Չադ - հետախույզ Գրանտ
- Դեբրա Մոնապ - Էսթեր
- Սիմոն Միսսիկ - Մարիանա Ռեյնոլդս
Հյուր
- Մոնիկա Դոգրա - DJ («Գլուխ 4: Զայրույթ»)
- Մարգարիտա Մորո - Էբբի Փաուելլ («Գլուխ 8: Ճշմարտություն»)
Էպիզոդներ
1 եթերշրջան (2018 - 2019)
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը | |
---|---|---|---|---|---|
1 | "Գլուխ 1: Հույս" "Chapter 1: Hope" | Լիզ Ֆրիդլենդեր | Քևին Ուիլյամսոն | 31 հոկտեմբերի, 2018 | |
Թիմը և Կայլան փորձում են նոր կյանք սկսել, իրենց մոր տանը: Գեյբը և Հաննան նորից հանդիպում են տարբեր հանգամանքներում: Ջորդանը և Բեթը ընտանիքում խնդիրներ ունեն: | |||||
2 | "Գլուխ 2: Կորուստ" "Chapter 2: Loss" | Լիզ Ֆրիդլենդեր | Էդուարդո Խավիեր Կանտո և Ռայան Մալդոնադո | 8 նոյեմբերի, 2018 | |
Ջորդանը օգնում է ոստիկանությանը՝ ոսկերչական խանութի թալանման մասնակիցների անդամներից մեկի որոնման մեջ: Էդդին սկսում է հասկանալ, որ գործերը ավելի վատ են, քան նա պատկերացնում էր: | |||||
3 | "Գլուխ 3: Ագահություն" "Chapter 3: Greed" | Մարկ Թոնդերայ | Հոլլի Օվերտոն | 15 նոյեմբերի, 2018 | |
Ջորդանի պահանջմունքները վերածվում են մոլուցքի: Իթանը խանդի հողի վրա խոստանում է բացահայտել Կայլայի և Նիկայի գաղտնիքը: Հաննան զարմանալի բացահայտում է անում Դենի վերաբերյալ: | |||||
4 | "Գլուխ 4: Զայրույթ" "Chapter 4: Rage" | Մարկ Թոնդերայ | Քիմ Կլեմենտս | 22 նոյեմբերի, 2018 | |
Ջորդանը դժվարին իրադրությունը իր ձեռքն է վերցնում և սկսում է հետապնդել Էդդիին: Կայլան համոզված է, որ իր և Իթանի ըկերությանը կարելի է ևս մեկ շանս տալ: Հաննան և Գեյբը միանգամից լքում են քաղաքը: | |||||
5 | "Գլուխ 5: Խելագարություն" "Chapter 5: Madness" | Սոլվակ "Լովկաչ" Նեիմ | Հեզեր Զուլկե | 29 նոյեմբերի, 2018 | |
Գեյբը Հաննային տանում է մի մարդու մոտ, ով տհաճորեն հիշեցնում է իր անցյալը: Ջորդանը բարդություններ է ստեղծում Էդդիի և Միտչի համար: Նիկը տարբերակ է գտնում ձանձրալի Իթանից ազատվելու համար: | |||||
6 | "Գլուխ 6: Մեղք" "Chapter 6: Guilt" | Ձեֆ Թի. Թոմաս | Մերիա Լիա Սատոն | 6 դեկտեմբերի, 2018 | |
Կայլան օրը անց է կացնում Նիկի հետ՝ քաղաքի կենտրոնում: Էդդին գործնականորեն հասնում է եզրագծին, բայց Միտչը ժամանակին նրան այլ տարբերակ է առաջարկում: Վերջին ժամանակներում խոցելի դարձած Հաննան և Գեյբը զգում են փակուղու մեջ: | |||||
7 | "Գլուխ 7: Դավաճանություն" "Chapter 7: Betrayal" | Միլիսենտ Շելթոն | Անդրեա Թոորնթոն Բոլդեն | 13 դեկտեմբերի, 2018 | |
Հաննան և Գեյբը իրենց համար անսպասելիորեն պետք է վազքի մեջ հայտնվեն: Ջորդանը չի դադարում երազել վրեժի մասին և տարբերակներ է փնտրում դրանք իրագործելու համար: Կայլան և Լեյնին հետազոտում են Նիկի խորհրդավոր անցյալը: | |||||
8 | "Գլուխ 8: Ճշմարտություն" "Chapter 8: Truth" | Ջոն Ստյուարտ Սքոթ | Սթիվ Սթրինգեր | 20 դեկտեմբերի, 2018 | |
9 | "Գլուխ 9: Խաբեություն" "Chapter 9: Deception" | Ադամ Դևիդսոն | Հեզեր Զուլկե | 27 դեկտեմբերի, 2018 | |
10 | "Գլուխ 10: Ներում" "Chapter 10: Forgiveness" | Քրեյգ Զիսկ | Քևին Ուիլյամսոն և Մերի Լիա Սատոն | 3 հունվարի, 2019 |
2 եթերաշրջան (2019 - 2020)
Արտադրություն
Զարգացում
2017 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարվել է, որ CBS All Access-ը ցանկանում է թողարկել «Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալը: Շոուն ամերիկյան լսարանի համար մշակում է Քևին Ուիլյամսոնը և հիմնված է մեքսիակական «Érase una vez» հեռուստասերիալի հիման վրա, ստեղծված՝ Մարկոս Օսորիո Վիդալի կողմից: Ուիլյամսոնը նաև պատրաստվում է գրել և պրոդյուսերավորել հեռուստասերիալ Աարոն Կապլանի և Դանա Հոնորի հետ: Հեռուստասերիալը թողարկում է արտադրողական Kaplan Kapital Entertainment ըկերությունը[2][3][4][5]: 2018 թվականի մայիսի 9-ին հայտարարվել է, որ Լիզ Ֆրիդլենդերը կլինի ռեժիսոր և առաջին երկու էպիզոդների պրոդյուսերը: 2018 թվականի օգոստոսի 5-ին ամենամյա ամառային մամուլի ասուլիսի ժամանակ՝ հեռուստատեսության քննադատների ասոցիացիայում հայտարարվել է, որ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[6]:
Քասթինգ
2018 թվականի մայիսին հայտարարվել է, որ Բիլլի Մագնուսսենը և Քիմ Քեթրոլլը կատարում են հեռուստասերիալի գլխավոր դերերը[7]: 2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Դանիելլա Քեմպբելլը, Փոլ Ուեսլին, Ջեյմս Ուոլքը, Դանիա Ռամիրեսը և Սեմ Ջեգերը միացել են հիմնական կազմին[8][9][10][11][12]: 2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Դավի Սանտոսը, Զաբրինա Գևարան և Դորիան Միսսիկը կատարելու են պարբերական դերեր[13][14]: 2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը, Քուրթ Յագերը, Ռարմիան Նյուտոնը և Պոլինա Սինգերը միացել են դերասանական կազմին՝ կրկնվող դերերով[15][16]:
Նկարահանումներ
Առաջին եթերաշրջանի հիմնական նկարահանումները անց են կացվել 2018 թվականի հունիսի 28-ին Նյու Յորքում[17][18]:
Թողարկում
Մարքեթինգ
2018 թվականի հուլիսի 19-ին հեռուստասերիալը անց է կացվել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում և որպես մեկնաբանան և մոդերատոր հանդես է եկել Հենրի Գոլդբլաթը՝ Entertainment Weekly-ից, որում որպես կատարող պրոդյուսեր եղել է Քևին Ուիլյամսոնը, նաև դերասաններ Փոլ Ուեսլին և Ջեյմս Ուոքը: Հարթակում կայաղել է հեռուստասերիալի էքսկլյուզիվ թրեյլերի պրեմիերան[19][20]: 2018 թվականի օգոստոսի 5-ին թողարկվել է հեռուստասերիալի «Sneak Peek» թրեյլերը: 2018 թվականի հոկտեմբերի 5-ին թողարկվել է հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերը, առաջին պրեմիերան կայացել է հեռուստասերիալների ամենամյա New York Comic Con հարթակում[21]:
Պրեմիերա
2018 թվականի հոկտեմբերի 23-ին հեռուստասերիալը անցկացրել է իր պաշտոնական պրեմիերան Նյու Յորքի՝ Metrograph թատրոնում: Ներկաների մեջ եղել են ստեղծողներ Քևին Ուիլյամսոնը, կատարող պրոդյուսեր Դանա Հոնորը, նաև դերասաններ Բեքի Նյուտոնը, Դանիելլա Քեմպբելլը, Դանիա Ռամիրեսը և Ջեյմս Ուոքը[22]:
Արձագանքներ
Հեռուստասերիալը անսպասելի արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ անմիջապես պրեմիերայից հետո: Rotten Tomatoes վեբ ագրեգացիայում այն ունի 10-ից 5,31 միավոր միջին վարկանիշ (54%)՝ հիմնված 13 արձագանքների հիման վրա: Քննադատական համերաշխությունը կայքում ասում է. «Չնայած նրանց գրավիչ դերասանական կազմին և խոստումնալից նախահղմանը, Գրիմի հեքիաթների վրա նետած՝ բավականաչափ մանրամասն մտածված մռայլ հայացքը այդքան էլ առատ չէ»[23]: Metacritic կայքը տվել է 100-ից 43 միավոր՝ հիմնված 6 քննադատների արձագանքների հիման վրա, ինչը ցույց է տալիս «խառը կամ միջին գնահատականները»[24]:
Դրական արձագանքներից՝ Refinery29 կայքի քննադատ Սեզալլի Բոուենը բարձր գնահատական է հանձնել հեռուստասերիալին. «Ասա ինձ, որ պատմությունը գրավում է իր հեռուստադիտողներին, որպեսզի ինձ էլ դնեմ ռեալիզմով լցված սիրելի բասերի տեղը: Հիմա դա ամենալավն է: CBS-ի «All Access»-ի նախագիծը բավականաչափ լավն է, կանգնել առանց ոչնչի կանգնելու համար, որոնք հետաքրքիր են, եթե մի քիչ ավելի կլիշե չեն»[25]: Variety-ի ավելի խառն արձագանքում հնչել են մի շարք դասակարգված գովաբանություններ, ասել է. «Իր ողջ թերություններով, էնտուզիազմով լցված հեռուստասերիալը բաբախիչ է, այն շարժվում է շարժիչ էներգիայով, որը՝ ճիշտն ասած չի հերիքում դրամաների մեծամասնությունում: Այն չի աշխատում համարյա թե նույն մակարդակում, ինչպիսին ասենք՝ «լավ մարտը» և այդքան էլ արմատականորեն չի վերափոխում հեքիաթները ինչքան, որ գովազդվում է: Եթե ուրիշ ոչինչ չկա, ապա «Ինփ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալը ունի չար խայթոց, որը կարող է լավ ծառայել նրան՝ փորձարարական հարթակում հետաքրքրասեր հեռուստադիտողներ գրավելու փորձում, որի մեջ նմանատիպ ոչինչ չկա»[26]: RogerEbert.com կայքի քննադատ Բրայան Տալերիկոյի անկեղծորեն բացասականաբար գրված արձագանքում ասվում է. «Ինձ հեքիաթ պատմիր»-ում կան տաղանդավոր հեռուստատեսային վետերաններ, որոնք հնարավոր է, որ գրավում է Ուիլյամսոնի տոհմածառը, բայց նույնիսկ նրանք չեն կարող տալ այն, ինչը խելամտորեն կարելի է անվանել լավ կատարումներ»: Տեմպը, երկխոսությունները (լրիվ բացակայություն), վիզուալ լեզուն, աշխարհի կառուցումը՝ չի կարողանում է ցուցադրել մեկ գործող տարրը»[27]:
Տնային մեդիա
Առաջին եթերաշրջանը DVD-ով թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին[28]:
Ծանոթագրություններ
- ↑ «Tell Me A Story Returns To CBS All Access For Season 2 On Thursday, Dec. 5» (անգլերեն). Վերցված է 2019-12-02-ին.
- ↑ Andreeva, Nellie (November 30, 2017). «CBS All Access Orders 'Tell Me A Story' Dark Fairytale Thriller Series From Kevin Williamson & Kapital Entertainment». Deadline Hollywood. Վերցված է February 25, 2018-ին.
- ↑ Goldberg, Lesley (November 30, 2017). «Kevin Williamson Fairy-Tale Thriller Lands CBS All Access Series Order». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է February 25, 2018-ին.
- ↑ Burt, Kayti (December 4, 2017). «Tell Me A Story: Kevin Williamson to adapt Spanish series». Den of Geek (անգլերեն). Վերցված է February 25, 2018-ին.
- ↑ Otterson, Joe (November 30, 2017). «CBS All Access Orders Dark Fairytale Series From 'Dawson's Creek' Creator». Variety. Վերցված է February 25, 2018-ին.
- ↑ Petski, Denise; Andreeva, Nellie (December 17, 2018). «'Tell Me A Story' Renewed For Season 2 By CBS All Access». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է December 17, 2018-ին.
- ↑ Otterson, Joe (May 23, 2018). «Kim Cattrall to Star in CBS All Access Series 'Tell Me a Story'». Variety. Վերցված է May 23, 2018-ին.
- ↑ Andreeva, Nellie (June 5, 2018). «'Tell Me A Story': Danielle Campbell To Star In Kevin Williamson's CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է June 5, 2018-ին.
- ↑ Andreeva, Nellie (June 11, 2018). «Paul Wesley To Co-Star In CBS All Access Series 'Tell Me A Story', Reuniting With 'The Vampire Diaries' EP Kevin Williamson». Deadline Hollywood. Վերցված է June 11, 2018-ին.
- ↑ Andreeva, Nellie (June 12, 2018). «'Tell Me A Story': James Wolk To Star In Kevin Williamson's CBS All Access Series». Deadline Hollywood. Վերցված է June 12, 2018-ին.
- ↑ Andreeva, Nellie (June 12, 2018). «Dania Ramirez To Co-Star In CBS All Access Thriller Series 'Tell Me A Story'». Deadline Hollywood. Վերցված է June 12, 2018-ին.
- ↑ Andreeva, Nellie (June 25, 2018). «'Tell Me A Story': Sam Jaeger To Star In CBS All Access Thriller Series». Deadline Hollywood. Վերցված է June 25, 2018-ին.
- ↑ Petski, Denise (July 10, 2018). «'Tell Me A Story': Davi Santos To Co-Star In Kevin Williamson's CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է July 10, 2018-ին.
- ↑ Petski, Denise (July 11, 2018). «'Tell Me A Story': Zabryna Guevara & Dorian Missick Cast In Kevin Williamson's CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է July 11, 2018-ին.
- ↑ Petski, Denise (August 20, 2018). «'Tell Me A Story': Michael Raymond-James, Kurt Yaeger & Rarmian Newton Join CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է August 20, 2018-ին.
- ↑ Petski, Denise (August 28, 2018). «Paulina Singer Joins 'Tell Me A Story'; 'Siren' Casts Natalee Linez». Deadline Hollywood. Վերցված է August 28, 2018-ին.
- ↑ «Thursday, June 28 Filming Locations for Shameless, Marvelous Mrs. Maisel, The Kitchen, & more! - On Location Vacations». On Location Vacations. June 28, 2018. Վերցված է June 28, 2018-ին.
- ↑ «Friday, June 29 Filming Locations for Venom, The Chi, John Wick 3, The Deuce, & more! - On Location Vacations». On Location Vacations. June 29, 2018. Վերցված է June 29, 2018-ին.
- ↑ «Comic-Con 2018 TV Schedule: When Are Your Favorite Shows Taking Over San Diego?». Variety. June 25, 2018. Վերցված է July 19, 2018-ին.
- ↑ Bucksbaum, Sydney (July 19, 2018). «'Tell Me a Story' Will Showcase a Darker (and More Age-Appropriate) Version of Paul Wesley». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է July 19, 2018-ին.
- ↑ Haring, Bruce (October 5, 2018). «'Tell Me A Story' Official Trailer Unleashed At New York Comic-Con». Deadline Hollywood. Վերցված է October 5, 2018-ին.
- ↑ «'Tell Me A Story' Red Carpet Premiere Recap». KYW-TV (անգլերեն). October 24, 2018. Վերցված է November 1, 2018-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 38 (օգնություն) - ↑ «Tell Me a Story: Season 1». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է November 15, 2018-ին.
- ↑ «Tell Me a Story: Season 1». Metacritic. CBS Interactive. Վերցված է November 1, 2018-ին.
- ↑ Bowen, Sesali (November 1, 2018). «Tell Me A Story Is Once Upon A Time For Grown-Ups». Refinery29 (անգլերեն). Վերցված է December 19, 2018-ին.
- ↑ Framke, Caroline (October 30, 2018). «TV Review: 'Tell Me a Story' on CBS All Access». Variety (անգլերեն). Վերցված է December 20, 2018-ին.
- ↑ Tallerico, Brian (October 30, 2018). «Kevin Williamson's Tell Me a Story Will Put You to Sleep | Demanders | Roger Ebert». RogerEbert.com (անգլերեն). Վերցված է December 20, 2018-ին.
- ↑ «Tell Me a Story: Season 2 (DVD)». Amazon. Վերցված է July 21, 2019-ին.
Արտաքին հղումներ
- Ինձ հեքիաթ պատմիր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում