Ինձ հեքիաթ պատմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինձ հեքիաթ պատմիր
Tell Me a Story
Изображение логотипа
Ժանրհոգեբանական թրիլեր
ՍտեղծողՔեվին Ուիլյամսոն
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՄարկոս Օսորիո Վիդալի Érase una vez
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ջեյմս Ուոք, Բիլլի Մագնուսեն, Դանիա Ռամիրես, Դանիելլա Քեմպբելլ, Զաբրինա Գևարա, Փոլ Ուեսլի և Քիմ Քեթրոլ
ՊրոդյուսերՔոլին Ուոլշ
Հոլի Օվերտոն
Գործադիր պրոդյուսերԳոնսալո Չիլլի
Անդրես Տովար
Դանա Հոնոր
Աարոն Կապլան
Լիզ Ֆրիդլենդեր
Քևին Ուիլյամսոն
ԵրաժշտությունՋոն Ֆրիզել
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էհոկտեմբերի 31, 2018-ից փետրվարի 6, 2020
ՀեռուստաալիքParamount+
ԸնկերությունResonant
Outerbanks Entertainment
Kapital Entertainment
Պաշտոնական կայքէջ

«Ինձ հեքիաթ պատմիր» (անգլ.՝ Tell Me a Story), ամերիկյան հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին CBS All Access հեռուստաալիքով։ Հեռուստասերիալը ստեղծել է Քևին Ուիլյամսոնը և հանդիսանում է 2013 թվականի իսպանական «Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի ադապտացիան։ Գլխավոր դերերում են՝ Ջեյմս Ուոքը, Բիլի Մագնուսենը, Դանիա Ռամիրեսը, Դանիելլա Քեմպբելլը, Դորիան Քրոսմոնդ Միսիքը, Սեմ Ջեգերը, Դևի Սանտոսը, Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը, Զաբրինա Գևարան, Փոլ Ուեսլին և Քիմ Քեթրոլը։ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը երկարացվելու է երկրորդ եթերաշրջանով։

«Ինձ հեթիաթ պատմիր» հեռուստասերիալը պատմում է սիրո, կորստի, ագահության, վրեժի և սպանության մասին, իրադարձություններ որոնք տեղի են ունենում մերօրյա Նյու Յորքում։ Աշխարհի ամենասիրված հեքիաթները ենթարկվել են մռայլ և խեղաթյուրված վերափոխման։ Ժանրը նման է հոգեբանական թրիլլեր է, որն ստիպում է վերհիշել այնպիսի հայտնի հեքիաթագիրների դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Գրիմ եղբայրները և Շարլ Պերրոն։

Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի առաջին գիծը պատմում է երկու հաջողակ մարդկանց մասին, որոնք մի քանի տարի տարակուսումից և մտածելուց հետո, որոշում են միացնել իրենց ճակատագրերը և ընտանիք ստեղծել։ Ցուցարարների բազմության միջով անցնելիս, աղջիկը իր սիրեցյալին տանում է ոսկերչական խանութ՝ ամուսնական մատանիների ընտրության համար, որտեղ մի քանի րոպե անց ներխուժում են խոզուկների դիմակներով երեք թալանչիներ։ Խանութի պահակը հրաձգություն է սկսում և այնպիսի իրավիճակ ստեղծում, որի արդյունքում մահանում է հենց ինքը, նաև մահացու վիրավորվում է հարսնացուն։ Իսկ, երեք խոզուկները վնաս հասցնելով փախչում են, իրենց հետ տանելով չհղկված ադամանդների պարկ։ «Երեք խոզուկների» հեքիաթային անալոգն է։

Երկրորդ գիծը պատմում է ավագ դպրոցի անուշիկ աշակերտուհու մասին, որը մոր մահից հետո տեղափոխվել է Նյու Յորք հոր հետ և ապրում է տատիկի տանը։ Նոր դասընկերուհին նրան հրավիրում է ակումբ՝ երեկոյան խնջույքում լավ ժամանակ անցկացնելու համար։ Տնից գաղտնի փախչելով աղջիկը հանդիպում է ընկերհու հետ և խմում է բարմենի առաջարկած յուրօրինակ հյուրասիրությունը, մի քիչ պարելուց հետո, իրեն շատ դուր եկած տղայի հետ գնում է։ Նրանց թեժ հանդիպումը շուտով ավարտվում է և առավոտյան անուշիկ աղջիկը գնում է դասարան, որտեղ տեսնում է նոր երիտասարդ ուսուցչի։ Եվ ահա տարօրինակ համընկնում, այդ նոր ուսուցիչը պարզվում է, որ նախորդ օրվա նրա զուգընկենր է։ Բարմենը, որը նրան դեղաթույն էր վաճառել՝ խոզուկներից մեկն է, իսկ հոր ընկերը՝ անմխիթար ամուսինն է, որը ոսկերչական խանութում կորցրել էր իր զուգընկերուհուն։ «Կարմիր գլխարկի» հեքիաթային անալոգն է։

Երրորդ գիծը պատմում է եղբոր և քրոջ մասին, որոնք հայտնվել են կռվի մեջ։ Եղբայրը՝ պատահականորեն սպանելով մի տղամարդու՝ զանգահարում է քրոջը, որը օգնում է նրան։ Քույրը նրա մոտից գտնում է պահեստարանի բանալի, որի մեջ գումար է լինում և գողանում է այն, չիմանալով, որ այդ պահից նրա հետևից որս են սկսում։ «Հենզելի և Գրետելի» հեքիաթային անալոգն է։

«Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալի ցանկացած սերիայում հեռուստադիտողը տեսնում է մի քանի պատմություն, որոնք ցուցադրում են ամբողջովին տարբեր մարդկանց կյանքից դրվագներ, բայց վերջնական հաշվում նրանք դառնում են մի ամբողջություն և կազմում ընդհանուր տեսարան, որը տեղի է ունենում ժամանակակից հեքիաթի այլաբանական ձևում, արտահայտելով՝ ագահություն և վրեժ, սեր և ուրախություն, սպանություն և բաժանում։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Ուոքը՝ Ջորդան Էվանսի դերում, Նյու Յորքում ճաշարանապետ, որը մտադիր է վրեժխնդիր լինել այն տղամարդկանցից, ովքեր մեղավոր են նրա հարսնացուի մահվան մեջ։ Էվանսի հեքիաթային անալոգը՝ Մեծ Չար Գայլն է, «Երեք խոզուկները» հեքիաթից։
  • Բիլի Մագնուսենը՝ Նիկ Սալլիվանի դերում, միջնակարգ դպրոցի ուսուցիչ, որը հարաբերությունների մեջ է մտնում իր աշակերտներից մեկի հետ։ Սալլիվանի հեքիաթային անալոգը՝ Մեծ Չար Գայլն է, «Կարմիր գլխարկը» հեքիաթից։
  • Դանիա Ռամիրեսը Հաննա Փերեսի դերում, բանակում ծառայության ժամանակ Հաննայի ջոկատը ընկնում է դարանակալման մեջ։ Հաննայի հեքիաթային անալոգը՝ Գրետելն է։
  • Դանիելլա Քեմպբելլը՝ Քայլա Փաուելի դերում, ավագ դպրոցի աշակերտուհի, որը ոչ վաղ անցյալում հոր հետ տեղափոխվել է Նյու Յորք և մինչ օրս տառապում է մոր մահվանից։ Նա սեռական հարբերությունների մեջ է իր ուսուցչի՝ Նիկ Սալլիվանի հետ։ Կայլայի հեքիաթային անալոգը Կարմիր գլխարկն է։
  • Միսսիկ Դորիան Քրոսմոնդը՝ Սեմի դերում, որը կաշառվող ոստիկան է և հանցավոր խմբի լիդեր։ Սեմի հեքիաթային անալոգը՝ խոզուկն է, որը տուն էր ստեղծել քարից։
  • Սեմ Ջագերը՝ Թիմ Փաուելլի դերում, որը հայր է և այրի, ով տեղափոխվում է Նյու Յորք իր աղջկա հետ՝ փորձելով փախչել խնդիրներից։ Թիմի հեքիաթային անալոգը՝ Անտառահատն է։
  • Դավի Սանտոսը՝ Գեյբ Փերեսի՝ Հաննայի եղբոր դերում։ Տաղանդավոր պարող, ով թողել է քոլեջը։ Տառապում է թմրանյութային կախվածությունից։ Գեյբի հեքիաթային անալոգը՝ Հենզելն է։
  • Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը՝ Միթր Լոնգոյի դերում՝ շինարար, որը ամեն կերպ փորձում է ապահովվել իր կնոջը և դրա համար էլ հանցագործություններ է կատարում իր եղբոր՝ Էդդիի հետ։ Լոնգոյի հեքիաթային անալոգը՝ խոզուկն է, որը տուն էր պատրաստել փայտից։
  • Զաբրինա Գևարան՝ Ռենե Գարսիայի դերում, ոստիկանության Նյու Յորքյան բաժնի հետախույզ։
  • Փոլ Ուեսլին՝ Լոնգո Էդդիի դերում, բարմեն և ցածր մակարդակի թմրավաճառ, որը անձամբ պայքարում է թմրամոլության դեմ։ Համաձայնվում է իր եղբոր Միտչի հետ մասնակցել հանցագործության մեջ, որպեսզի վճարի դիլերի պարտքը։ Լոնգոյի հեքիաթային անալոգը՝ խոզուկն է, որը տուն էր պատրաստել ծղոտից։
  • Քիմ Քեթրոլլը՝ Քոլլին Փաուլլի դերում, ով նախկին պարուհի է և Թիմի մայրը։ Քոլլինի հեքիաթային անալոգը՝ Կարմիր գլխարկի տատիկն է։
  • Բեքի Նյուտոնը Կատրինա Թորնի դերում, որը ռեստորանի տնօրեն է։ Թորնի ընտանիքը զբաղվում է ադամանդների անօրինական մշակմամբ։ Կատրինայի հեքիաթային անալոգը՝ կախարդն է «Հենզել և Գրետել» հեքիաթից։
  • Փոլի Դրեյփերը՝ Մեդլին Ուինսթոնի դերում՝ Հաննայի և Գեյբի մոր, որը նրանց թողել է մանուկ հասակում։ Մեդլինի հեքիաթային անալոգը Հենզելի և Գրետելի խորթ մայրն է։

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 եթերշրջան (2018 - 2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը
1"Գլուխ 1։ Հույս"
"Chapter 1: Hope"
Լիզ ՖրիդլենդերՔևին Ուիլյամսոն31 հոկտեմբերի, 2018
Թիմը և Կայլան փորձում են նոր կյանք սկսել, իրենց մոր տանը։ Գեյբը և Հաննան նորից հանդիպում են տարբեր հանգամանքներում։ Ջորդանը և Բեթը ընտանիքում խնդիրներ ունեն։
2"Գլուխ 2։ Կորուստ"
"Chapter 2: Loss"
Լիզ ՖրիդլենդերԷդուարդո Խավիեր Կանտո և Ռայան Մալդոնադո8 նոյեմբերի, 2018
Ջորդանը օգնում է ոստիկանությանը՝ ոսկերչական խանութի թալանման մասնակիցների անդամներից մեկի որոնման մեջ։ Էդդին սկսում է հասկանալ, որ գործերը ավելի վատ են, քան նա պատկերացնում էր։
3"Գլուխ 3։ Ագահություն"
"Chapter 3: Greed"
Մարկ ԹոնդերայՀոլլի Օվերտոն15 նոյեմբերի, 2018
Ջորդանի պահանջմունքները վերածվում են մոլուցքի։ Իթանը խանդի հողի վրա խոստանում է բացահայտել Կայլայի և Նիկայի գաղտնիքը։ Հաննան զարմանալի բացահայտում է անում Դենի վերաբերյալ։
4"Գլուխ 4։ Զայրույթ"
"Chapter 4: Rage"
Մարկ ԹոնդերայՔիմ Կլեմենտս22 նոյեմբերի, 2018
Ջորդանը դժվարին իրադրությունը իր ձեռքն է վերցնում և սկսում է հետապնդել Էդդիին։ Կայլան համոզված է, որ իր և Իթանի ըկերությանը կարելի է ևս մեկ շանս տալ։ Հաննան և Գեյբը միանգամից լքում են քաղաքը։
5"Գլուխ 5։ Խելագարություն"
"Chapter 5: Madness"
Սոլվակ "Լովկաչ" ՆեիմՀեզեր Զուլկե29 նոյեմբերի, 2018
Գեյբը Հաննային տանում է մի մարդու մոտ, ով տհաճորեն հիշեցնում է իր անցյալը։ Ջորդանը բարդություններ է ստեղծում Էդդիի և Միտչի համար։ Նիկը տարբերակ է գտնում ձանձրալի Իթանից ազատվելու համար։
6"Գլուխ 6։ Մեղք"
"Chapter 6: Guilt"
Ձեֆ Թի. ԹոմասՄերիա Լիա Սատոն6 դեկտեմբերի, 2018
Կայլան օրը անց է կացնում Նիկի հետ՝ քաղաքի կենտրոնում։ Էդդին գործնականորեն հասնում է եզրագծին, բայց Միտչը ժամանակին նրան այլ տարբերակ է առաջարկում։ Վերջին ժամանակներում խոցելի դարձած Հաննան և Գեյբը զգում են փակուղու մեջ։
7"Գլուխ 7։ Դավաճանություն"
"Chapter 7: Betrayal"
Միլիսենտ ՇելթոնԱնդրեա Թոորնթոն Բոլդեն13 դեկտեմբերի, 2018
Հաննան և Գեյբը իրենց համար անսպասելիորեն պետք է վազքի մեջ հայտնվեն։ Ջորդանը չի դադարում երազել վրեժի մասին և տարբերակներ է փնտրում դրանք իրագործելու համար։ Կայլան և Լեյնին հետազոտում են Նիկի խորհրդավոր անցյալը։
8"Գլուխ 8։ Ճշմարտություն"
"Chapter 8: Truth"
Ջոն Ստյուարտ ՍքոթՍթիվ Սթրինգեր20 դեկտեմբերի, 2018
9"Գլուխ 9։ Խաբեություն"
"Chapter 9: Deception"
Ադամ ԴևիդսոնՀեզեր Զուլկե27 դեկտեմբերի, 2018
10"Գլուխ 10։ Ներում"
"Chapter 10: Forgiveness"
Քրեյգ ԶիսկՔևին Ուիլյամսոն և Մերի Լիա Սատոն3 հունվարի, 2019

2 եթերաշրջան (2019 - 2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 30-ին հայտարարվել է, որ CBS All Access-ը ցանկանում է թողարկել «Ինձ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալը։ Շոուն ամերիկյան լսարանի համար մշակում է Քևին Ուիլյամսոնը և հիմնված է մեքսիակական «Érase una vez» հեռուստասերիալի հիման վրա, ստեղծված՝ Մարկոս Օսորիո Վիդալի կողմից։ Ուիլյամսոնը նաև պատրաստվում է գրել և պրոդյուսերավորել հեռուստասերիալ Աարոն Կապլանի և Դանա Հոնորի հետ։ Հեռուստասերիալը թողարկում է արտադրողական Kaplan Kapital Entertainment ըկերությունը[3][4][5][6]։ 2018 թվականի մայիսի 9-ին հայտարարվել է, որ Լիզ Ֆրիդլենդերը կլինի ռեժիսոր և առաջին երկու էպիզոդների պրոդյուսերը։ 2018 թվականի օգոստոսի 5-ին ամենամյա ամառային մամուլի ասուլիսի ժամանակ՝ հեռուստատեսության քննադատների ասոցիացիայում հայտարարվել է, որ հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 31-ին։ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին հայտարարվել է, որ հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[7]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսին հայտարարվել է, որ Բիլլի Մագնուսսենը և Քիմ Քեթրոլլը կատարում են հեռուստասերիալի գլխավոր դերերը[8]։ 2018 թվականի հունիսին հայտարարվել է, որ Դանիելլա Քեմպբելլը, Փոլ Ուեսլին, Ջեյմս Ուոլքը, Դանիա Ռամիրեսը և Սեմ Ջեգերը միացել են հիմնական կազմին[9][10][11][12][13]։ 2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Դավի Սանտոսը, Զաբրինա Գևարան և Դորիան Միսսիկը կատարելու են պարբերական դերեր[14][15]։ 2018 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Մայքլ Ռայմոնդ-Ջեյմսը, Քուրթ Յագերը, Ռարմիան Նյուտոնը և Պոլինա Սինգերը միացել են դերասանական կազմին՝ կրկնվող դերերով[16][17]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանի հիմնական նկարահանումները անց են կացվել 2018 թվականի հունիսի 28-ին Նյու Յորքում[18][19]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 19-ին հեռուստասերիալը անց է կացվել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում և որպես մեկնաբանան և մոդերատոր հանդես է եկել Հենրի Գոլդբլաթը՝ Entertainment Weekly-ից, որում որպես կատարող պրոդյուսեր եղել է Քևին Ուիլյամսոնը, նաև դերասաններ Փոլ Ուեսլին և Ջեյմս Ուոքը։ Հարթակում կայաղել է հեռուստասերիալի էքսկլյուզիվ թրեյլերի պրեմիերան[20][21]։ 2018 թվականի օգոստոսի 5-ին թողարկվել է հեռուստասերիալի «Sneak Peek» թրեյլերը։ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին թողարկվել է հեռուստասերիալի պաշտոնական թրեյլերը, առաջին պրեմիերան կայացել է հեռուստասերիալների ամենամյա New York Comic Con հարթակում[22]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 23-ին հեռուստասերիալը անցկացրել է իր պաշտոնական պրեմիերան Նյու Յորքի՝ Metrograph թատրոնում։ Ներկաների մեջ եղել են ստեղծողներ Քևին Ուիլյամսոնը, կատարող պրոդյուսեր Դանա Հոնորը, նաև դերասաններ Բեքի Նյուտոնը, Դանիելլա Քեմպբելլը, Դանիա Ռամիրեսը և Ջեյմս Ուոքը[23]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը անսպասելի արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ անմիջապես պրեմիերայից հետո։ Rotten Tomatoes վեբ ագրեգացիայում այն ունի 10-ից 5,31 միավոր միջին վարկանիշ (54%)՝ հիմնված 13 արձագանքների հիման վրա։ Քննադատական համերաշխությունը կայքում ասում է. «Չնայած նրանց գրավիչ դերասանական կազմին և խոստումնալից նախահղմանը, Գրիմի հեքիաթների վրա նետած՝ բավականաչափ մանրամասն մտածված մռայլ հայացքը այդքան էլ առատ չէ»[24]։ Metacritic կայքը տվել է 100-ից 43 միավոր՝ հիմնված 6 քննադատների արձագանքների հիման վրա, ինչը ցույց է տալիս «խառը կամ միջին գնահատականները»[25]։

Դրական արձագանքներից՝ Refinery29 կայքի քննադատ Սեզալլի Բոուենը բարձր գնահատական է հանձնել հեռուստասերիալին. «Ասա ինձ, որ պատմությունը գրավում է իր հեռուստադիտողներին, որպեսզի ինձ էլ դնեմ ռեալիզմով լցված սիրելի բասերի տեղը։ Հիմա դա ամենալավն է։ CBS-ի «All Access»-ի նախագիծը բավականաչափ լավն է, կանգնել առանց ոչնչի կանգնելու համար, որոնք հետաքրքիր են, եթե մի քիչ ավելի կլիշե չեն»[26]։ Variety-ի ավելի խառն արձագանքում հնչել են մի շարք դասակարգված գովաբանություններ, ասել է. «Իր ողջ թերություններով, էնտուզիազմով լցված հեռուստասերիալը բաբախիչ է, այն շարժվում է շարժիչ էներգիայով, որը՝ ճիշտն ասած չի հերիքում դրամաների մեծամասնությունում։ Այն չի աշխատում համարյա թե նույն մակարդակում, ինչպիսին ասենք՝ «լավ մարտը» և այդքան էլ արմատականորեն չի վերափոխում հեքիաթները ինչքան, որ գովազդվում է։ Եթե ուրիշ ոչինչ չկա, ապա «Ինփ հեքիաթ պատմիր» հեռուստասերիալը ունի չար խայթոց, որը կարող է լավ ծառայել նրան՝ փորձարարական հարթակում հետաքրքրասեր հեռուստադիտողներ գրավելու փորձում, որի մեջ նմանատիպ ոչինչ չկա»[27]։ RogerEbert.com կայքի քննադատ Բրայան Տալերիկոյի անկեղծորեն բացասականաբար գրված արձագանքում ասվում է. «Ինձ հեքիաթ պատմիր»-ում կան տաղանդավոր հեռուստատեսային վետերաններ, որոնք հնարավոր է, որ գրավում է Ուիլյամսոնի տոհմածառը, բայց նույնիսկ նրանք չեն կարող տալ այն, ինչը խելամտորեն կարելի է անվանել լավ կատարումներ»։ Տեմպը, երկխոսությունները (լրիվ բացակայություն), վիզուալ լեզուն, աշխարհի կառուցումը՝ չի կարողանում է ցուցադրել մեկ գործող տարրը»[28]։

Տնային մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը DVD-ով թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «Tell Me A Story Returns To CBS All Access For Season 2 On Thursday, Dec. 5» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. Andreeva, Nellie (2017 թ․ նոյեմբերի 30). «CBS All Access Orders 'Tell Me A Story' Dark Fairytale Thriller Series From Kevin Williamson & Kapital Entertainment». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  4. Goldberg, Lesley (2017 թ․ նոյեմբերի 30). «Kevin Williamson Fairy-Tale Thriller Lands CBS All Access Series Order». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  5. Burt, Kayti (2017 թ․ դեկտեմբերի 4). «Tell Me A Story: Kevin Williamson to adapt Spanish series». Den of Geek (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  6. Otterson, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «CBS All Access Orders Dark Fairytale Series From 'Dawson's Creek' Creator». Variety. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  7. Petski, Denise; Andreeva, Nellie (2018 թ․ դեկտեմբերի 17). «'Tell Me A Story' Renewed For Season 2 By CBS All Access». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. Otterson, Joe (2018 թ․ մայիսի 23). «Kim Cattrall to Star in CBS All Access Series 'Tell Me a Story'». Variety. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  9. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 5). «'Tell Me A Story': Danielle Campbell To Star In Kevin Williamson's CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  10. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 11). «Paul Wesley To Co-Star In CBS All Access Series 'Tell Me A Story', Reuniting With 'The Vampire Diaries' EP Kevin Williamson». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  11. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 12). «'Tell Me A Story': James Wolk To Star In Kevin Williamson's CBS All Access Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  12. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 12). «Dania Ramirez To Co-Star In CBS All Access Thriller Series 'Tell Me A Story'». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  13. Andreeva, Nellie (2018 թ․ հունիսի 25). «'Tell Me A Story': Sam Jaeger To Star In CBS All Access Thriller Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  14. Petski, Denise (2018 թ․ հուլիսի 10). «'Tell Me A Story': Davi Santos To Co-Star In Kevin Williamson's CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  15. Petski, Denise (2018 թ․ հուլիսի 11). «'Tell Me A Story': Zabryna Guevara & Dorian Missick Cast In Kevin Williamson's CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  16. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 20). «'Tell Me A Story': Michael Raymond-James, Kurt Yaeger & Rarmian Newton Join CBS All Access Drama Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  17. Petski, Denise (2018 թ․ օգոստոսի 28). «Paulina Singer Joins 'Tell Me A Story'; 'Siren' Casts Natalee Linez». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «Thursday, June 28 Filming Locations for Shameless, Marvelous Mrs. Maisel, The Kitchen, & more! - On Location Vacations». On Location Vacations. 2018 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  19. «Friday, June 29 Filming Locations for Venom, The Chi, John Wick 3, The Deuce, & more! - On Location Vacations». On Location Vacations. 2018 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  20. «Comic-Con 2018 TV Schedule: When Are Your Favorite Shows Taking Over San Diego?». Variety. 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  21. Bucksbaum, Sydney (2018 թ․ հուլիսի 19). «'Tell Me a Story' Will Showcase a Darker (and More Age-Appropriate) Version of Paul Wesley». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  22. Haring, Bruce (2018 թ․ հոկտեմբերի 5). «'Tell Me A Story' Official Trailer Unleashed At New York Comic-Con». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  23. «'Tell Me A Story' Red Carpet Premiere Recap». KYW-TV (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. «Tell Me a Story: Season 1». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  25. «Tell Me a Story: Season 1». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  26. Bowen, Sesali (2018 թ․ նոյեմբերի 1). «Tell Me A Story Is Once Upon A Time For Grown-Ups». Refinery29 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  27. Framke, Caroline (2018 թ․ հոկտեմբերի 30). «TV Review: 'Tell Me a Story' on CBS All Access». Variety (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  28. Tallerico, Brian (2018 թ․ հոկտեմբերի 30). «Kevin Williamson's Tell Me a Story Will Put You to Sleep | Demanders | Roger Ebert». RogerEbert.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  29. «Tell Me a Story: Season 2 (DVD)». Amazon. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.