Բորիս Մեհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Մեհրաբյան
Ի ծնեԲորիս Մեհրաբյան
Ծնվել է1870
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1936
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Բորիս Հակոբի Մեհրաբյան (Մեհրաբով), (1870, Մանգլիս - 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն

Բորիս Մեհրաբյանը ծնվել է 1870 թվականի մայիսի 29-ին, Ղուշչի (Վրաստանի Ծալկայի շրջանում) գյուղում: Սովորել է Թիֆլիսի հաղորդակցման ուղիների տեխնիկական ուսումնարում (ավարտել է 1890 թվականին)։ 1906-1911 թվականներին եղել է Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ։

Մահացել է 1936 թվականին, Թբիլիսի քաղաքում:

Նախագծեր

Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագիծը
  • 1906-1911 - Երևանի գլխավոր հատակագիծ
  • 19-20 դդ. - Բաբաևների բնակելի տուն (այժմ՝ Ագաթանգեղոսի փողոց 3)
  • 20 դ․ սկիզբ - Հովհաննես Գրիգորյան բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 2)[1]
  • 1908 - Ոստիկանության բաժանմունք (Խորենացու 22)
  • 1909-1911 - Լիմոնադի գործարանի շենք (Նալբանդյան փող. 20ա)
  • 1909-1914 - Գաբրիել Գաբրիելյանցի բնակելի տուն (Աբովյան 1/4)
  • 1915 - Բժիշկ Հովհաննիսյանի տուն և հիվանդանոց (Աբովյան 3)
  • 1920 - Թիֆլիսի առևտրական բանկ (Նալբանդյան փող. 2)
  • Տաճարային հրապարակ (չի պահպանվել, այժմ՝ Շահումյան հրապարակ)
  • Քաղաքային դումա (Խորենացու 16)
  • Տեր-Իսահակյանի բնակելի տուն (Պուշկինի 23)
  • Անդրեասյանի բնակելի տուն (Արամի 23)
  • Ենգիբարյանի բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 4)

Վերակառուցել է

  • Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն, այժմ՝ «Սպայի տուն»)

Գրականություն

  • Տիգրանյան Է., Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ, Երևան, 2000, էջ 242-253:

Պատկերասրահ

Տես նաև

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր (armenianmonuments.org), Շրջայց Երևանով, Բեհբութովսկայա (Փավստոս Բուզանդի փողոց