Ավետիս Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Ավագի Բադալյան
Ծնվել էմայիսի 1, 1892թ
ԾննդավայրԱզատ, Ելիզավետպոլի նահանգ
Մահացել էմայիսի 15, 1972թ
Մահվան վայրԿիրովաբադ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրությունՌուսական կայսրություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԽառատ
ԳործունեությունՌազմական գործիչ, ֆիդայի
ԾնողներՀայր՝ Ավագ Բադալյան

Ավետիս Ավագի Բադալյան (հայտնի է նաև Լյազգունց Ավետիս, Ավետիս Ավագի Բադալով անուններով, մայիսի 1, 1892, Ազատ, Ելիզավետպոլի նահանգ - մայիսի 15, 1972, ), հայազգի ռազմական գործիչ, Զորավար Անդրանիկի զինակից, ֆիդայի, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Ավետիս Բադալյանը ծնվել է երկրագործ Ավագի ընտանիքում, որը բնակվում էր Գարդմանքի Ազատ գյուղում։ Երիտասարդ տարիքից բնակվել է Գանձակ քաղաքում, որի Սուլուկյան թաղամասում (Ազատ գյուղի թուրքական անվանումն է) նրա ծնողներն ունեին տուն։ Ավարտել է Գանձակի հայկական գիմնազիան, որից հետո ուսումը շարունակել է Ծաղկունց մեյդան թաղամասում գտնվող դարբնոցում որպես խառատ։ 1913 թվականին զորակոչվել է Ցարական Ռուսաստանի բանակ։ Զինվորական ծառայությունն անցել է Թիֆլիսում[1]։

1914 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Նույն թվականի սեպտեմբերի 20-ին զինվորագրվել է Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող Հայկական կամավորական առաջին ստորաբաժանմանը, որի կազմում մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1914-1919 թվականներին մասնակցել է Անդրանիկի մասնակցությամբ տեղի ունեցած կռիվներին։ Հայաստանից Անդրանիկի հեռնալուց հետո վերադարձել է Գանձակ և կրկին աշխատանքի անցել իր նախկին աշխատավայրում[1]։

1930 թվականին, երբ Գանձակում արդեն հաստատվել էր Խորհրդային կարգեր, Ավետիս Բադալյանը «ազգի դավաճանի» մեղադրանքով Գուլագի կողմից ձերբակալվում է և աքսորվում Բաքու քաղաք։ 1934 թվականին նա վերադառնում է տուն։ 1949 թվականին Ավետիսը կրկին ձերբակալվում է դաշնակցական և Զորավար Անդրանիկի նախկին զինվոր լինելու մեղադրանքով։ Նրան աքսորում են Ադրբեջանական ԽՍՀ-ի Նուխի քաղաք։ Ավետիսը տուն է վերադառնում միայն 1954 թվականին՝ Ստալիսի մահից հետո։ Հետագայում նա նույնպես հավատարիմ է մնացել հայ ազատագրական շարժման գաղափարախոսությանը[1]։

Ավետիս Բադալյանը մինչև իր կյանքի վերջ՝ 1972 թվականի մայիսի 15-ը, բնակվել է Կիրավաբադի (Գանձակի) Սուլուկյան թաղամասի Շահումյանի 380 (նախկին Դիկ քուչա 280) հասցեով[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сергей Еремянц Гандзакеци, „Гандзак 1880 - 1916”, Ереван 2010 г.(ռուս.)