Jump to content

Գրիգոր Զամպաքճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Զամպաքճյան
Ծնվել է1889 փետրվարի 6
ԾննդավայրԿոնստանցա
Մահացել էփետրվարի 18, 1962(1962-02-18) (տարիքը 73)
Մահվան վայրԲուխարեստ
ՔաղաքացիությունՌումինիա Ռումինիա
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և արվեստագետ
ԱնդամությունՌումինական ակադեմիա

Գրիգոր Հակոբի Զամպաքճյան (1889, փետրվարի 6, Կոնստանցա1962, փետրվարի 18, Բուխարեստ), հայ կոլեկցիոներ, արվեստաբան։ Ռումինիայի ակադեմիայի թղթանդամ (1948)։ Ռումինիայում և արտասահմանում գնել է արվեստի բազմաթիվ գործեր, ստեղծել Զամպաքճյան թանգարանը։

Գործունեություն

Ծնվել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում։ 1948 թ. եղել է Ռումինիայի ակադեմիայիի թղթակից անդամ։ 1947 թվականին Զամպաքճյանի հավաքածուի հիման վրա Բուխարեստում ստեղծվել է նրա անվան պետական թանգարան (այժմ՝ Արվեստի գործերի թանգարանի Զամպաքճյան բաժին

Հեղինակ է «Արվեստի էջեր» (1943), «Նիկոլայե Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական՝ «Մի արվեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) և այլ աշխատությունների։ Եղել է Բուխարեստի «Հայ մշակույթի տան» առաջին նախագահը, աշխատակցել «Անի» ռումիներեն հայագիտական հանդեսին, հոդվածներ գրել հայկական ճարտարապետության և կիրառական արվեստի մասին։ Խորհրդային Հայաստանին է նվիրել XVI—XIX դարերի ֆրանսիական և ֆլամանդական նկարիչների գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654