«Բագրատիոն (կամուրջ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կամուրջ}} '''«Բագրատիոն» կամուրջ''' ({{lang-ru|Мост «Багратио́н»}}), առևտրա-հետիոտնային կամո...»: |
(Տարբերություն չկա)
|
13:36, 22 հունվարի 2018-ի տարբերակ
Բագրատիոն | |
---|---|
Անունով | Պյոտր Բագրատիոն |
Երկիր | Ռուսաստան |
Տեղանք | Մոսկվա |
Տեսակ | հեծանային կամուրջ, հետիոտնային կամուրջ և նախապես լիցքավորված երկաթբետոնով կամուրջ |
Հատում է | Մոսկվա |
Երկարություն | 214 մետր |
Բացման տարեթիվ | սեպտեմբեր 1997 |
«Բագրատիոն» կամուրջ (ռուս.՝ Мост «Багратио́н»), առևտրա-հետիոտնային կամուրջ Մոսկվայում՝ Մոսկվա գետի վրա՝ «Մոսկվա Սիթի» համալիրի կազմում: Բացվել է 1997 թվականին: Կամուրջը կապում է Կրասնոպրեսնենսկայա ափը Տարաս Շևչենկո ափին:
Պատմություն
Կամրջի բացումը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերին` Մոսկվայի 850-ամյակի կապակցությամբ: Կամուրջը կառուցել է ճարտարապետ Բորիս Տխորի և կոնստրուկտոր Վլադիմիր Տրաուշի նախագծով: Կամուրջն անվանվել է 1812 թվականի հայրենական պատերազմի Արևմտյան 2-րդ բանակի գլխավոր հրամանատար Պյոտր Բագրատիոնի պատվին[1][2][3][4][5]:
2004 թվականին կամուրջը քաղաքի կողմից փոխանցվել է «Միոսոր» ընկերությանը հավատարմագրային կառավարման, որի ղեկավարման ներքո է գտնվում նաև «Աշտարակ 2000» շենքը: Նույն թվականի հոկտեմբերին «Բագրատիոն» առևտրի կենտրոնի նախասրահում Կրասնոպրեսնենսկայա ափում տեղի է ունեցել Էռնստ Նեիզվեստնու «Կյանքի ծառը» քանդակային կոմպոզիցիայի բացումը[6][7][8][9]:
2008 թվականին «Օրանտա ապահովագրական ընկերությունը» կամուրջն ապահովագրել է 300 միլիոն ռուբլի ապահովագրական պարտավորության սահմանաչափով[10]: 2016 թվականի հունվարի 21-ից շինության ապահովադիր մարմինը «Ռոսգոսստրախ» ընկերությունն է: Ապահովագրության պայմանագրի արժեքը կազմել է 771,4 հազար ռուբլի[5][11]:
Դիրք
Կամուրջը գտնվում է Կրասնոպրեսնենսկայա առափնյա փողոց 16 հասցեում[12]: Կրասնոպրեսնենսկայա ափի կողմից կամրջի նախամուքտը կապված է «Վիստավոչնայա» մետրոյի կայարանի հետ, մյուս ափում կամուրջը հատվում է «Աշտարակ 2000»-ի հետ[12][10][13]:
Կամուրջի մոտ՝ Կրասնոպրեսնենսկայա ափին, տեղակայված են «Բագրատիոն կամուրջ» և «Միջազգային ցուցահանդես» կառանատեղերը: Կամրջի տակ՝ Տարաս Շևչենկո ափում է տեղակայված «Տարաս Շևչենկո նավահանգիստ» կառանատեղը: «Բագրատիոն կամուրջ» և «Տարաս Շևչենկո նավահանգիստ» կառանատեղերում նավերն օգտագործվում են վարձակալության սկզբունքով: «Միջազգային ցուցահանդես» կառանատեղն օգտագործվում է տարբեր երթուղիների համար գործող նավերի կողմից և այս կառանատեղից կարող եք քայլել նավի վրա:
Աշխատանքային ռեժիմ
- «Վիստավոչնայա» մետրոյի կայարանի նախասրահից (07:30 մինչև 24:00)
- «Աշտարակ 2000»-ից (07:30 մինչև 24:00)
- Կրասնոպրեսնենսկայա ափից (զույգ օրերին՝ 05:25 մինչև 02:00, կենտ օրերին՝ 05:35 մինչև 02:00)[12][14]
«Բագրատիոն» կամուրջ | |||||||||
|
Ծանոթագրություններ
- ↑ Алексей Лоссан (2005-12-17). «Неделя под знаком "Сити"». Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ «Бревна в XXI век». Газета "Коммерсантъ". 2000-02-25. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ Лев Колодный (2010-07-29). «Владимир Ресин: "Вкалывали не покладая рук"». Газета "Московский комсомолец". Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ «Недосягаемая высота: как строили "Москва-Сити"». 2016-02-12. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ 5,0 5,1 «"Багратион" застраховали на 2,2 миллиарда рублей». 2016-03-22. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ Антонина Чунаева (2010-02-02). «Мост «Багратион» остался без управления». Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ Святославский Алексей (2010). «Городской монумент как объект восприятия (некоторые аспекты современной мемориальной культуры)». Журнал "Преподаватель XXI век". Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ «Те, кто ушли». 2016-12-30. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ «Неизвестный вырастил на мосту "Древо жизни"». 2004-10-12. Վերցված է 2017-07-15-ին.
- ↑ 10,0 10,1 «Мост «Багратион» застраховали на 300 млн. рублей». 2008-03-05. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ ««Росгосстрах» застраховал мост «Багратион» в Москве на 2,2 млрд р.». 2015-12-30. Վերցված է 2017-07-15-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Мост «Багратион» в Москве. История строительства и фото». 2015-08-20. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ Маргарита Верховская (2012-07-19). «Переходы над железной дорогой в Подмосковье станут торговыми центрами». Известия. Վերցված է 2017-07-14-ին.
- ↑ «Բագրատիոն». 2GIS. 2017. Վերցված է 2017-07-15-ին.