«Մոսկա Սիթիի» շրջանակներում ստեղծվում է գործարար ակտիվության գոտի, որը միավորում է բիզնեսը, բնակությունը և ժամանցը։ Ողջ ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի» նախագծի ստեղծման և զարգացման աշխատանքները կառավարող ընկերությունը ԲԲԸ «Սիթին» է, իսկ տեխնիկական պատվիրատուն և Մոսկվա քաղաքի ներկայացուցիչը՝ «Ցենտր Սիթի» պետական ունիտար ձեռնարկությունը։
ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիում» կառուցապատման աշխատանքները տարվում են Պրեսնյայի առափնյա հատվածում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա, որից 60 հեկտարը ենթակա է նոր կառուցապատման։ 2014 թվականին Մոսկվա Սիթիում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $12 մլրդ$[1]։ 2016 թվականի տվյալներով Մոսկվա Սիթիում կառուցված է նախատեսված 23 շինություններից 20-ը։ Եվս յոթը գտնվում են կառուցման փուլում, իսկ չորսը՝ նախագծման[2]։
Մոսկվայում միջազգային բիզնես-թաղամաս ստեղծելու առաջին մտադրութունները եղել են 1992 թվականին։ Մտահաղացման հեղինակը ճարտարապետ Բորիս Իվանովի Տխորն էր[3][4], որը միջազգային գործարար կենտրոն ստեղծելու առաջարկով դիմեց Յուրի Լուժկովին[5]։ Այդ ժամանակ հատուկ ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիի» կառուցման համար ստեղծվեց «Մոսկվա Սիթի» բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերափոխվեց ԲԲԸ «Սիթիի», որն էլ հանդիսանում է «Մոսկվա Սիթին» ստեղծող ընկերությունների վերահսկող մարմին։
ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիի» ստեղծման և զարգացման կառավարող ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին։ 1994 թվականին Մոսկվայի ղեկավարությունը համաձայնագրով ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի» նախագծի ստեղծման և զարգացման կառավարչական աշխատանքները հանձնեց (30.12.1994) «Սիթի» բաց բաժնետիրական ընկերությանը։
2014 թվականին «Սիթիի» հիմնական ղեկավարը դարձավ Օլեգ Մալիսի «Solvers» խումբը[6]։