«Վլադիմիր (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = քաղաք | հայերեն անվանում = Վլադիմիր | բնօրինակ անվանում = Вла...»: |
(Տարբերություն չկա)
|
18:48, 10 Հուլիսի 2016-ի տարբերակ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վլադիմիր | |||||
Владимир | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Երկրամաս | Տիբո | ||||
Համայնք | Municipal Formation of the City of Vladimir? | ||||
Ներքին բաժանում | 3 շրջան` Լենինսկի, Օկտյաբրսկի, Ֆրունզենսկի | ||||
Ղեկավար | Դեևա Օլգա Ալեքսանդրովնա | ||||
Հիմնադրված է | 990 թ. | ||||
Առաջին հիշատակում | 990 | ||||
Մակերես | 124,59 կմ² | ||||
ԲԾՄ | 150 մ մ | ||||
Խոսվող լեզուներ | ռուսերեն | ||||
Բնակչություն | 345 827 մարդ (2016) | ||||
Խտություն | 2847,96 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4922 | ||||
Փոստային ինդեքս | 600000 | ||||
Փոստային դասիչ | 600000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 33 | ||||
Պաշտոնական կայք | vladimir-city.ru | ||||
| |||||
Վլադիմիր, քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Վլադիմիրի մարզի ադմինիստրատիվ կենտրոն։ Հանդիսացել է Հյուսիս-արևելյան Ռուսիայի պատմական մայրաքաղաքը և ներկայումս Ռուսաստանի եվրոպական մասի խոշորագույն տուրիստական կենտրոններից մեկը։ Ներառված է Ռուսաստանի Ոսկյա շրջանի մեջ Հիմնականում գտնվում է Կլյազմա գետի ձախ ափին, Մոսկվայից 176 կմ դեպի արևելք։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց ավտոմոբիլային (М7 «Վոլգա») և երկաթուղային (դեպի Տրանսսիբ) մայրուղիների վրա։ Քաղաքը զբաղեցնում է 124,59 կմ² տարածք։ Բնակչությունը կազմում է 354 827 մարդ(2016)։
Անվանումը
Քաղաքը անվանվել է նրա հիմնադիր և Ռուսիայում քրիստոնեությունը ընդունած կայսեր Վլադիմիր Սվյատոսլավիչի պատվին։ Հնում կիրառվել են նաև Կլյազմայի Վլադիմիր և Վլադիմիր–Զալեսկի անվանումները, որը կապված է եղել Ռուսիայի Հարավ–արևմուտքում նույնանուն քաղաքի առկայությամբ (Վլադիմիր–Վոլինսկի, ժամանակակից Ուկրաինայի տարածքում)։
Պատմություն
Հիմնական տարեթվեր
- 990 թվական — առաջին հիշատակումները Վլադիմիր Սվյատոսլավիչի միսիոներական արշավանքների մասին
- 1108 թվական — նոր ամրոցի կառուցում Վլադիմիր Մոնամախի կողմից
- 1157 թվական — Անդրեյ Յուրևիչ Բոգոլյուբսկու տեխափոխությունը Վիշգորոդից (Ուկրաինա) Վլադիմիր և դրա Հյուսիս–արևելյան Ռուսիայի մայրաքաղաք հռչակումը։
- 1176—1212 թվականներ — Վսեվոլոդ Յուրևիչ Գնեզդոի թագավորության օրոք Վլադիմիրի պատմական ծաղկման ժամանակաշրջան
- 1238 թվական — Մոնղոլական ներխուժումը Ռուսիա և քաղաքի ավերում
- 1299 թվական — Մետրոպոլիտի նստելավայրի տեղափոխում Կիևից Վլադիմիր
- 1395 թվական — Վլադիմիրի Աստվածամոր պատկերը տեղափոխվում է Մոսկվա
- 1491 թվական — ստեղծվում են քաղաքի նոր ամրություններ
- 1609—1614 թվականներ — լեհ-լիտվական զավթիչների հարձակումը քղաքի վրա (ռուս–լեհական պատերազմ)
- 1778 թվական — Վլադիմիրի նահանգի կազմումը
- 1861 թվական — Վլադիմիրում երկաթգծի կայարանի կառուցումը
- 1929 թվական — Վլադիմիրը մտնում է Իվանովոյի արտադրական շրջանի մեջ
- 1944 թվական — քաղաքը դառնում է Վլադիմիրի մարզի կենտրոնը
- 1960 թվական — Կլյազմա գետի վրա կառուցվում է հիմնական կամուրջ
- 1973 թվական — քաղաքը բաժանվում է շրջանների` Լենինսկի, Օկտյաբորսկի և Ֆրունզենսկի
- 1980 թվական — բնակչության թվաքանակը հասնում է 300 հազար մարդու
Նախապատմություն
Առաջին մարդիկ տարածքում, որտեղ գտնվում է ժամանակակից քաղաքը, հայտնվել են մ.թ.ա. 30–25 հազար տարի առաջ` պալեոլիտի դարաշրջանում, որի մասին վկայում են 1981 թվականի ապրիլի 30–ին հայտնաբերված բաց կայանատեղերը և աշխատանքային գործիքները։
Կրոն
Վլադիմիրի հավատացյալների մեծ մասը ուղղափառ քրիստոնիաներ են։ 2013 թվականից Վլադիմիրը հանդիսանում է մետրոպոլի կենտրոն: Գոյություն ունեն ոչ մեծաքանակ կաթոլիկ համայնք և բողոքականության ներկայացուցիչներ։ Միգրացիայի արդյունքում քաղաքում ապրում են զգալի քանակի մուսուլմաններ, որոնց համար 2010 թվականին կառուցվել է աղոթատեղի։