«Սոլսբերիի տաճարը եպիսկոպոսի այգուց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ նկար | անվանում = Սոլսբերիի տաճարը Եպիսկոպոսի այգուց | բնօրինակ անվանում = {{lang-en|Salisbury C...»:
(Տարբերություն չկա)

14:54, 27 Մարտի 2016-ի տարբերակ

Սոլսբերիի տաճարը Եպիսկոպոսի այգուց
տեսակգեղանկար
նկարիչՋոն Կոնստեբլ
տարի1823
բարձրություն87.6
լայնություն111.8
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՎիկտորիայի և Ալբերտի թանգարան[1]
հավաքածուՎիկտորիայի և Ալբերտի թանգարան
քաղաքԼոնդոն
կայք
Ծանոթագրություններ
 Salisbury Cathedral from the Bishop's Grounds (FA.33) Վիքիպահեստում

Սոլսբերիի տաճարը Եպիսկոպոսի այգուց (անգլ.՝ Salisbury Cathedral from the Bishop's Grounds), անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի կտավը:

Պատմություն

1820-ական թվականներին իր սարկավագ ընկերոջ պատվերով Ջոն Ֆիշեր Կոնստեբլը նկարում է մի քանի էտյուդներ և նկարներ` Սոլսբերիի միջնադարյան տաճարի պատկերով: Դրանցից ամենահայտնին Եպիսկոպոսի այգուց տաճարի տեսարանով կտավն է, ուր առջևի պլանում պատկերված սաղարթախիտ ծառերը բնական կամար են ստեղծել, որից երևում է տաճարը` ներդաշնակվելով բնապատկերին: Կտավի բաժանումը երկու պլանի` մուգ առջևի և լուսավոր հետին, նկարը նկարի մեջ լինելու տպավորություն է թողնում:

Սոլսբերիի տաճարի տեսարան, Ջոն Կոնստեբլ

Ինչպես գերմանացի ռոմանտիկների կտավներում, տաճարը ոչ թե ուղղակի պատկերված օբյեկտ է, այլ ազգային պատմության և տիեզերական ներդաշնակության խորհրդանիշ:

Նկարը գտնվում է Լոնդոնի` Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում: Նկարի ավելի վաղ ստեղծված տարբերակներից մեկը պահվում է Սան Պաուլոյի արվեստի թանգարանում[2]:

Ծանոթագրություններ

Աղբյուրներ