Jump to content

«Դոնաթելա Վերսաչե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Դոնաթելա Վերսաչե | բնագիր ԱԱՀ = {{lang-en|Donatella Versace}} | background-color = #ededed | պատկեր = Donat...»:
(Տարբերություն չկա)

12:09, 29 Հունիսի 2015-ի տարբերակ

Դոնաթելա Վերսաչե
անգլ.՝ Donatella Versace
Դիմանկար
Դոնաթելան 2009 թվականին
Ծնվել էմայիսի 2, 1955
ԾննդավայրԻտալիա Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Ազգությունիտալացի
ԿրթությունՖլորենցիայի համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ
ԱմուսինՓաուլ Բեք
Պարգևներ և
մրցանակներ
Do Something With Style Award
ԵրեխաներԱլեգրա Վերսաչե, Դանիել Վերսաչե
Կայքversace.com
 Donatella Versace Վիքիպահեստում

Դոնաթելա Վերսաչե, իտալացի նորաձևության դիզայներ: Նա Վերսաչեի ներկայիս փոխնախագահն ու նրա գլխավոր դիզայներն է: Նրան բաժին է հասնում ընկերության բիզնեսի 20%-ը: Դոնաթելայի եղբայրը՝ Ջիանի Վերսաչեն, ստեղծեց Blonde օծանելիքը նվիրված իր քրոջը, և տվեց նրան իր սեփական դիֆուզիոն պիտակը՝ Versus: Եղբոր մահից հետո Դոնաթելան վերցրեց պիտակի դիզայնավորումը իրեն:

Վաղ տարիներ և ընտանիք

Դոնաթելան ծնվել է 1955 թվականի մայիսի 2-ին, Իտալական Ռեգիո-դի-Կալաբրիա քաղաքում: Նա իր ընտանիքում ամենակրտսեր երեխան է: Նրա հայրը ֆինանսիստ էր: Վերսաչեի մեծ քույրը, Թինան, մահացել է 10 տարեկան հասակում՝ կարկամախտ ինֆեկցիայից[1]: Իսկ նրա մյուս եղբայրը՝ Սանտո Վերսաչեն, ունի Վերսաչե ընկերության բիզնեսի 30% բաժնեմասը[2]

Նորաձևության դեբյուտ

1970 թվականի կեսերին, Դոնաթելան որոշել էր հետևել իր եղբորը՝ Ջիովանիին, զբաղվելով գործած իրերի դիզայնով Ֆլորենցիայում (Իտալիա): Ըստ նրա Vogue ամսագրին հարցազրույցի՝ նա պլանավորել էր աշխատել իր եղբոր հետ գրասենյակում, բայց նա եղբոր համար ավելի արժեքավոր էր որպես քննադատ և խորհրդատու: Չնայած նրա կապվածությունը եղբոր ձեռնարկությանը, նա միևնույն է մտավ նորաձևության աշխարհ:

Գործունեություն

Մեկ տարի և 3 oր Ջիանիի մահից անց՝ 1997 թվականի հուլիսի 15-ին, Դոնաթելան կազմակերպեց իր առաջին կուտյուր ցուցահանդեսը Hôtel Ritz Paris հյուրանոցում: Նա իր բեմահարթակը ստեղծեց հյուրանոցի լողավազանի վրա, ինչպես անում էր իր եղբայրը, բայց այս անգամ թափանցիկ ապակով: Այժմ նա վերահսկում է տասնյակ հավաքածուների արտադրությունը յուրաքանչյուր տարի: Նրա ցուցահանդեսների մշտական այցելուներից են Էլթոն Ջոնը, Էլիզաբեթ Հարլին, Ռակեմ Յանգը, Քեթրին Զետա-Ջոնսը և Քեյթ Մոս: Անգամ Արքայազն Չարլզը այցելել է նրա երեկույթներին:

Նա իր հայտնի ընկերներին, ինչպիսիք են, օրինակ՝ Lil’ Kim-ը, Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան, Քրիստինա Ագիլերան, Քորթնի Լավը, Դեմի Մուրը, Բեյոնսեն, Ջենյուարի Ջոնսը և Լեյդի Գագան, բարձր և պատվավոր համարների շապիկների դեմքն է դարձնում:

Բարեգործություն

Նա Elton John AIDS Foundation-ի հովանավորն է[3]:

Մրցանակներ

2010-ին նրա բարեգործությունների շնորհիվ նա ստացավ մրցանակ Do Something With Style Award-ի կողմից: Նա նոմինացվել է երեխաներին արվեստի պարագաներով ապահովելու համար[4]:

Անձնական կյանք

Նա և իր նախկին ամուսինը՝ ամերիկացի մոդել Փաուլ Բեքը, ունեն երկու երեխա. դուստրը՝ Ալեգրա Վերսաչեն և զահավկը՝ Դանիել Վերսաչեն: 1996 թվականին Քեյթի Հորինը այցելելով նրանց Միլանի բնակավայր, այն նկարագրեց հետևյալ կերպ. «Այն շռայլ վայր էր, հյուրասենյակը զարդարված էր Վերսաչեի պատկերներով, բայց միարժամանակ շատ գեղեցիկ և կանացի էր»: Կար ժամանակ, որ Դոնաթելան ընդունում էր թմրամիջոցներ և ծխախոտներ[5]: Նրա աղջիկը՝ Ալեգրան, Դոնաթելայի եղբոր մահից հետո ժառանգեց իրենց բիզնեսի 50%-ը:

Ժողովրդական մշակույթ

Դոնաթելային Մայա Ռուդոլֆը պարբերաբար նմանակում էր «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի ժամանակ: Բայց նրանք իրականում շատ լավ ընկերներն են:

Դոնաթելան հաճախ կամեյոն դերեր է խաղում նորաձևության ֆիլմերում: 2006 թվականին «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում նրա անունը պարբերաբար շեշտվում է[6]:

American Broadcasting Company«Տգեղ Բեթին» սերիալի ժամանակ Ջինա Գերշոնը Դոնաթելայի պարոդիան էր խաղում:

Դոնաթելայի լավագույն ընկերուհին՝ Լեյդի Գագան, իր Artpop ալբոմից «Donatella» երգը նվիրել է նրան[7] Lady Gaga wrote the song "Donatella" from her 2013 album Artpop for her.[8]:

Ծանոթագրություններ

  1. Collins, Lauren (24 September 2007). «Mondo Donatella». The New Yorker: 158.
  2. «Versace Sale At $5.8B Valuation Would Make Heirs Allegra And Santo Billionaires, Donatella Still Out (Forbes.com)». Forbes Magazine. 2013-12-02. Վերցված է 2014-10-01-ին.
  3. «Our Patrons - Elton John AIDS Foundation». Ejaf.com. Վերցված է 2014-05-19-ին.
  4. «Do Something». Do Something. Վերցված է 2010-07-15-ին.
  5. http://runway.blogs.nytimes.com/2013/10/04/why-fashion-films-are-usually-cartoons/?_php=true&_type=blogs&module=Search&mabReward=relbias%3Ar%2C%7B%221%22%3A%22RI%3A5%22%7D&_r=0
  6. «Donatella Versace | Designers & Brands - FashionTV Network». Fashiontv.com. 1955-05-02. Վերցված է 2014-05-19-ին.
  7. Gael Fashingbauer Cooper (2013-09-05). «Double-take! Gina Gershon becomes an uncanny twin of Donatella Versace - Entertainment». TODAY.com. Վերցված է 2014-05-19-ին.
  8. «Donatella Versace Approves of the Love Song Lady Gaga Wrote for Her». Fashionista.com. Վերցված է 2014-05-19-ին.