Եղել է ֆրանցիսկյան հոգևորական (հայտնի է նաև պադրե Մարտինի մականունով)։ Բոլոնյայի ֆիլհարմոնիական ակադեմիայի անդամ և փաստացի ղեկավարը։ Գլխավոր տեսական աշխատությունն է «Կոնտրապունկտի հիմնական գործնական ակնարկ կամ Օրինակ» (1774-1775)։ Առաջին «Երաժշտության պատմության» (1757-1781) հեղինակն է։ Գրել է օրատորիաներ, ստեղծագործություններ երգեհոնի, կլավեսինի համար են։ Մարտինիի անունով են կոչվում Բոլոնյայի կոնսերվատորիան և քաղաքային գրադարանը։ Մարտինիի մոտ սովորել են Ք․ Բախը, Վ․ Ա․ Մոցարտը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 345)։