Ուիլսոն Բենթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլսոն Բենթլի
անգլ.՝ Wilson Bentley
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1867(1867-02-09)[1][2][3]
ԾննդավայրԻերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ[4][5]
Մահացել էդեկտեմբերի 23, 1931(1931-12-23)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրԻերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտությունագարակապան և լուսանկարիչ
 Wilson Bentley Վիքիպահեստում

Ուիլսոն Ալվին Բենթլի, մականունը՝ «Ձնափաթիլ» (անգլ.՝ Wilson Alwyn "Snowflake" Bentley, փետրվարի 9, 1867(1867-02-09)[1][2][3], Իերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 23, 1931(1931-12-23)[1][2], Իերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ[5]), ձնափաթիլների առաջին հայտնի լուսանկարիչներից[7]։ Կատարելագործել է ձյան փաթիլների «որսը» սև թավշի վրա այնպես, որ հնարավոր լինի լուսանկարել դրանք, քանի դեռ չեն հալվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին արված լուսանկարներ
Աշխատանքի ժամանակ

Բենքլին ծնվել է 1865 թվականի փետրվարի 19-ին Վերմոնտ նահանգի Իերիխոն քաղաքում։ Ձյան փաթիլները նրան առաջին անգամ հետաքրքրել են դեռահաս տարիքում, երբ նա աշխատում էր ֆերմայում։ 15 տարեկանում նա փորձել է մոր նվիրած մանրադիտակով դիտել փաթիլներն ու գծանկարել[8], բայց քանի որ ձնափաթիլները բարդ կառուցվածք ունեն և շատ շուտ հալվում էին անգամ բացասական ջերմաստիճանում, ապա դրանք նկարել չէր հաջողվում։ Այդ ժամանակ նա որոշում է լուսանկարել դրանք, որը նրան հաջողվում է երկար փորձերից հետո՝ 1885 թվականի հունվարի 15-ին[9]։ Իր կյանքի ընթացքում Բենթլին ստեղծել է ձնափաթիլի 5000 լուսանկար։

Բենթլիի աշխատանքը 19-րդ դարի վերջին հետաքրքրություն առաջացրեց։ Հարվարդի հանքաբանական թանգարանը գնել է նրա որոշ միկրոլուսանկարները։ Վերմոնտի համալսարանի բնական պատմության պրոֆեսոր Ջորջ Պարկինսոնի համահեղինակությամբ Բենթլին հոդված է հրատարակում, որտեղ պնդում է, որ երկու նմանատիպ ձնափաթիլ գոյություն չունի։ Նա այս գաղափարը արծածել է նաև «National Geographic», «Nature», «Popular Science» և «Scientific American» ամսագրերում։ Նրա լուսանկարները սկսում են մեծ պահանջարկ վայելել աշխարհի բոլոր ակադեմիական հիմնարկներում[10]։ 1931 թվականին Բենթլին աշխատում է ԱՄՆ եղանակի բյուրոյի աշխատակից Ուիլյամ Համֆրիսի հետ, այս համատեղ աշխատանքի արդյունքը «Snow Crystals» 2500 լուսանկարով մենագրությունն էր։ Նրա լկուսանկարները տեղ են գտել Բրիտանիկա հանրագիտարանի (Encyclopædia Britannica) 14-րդ հրատարակության «Ձյուն» հոդվածում[11]։

Բենթլին լուսանկարել է նաև ջրի այլ ձևեր՝ ամպեր, մառախուղ և կաթիլներ։

Մահացել է 1931 թվականի դեկտեմբերի 23-ին[10], իր կալվածքում։ Հիվանդացել է, երբ ձնափաթիլներ լուսանկարելու համար մրիկի ժամանակ ոտքով վեց մղոն ճանապարհ է կտրել[12]։ Նրա անունն է կրում Վերմոնտ նահանքի Ջոնսոն քաղաքի պետական քոլեջը։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thompson, Jean M., Illustrated by Bentley, Wilson A. Water Wonders Every Child Should Know (Garden City: Doubleday, Page & Co. 1913
  • Bentley, Wilson A. The Guide to Nature (1922)
  • Bentley, Wilson A. 'The Magic Beauty of Snow and Dew', National Geographic (January 1923)
  • Bentley, Wilson A.; Humphreys, William J. Snow Crystals (New York: McGraw-Hill, 1931)
  • Bentley, Wilson A. «Snow», Encyclopædia Britannica: Vol. 20 (14th ed., 1936; pp. 854–856)
  • Knight, N. (1988) «No two alike?» Bulletin of the American Meteorological Society 69(5)։496

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.washingtonpost.com/news/speaking-of-science/wp/2017/01/11/the-man-who-uncovered-the-secret-lives-of-snowflakes/
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. Probably the absolutely first photographer of snowflakes was Dr. Johann Heinrich Flögel (1834-1918) from Ahrensburg, Germany in 1879: http://www.shz.de/nachrichten/schleswig-holstein/artikeldetail/article/111/wem-gehoert-die-erste-foto-flocke.html Արխիվացված 2012-02-27 Wayback Machine
  8. Martin, Jacqueline Briggs; Illustrated by Mary Azarian. Snowflake Bentley (Boston: Houghton Mifflin Company. 1998) ISBN 0-395-86162-4.
  9. Hannavy, John (2007). Encyclopedia of Nineteenth-Century Photography. Vol. 1. CRC Press. էջ 149. ISBN 0-415-97235-3.
  10. 10,0 10,1 Moreno, Fred. 'Wilson Bentley: The Man Who Studied Snowflakes', Update (New York: New York Academy of Sciences, June/July/August 2005) pp. 8-9.
  11. «Bentley Snow Crystal Collection of the Buffalo Museum of Science: Other Resources». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
  12. [JHS] Wilson Snowflake Bentley – Photographer of Snowflakes (Jericho Historical Society, 2004). Retrieved July 26, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanchard, Duncan. The Snowflake Man, A Biography of Wilson A. Bentley, " (Blacksburg, VA: McDonald and Woodward, 1998) ISBN 0-939923-71-8.
  • Martin, Jacqueline Briggs. "Snowflake Bentley, " (New York: Houghton Mifflin Co., 1998) ISBN 0-395-86162-4 (a children’s biography of 'Willie' Bentley illustrated with woodcuts hand tinted with watercolors by Mary Azarian. Awarded the Caldecott Medal.)
  • Stoddard, Gloria May. «Snowflake Bentley: Man of Science, Man of God.» (Shelburne, VT: New England Press, 1985) ISBN 0-933050-31-3 (Originally published in 1979 by Concordia Publishing House, ISBN 0-570-03620-8).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլսոն Բենթլի» հոդվածին։