Ուիլյամ Անդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Անդերս
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է հոկտեմբերի 17, 1933(1933-10-17)[1][2][3][…] (90 տարեկան)
Ծննդավայր Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
Պարգևներ

Ուիլյամ Անդերս (անգլ.՝ William Anders, հոկտեմբերի 17, 1933(1933-10-17)[1][2][3][…], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), ԱՄՆ-ի ռագմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր, ՆԱՍԱ-ի աստղագնաց, ինժեներ-էլեկտրիկ, միջուկային ինժեներ։ 1955 թվականին ավարտել է ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, 1962 թվականին՝ ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը և ստացել գիտությունների մագիստրոսի կոչում։ ԱՄՆ-ի աստղագնացների խմբում ընդգրկվել է 1963 թվականից։ 1968 թվականի դեկտեմբերի 21-ից մինչե դեկտեմբերի 27Ֆրենկ Բորմանի և Ջեյմս Լովելի հետ, որպես երրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ապոլոն-8» տիեզերանավով, որը պատմության մեջ առաջին անգամ մտել է Լուսնի ուղեծիր և Երկրի այդ բնական արբանյակի շուրջը գործել է 10 պտույտ։ Այդ ընթացքում Անդերսը լուսանկարներ է կատարել ու հեռահաղորդել Երկիր։ Դրանց թվում էր Երկրի ծագելը (Earthrise) պատկերող նշանավոր լուսանկարը[6]։

Իր մասնագիտական ու զինվորական գործունեությունն առաջ տանելուց բացի՝ Անդերսը եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Նորվեգիայում (1976-1977 թվականներին)։

1984 թվականին նրան ընտրել են ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ՝ հաշվի առնելով միջուկային ճարտարագիտության, տիեզերքի հետազոտման և ուսումնասիրման ասպարեզներում, ինչպես նաև միջուկային, օդագնացային, տիեզերագիտական ազգային քաղաքականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմաօդային ուժերում լավագույն ծառայության համար մեդալ
  • ՆԱՍԱ-ի՝ լավագույն ծառայության համար մեդալ
  • Միջուկային կարգավորման հանձնաժողովի՝ լավագույն ծառայության համար մեդալ
  • National Geographic ընկերության Hubbard մեդալ հետազոտական աշխատըանքի համար
  • Collier Trophy[7] Harmon Trophy[8], Dr. Robert H. Goddard Memorial Trophy[9], General Thomas D. White USAF Trophies[10]
  • Նվաճումների ամերիկյան ակադեմիայի Golden Plate մրցանակ(1969)[11]
  • Օդագնացության ամերիկյան ընկերության՝ թռիչքային նվաճումների համար մրցանակ
  • Պաշտպանության նախապատրաստության ամերիկյան ընկերության մրցանակ(1993)
  • 2018 թվականի հոկտեմբերին աստղագիտության միջազգային միությունը Լուսնի երևացող մասի խառնարաններից մեկը, որը պատկերվել է Անդերսի լուսանկաներից մեկում, անվանել է "Anders' Earthrise"[12]:

Ապոլլոն-8 տիեզերանավի անձնակազմի մյուս անդամների պես Անդերսը ստացել է AIAA-ի Haley Astronautics Award[13]:

Անդերսին նվիրված անկյուններ են հանդիսավորությամբ բացվել Նյու Մեքսիկոյի տիեզերագնացության պատմության միջազգային փառքի սրահում (1983)[14],, Air & Space միջազգային փառքի սրահ (1990)[15], ԱՄՆ-ի աստղագնացության փառքի սրահում (1997)[16][17], ավիացիայի ազգային փառքի սրահում (2004)[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Андерс Уильям // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  5. 5,0 5,1 Sheppard D. Space Hall Inducts 14 Apollo Program Astronauts // El Paso TimesEl Paso, El Paso: 1983. — P. 18.
  6. «Chasing the Moon: Transcript, Part Two». American Experience. PBS. 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  7. «Apollo 8 Wins Collier Trophy». Alabama Journal. Montgomery, Alabama. Associated Press. 1969 թ․ մայիսի 9. էջ 18 – via Newspapers.com.
  8. «AF Major, 3 Astronauts Get Harmon». Fort Lauderdale News. Fort Lauderdale, Florida. UPI. 1969 թ․ սեպտեմբերի 7. էջ 67 – via Newspapers.com.
  9. «Paine Selected as NASA Chief». The San Francisco Examiner. San Francisco, California. Associated Press. 1969 թ․ մարտի 5. էջ 6 – via Newspapers.com.
  10. «The Gen. Thomas D. White USAF Space Trophy» (PDF). USAF. 1997 թ․ մայիս. էջ 156. {{cite magazine}}: Cite magazine requires |magazine= (օգնություն)
  11. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  12. Schulz, Rita. «Lunar craters named in honor of Apollo 8». EurekAlert! (անգլերեն). International Astronomical Union. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. «Apollo 8 Crew Honored». Florida Today. Cocoa, Florida. 1970 թ․ մարտի 25. էջ 12C – via Newspapers.com.
  14. Sheppard, David (1983 թ․ հոկտեմբերի 2). «Space Hall Inducts 14 Apollo Program Astronauts». El Paso Times. El Paso, Texas. էջ 18 – via Newspapers.com.
  15. Sprekelmeyer, Linda, editor. These We Honor: The International Aerospace Hall of Fame. Donning Co. Publishers, 2006. 978-1-57864-397-4.
  16. «U.S. Astronaut Hall of Fame». Astronaut Scholarship Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  17. Meyer, Marilyn (1997 թ․ հոկտեմբերի 2). «Ceremony to Honor Astronauts». Florida Today. Cocoa, Florida. էջ 2B – via Newspapers.com.
  18. «Come With Us to Washington DC for the induction of the Class of 2018! - National Aviation Hall of Fame». National Aviation Hall of Fame (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Thomas R. Byrne
United States Ambassador to Norway
1976–1977
Հաջորդող:
Louis A. Lerner
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Անդերս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 389