Կինեն Այվորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինեն Այվորի
Ծնվել էհունիսի 8, 1958(1958-06-08)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԹասքիգիի համալսարան և Seward Park High School?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոկատակերգու, տնօրեն, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1979- մինչ այժմ
Ամուսին(ներ)Դաֆնե Ուայանս
Երեխա(ներ)Nala Wayans?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0005540

Կինեն Այվորի Ուեյանս (հունիսի 8, 1958(1958-06-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեն Այվորի Ուեյանսը ծնվել է 1958 թվականի հունիսի 8-ին՝ Նյու Յորքի բազմազավակ ընտանիքում (10 երեխա)։ Սովորել է Ալաբամի «Tuskegee» ինստիտուտի քոլեջում, բայց լքել է այն, որպեսզի ամբողջովին նվիրվի շոու-բիզնեսին։ Իր կարիերայի սկզբնական շրջանում Կինենը նկարահանվել է մի քանի հեռուստատեսային սերիալում, ինչպես օրինակ «Կալիֆոռնիական ճանապարհային պարեկ» (սերիալ), «Բլյուզ Հիլլ-սթրիթ» (1981-1987 թվականներ) և խաղացել է էպիզոդիկ դեր «Փլեյբոյի աստղ» (1983 թվական) ֆիլմում։ Որպես ռեժիսոր դեբյուտել է կատակերգական «Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛» (1988 թվական) մարտաֆիլմում, որը բեմադրվել է ըստ իր իսկ գրած սցենարի, որտեղ նաև գլխավոր դերը մարմնավորել է հենց ինքը։ Ֆիլմը, սակայն, հաջողության չհասավ։

Առաջին ճանաչումը Այվորիին ԱՄՆ-ում բերում է կատակերգական «Կենդանի գույն» հեռուստաֆիլմը (1990-1994 թվականներ)։ Ռեժիսորի հաջորդող աշխատանքները արդարացրեցին իրենց գործնականում. «Կորած միլիոններ» (1994 թվական), «Շատ սարսափելի ֆիլմ» (2000 թվական), «Շատ սարսափելի ֆիլմ 2» (2001 թվական), «Չարաճճի» (2006 թվական)։ Իր ռեժիսորական աշխատանքներից մեծամասնությունում Կինենը և՛ դերասան է, և՛ պրոդյուսեր, և՛ սցենարիստ։ Նա իր ֆիլմերում հիմնականում ներգրավում է իր բարեկամներին։ Բոլորից առավել որպես դերասան և սցենարիստ հանդես են գալիս Շոն և Մարլոն Ուեյանս եղբայրները։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Անվանումը Բնօրինակի անվանումը Դերը
1983 Սթար 80 Star 80 կատակերգու
1987 Այլ աշխարհ A Different World պրոֆեսոր Լորենս
1987 Հոլիվուդյան խորամանկություն Hollywood Shuffle Դոնալդ
1988 Ես կհասնեմ քեզ, անճոռնի՛ I'm Gonna Git You Sucka Ջեք Սփեյդ
1994 Կեղտոտ ամոթ A Low Down Dirty Shame Շեյմ
1996 Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood Մեյլմեն
1996 Շողե մարդը The Glimmer Man Ջիմ
1997 Ամենափնտրվածը Most Wanted Ջեյմս Դան
2000 Սարսափ ֆիլմ Scary Movie Սլեյվ
2009 Մատնազարկ պար Dance Flick Միսթր Սթեյչ

Սցենարիստ/պրոդյուսեր/տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hollywood Shuffle (1987 թվական) (սցենարիստ)
  • Eddie Murphy Raw (1987 թվական) (պրոդյուսեր)
  • I'm Gonna Git You Sucka (1988 թվական) (սցենարիստ և պրոդյուսեր)
  • In Living Color (1990–1992 թվականներ) (գործադիր պրոդյուսեր, տնօրեն և սցենարիստ)
  • The Five Heartbeats (1991 թվական) (սցենարիստ)
  • A Low Down Dirty Shame (1994 թվական) (սցենարիստ և տնօրեն)
  • Don't Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood (1996 թվական) (պրոդյուսեր)
  • The Keenen Ivory Wayans Show (1997 թվական) (գործադիր պրոդյուսեր)
  • Most Wanted (1997 թվական) (ործադիր պրոդյուսեր և սցենարիստ)
  • Scary Movie (2000 թվական) (դերասան և տնօրեն)
  • Scary Movie 2 (2001 թվական) (դերասան և տնօրեն)
  • Little Man (2006 թվական) (պրոդյուսեր, սցենարիստ և տնօրեն)
  • Dance Flick (2009 թվական) (պրոդյուսեր, սցենարիստ)
  • It Takes a Village (TBA) (սցենարիստ, տնօրեն)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. cbsfilms.com, "CBS Films partners with Tristar to develop ‘It Takes A Village’ Արխիվացված 2012-03-13 Wayback Machine". Accessed 24 September 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինեն Այվորի» հոդվածին։