VooDoo
VooDoo | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | Պրոգրեսիվ մետալ, ալտերնատիվ ռոք, նու մետալ, հևի մետալ |
Գործունեություն | 2011,2014 — ներկա |
Կայք | VooDoo Armenian Rock Band |
Անդամներ | |
Արտաշես Մովսիսյան (վոկալ) Գևորգ Բադալյան (սոլո կիթառ, բեք վոկալ) Քրիստինա Սարգսյան (ստեղնային գործիքներ) Անի Գևորգյան (բաս կիթառ) Կարեն Աստաբատյան (հարվածային գործիքներ) | |
Նախկին անդամներ | |
Սարգիս Հովակիմյան (վոկալ) Աստղ Տոուրաբյան (ստեղնային գործիքներ) |
VooDoo Armenian Rock Band, հայկական ռոք խումբ է, որը հիմնվել է գլխավոր կիթառիստ Գևորգ Բադալյանի կողմից, 2011 թվականի փետրվարի 1-ին։ Խմբի ներկայիս անդամներն են Արտաշես Մովսիսյանը, Գևորգ Բադալյանը, Քրիստինա Սարգսյանը, Անի Գևորգյանը և Կարեն Աստաբատյանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում կար մի քանի տարբերակ խմբի անվանման համար, դրանք են՝ «AltTown», «Renaissance» և այլն։ Բայց Գևորգ Բադալյանի առաջարկով որոշվեց խումբը անվանվել «VooDoo»: Խումբը հանդես է գալիս պրոգրեսիվ, նու ու հևի մետալ և ալտերնատիվ ռոք ժանրերում։ Խմբի ստեղծման պահից կազմը բազմիցս փոփոխվել է։
Առաջին երգը թողարկվել է «Desire for...» անունով։ Խմբի ստուդիական երգերն են «And I Loved»-ը, «Deja Vu»-ն, «Against the System»-ը, «Canceled Exorcism»-ը և «I Am the God»-ը։ Ստուդիական ալբոմը կոչվում է «Deja Vu», որը ներառում է 8 երգ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
GBOB Festival - երկրորդ տեղ
Van Music Awards 2015 - հաղթող
Plus One Fest 2014[1] - կիսաեզրափակչի հաղթող
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.realmusic.ru/videodetail/49456(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Youtube ալիք
- VooDoo խմբի էջը Ֆեյսբուքում
- SoundCloud
|