Press TV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Press TV»
Երկիր ԻրանԻրան Թեհրան
Հեռարձակման գոտի Երկիր համաշխարհային
Լեզու հեռարձակման անգլերեն
Հեռարձակման սկսման թվական 2007
Հիմնադիր ԻԻՀՁ
Սեփականատեր Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն
Վեբ-կայք http://www.presstv.ir/

Press TV, իրանական միջազգային լրատվական հեռուստաալիք «Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն» պետական հեռուստառադիոընկերության կազմում։[1][2] Հեռարձակվում է Թեհրանից 2007 թվականի հուլիսի 2-ից անգլերեն լեզվով։ Նույն թվականին թողարկվեց հեռուստաալիքի պաշտոնական կայքը,[3][4] որը 2011-ից գործածվում է նաև պարսկերեն լեզվով։[5] Արբանյակային հեռուստատեսությամբ հասանելի է ամբողջ աշխարհում։ 2011 թ. նոյեմբերի 17-ից 4:3 հեռարձակման ֆորմատից անցում կատարեց լայնաշերտ 16:9 ֆորմատոն։[6] Հեռուստաընկերությունը ունի 26 միջազգային թղտակից և 400 աշխատակից։[7][8]

Հեռուստաալիքը բազմիցս քննադատման է արժանացել իր սադրանքային դիրքորոշման պատճառով։[9][10] Բրիտանացի լրագրող Նիք Քոուէնը գրել է, որ հեռուստակայանը «հրեական գերբնական ուժի և դավադրության տեսության մասին խոսելու հարթակ է»,[11] իսկ ըստ մեկնաբան Դուգլաս Մյուռեյի, Press TV-ն «իրանական իշխանությունների քարոզչության հեռուստաալիք» է։[12]

Հաղորդումներ[խմբագրել]

  • Africa Today – Վերլուծական հաղորդում Աֆրիկյան երկրներում տեղի ունեցած քաղաքական, տնտեսագիտական և հասարակական իրադարձությունների մասին։[13]
  • American Dream – ԱՄՆ քննադատող հաղորդում։[14]
  • Autograph – Հաղորդավարուհի Սուսան Մոդարեսի հեղինակային հաղորդումը, ուր ներկայացվում են հարցազրույցներ ակադեմիկոսների, գրողների և քաղաքական գործիչների հետ։[15]
  • CinePolitics – Հաղորման ընթացքում հետազոտվում են խորքային քաղաքական և սոցիալական խնդիրները[16]
  • Comment – Ջորջ Գալովեյի թոկ-շոուն ուղիղ եթերում։[17]
  • Iran – Ներկայացվում է Իրանի արդիական հարցերը, ինչպես և երկրում անցկացվող խոշոր մշակութային միջոցառումները։
  • Iran Today[18]
  • Islam & Life – Թարիք Ռամադանի հաղորդումը Լոնդոնյան ստուդիայից` իսլամի մասին։[19]
  • Reporters' File – Շաբաթական ռեպորտաժը իրանական տարբեր պատմությունների մասին։ Հաղորդավար` Սաիդ Փուրեզա։[20]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg

Ծանոթագրություններ[խմբագրել]