Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն
| Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն | |
| Երկիր | Իրան |
|---|---|
| Հեռարձակման գոտի | Իրան Հայաստան Տաջիկստան |
| Լեզու հեռարձակման | պարսկերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1926 (ռադիո) 1958 (հեռուստատեսությունn) |
| Նախկինում անվանում | Իրանի ազգային հեռուստառադիո (1966-1979) |
| Սեփականատեր | Իրանի Իսլամական Հանրապետություն |
| Վեբ-կայք | www.irib.ir |
Իրանի Իսլամական Հանրապետության Ձայն (պարսկ.՝ صدا و سيمای جمهوری اسلامی ايران, Sedā va Sima-ye Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān, անգլ.՝ Islamic Republic of Iran Broadcasting, IRIB), Իրանի պետական հեռուստառադիոընկերություն:[1][2] Հիմնվել է 1926 թվականին, իսկ 1958 թ. ստեղծվեց առաջին հեռուստաալիքը: Մինչ 1979 թ. անվանվում եր «Իրանի ազգային հեռուստառադիո»:[3]
Ընկերությունը ունի ութ ազգային հեռուստաալիք, 30 նահանգային հեռուստաալիք, չորս միջազգային լրատվական ալիք և վեց արբանյակային ալիքներ, նեռարյալ անգլերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ԻԻՀՁ նաև ունի ութ համազգային ռադիոկայաններ և միջազգային ծառայություն:
ԻԻՀՁ գրասենյակներ ունի աշխարհի 17 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Միջազգային ծառայությունը հեռարձակվում է 27 լեզուներով, ընդ որում նաև հայերեն:[4]
ԻԻՀՁ-ին են պատկանում 1975 թ. հիմնադրված «Սուրուշ Պրեսս» հրատարակչությունը, որը հրատարակում է Սուրուշ, Սուրուշ Կուդական, Սուրուշ Նոջավան, Սուրուշ Ջավան և Սուրուշ Բանովան ամսագրերը: Նաև ընկերության կազմի մեջ են «Ջամեջամ» օրաթերթը և «Սիմա Ֆիլմ» կինոստուդիան: Ընկերությունը Տարեկան արտադրում է 5000 ժամ հեռուստաշոու, 300 ֆիլմ, 20 հազար թոպե անիմացիոն ֆիլմեր:
Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը 2004 թվականից զբաղեցնում է Էզաթոլլա Զորղամին:
Իրանի Իսլամական Հանրապետության Ձայնի ազգային հեռուստաալիքները հասանելի են նաև Հայաստանի որոշակի տարածքում` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, Արցախում և Երևանում:
Բովանդակություն |
Հեռուստաալիքների ցանկ [խմբագրել]
Համազգային ալիքներ [խմբագրել]
- ԻԻՀՁ 1 - առաջին ազգային ալիք, հիմնվել է 1966 թվականին: կայք
- ԻԻՀՁ 2 - երկրորդ ազգային ալիք, հիմնվել է 1958 թվականին: Իրանում ստեղծված առաջին հեռուստաալիքն է: Ցուցադրում է սերիալներ, ժամանցային և զվարճալի հաղորդումներ, ֆիլմեր, մանկական հաղորդումներ, թոկ-շոուներ և լրատվական թողարկումներ: կայք
- ԻԻՀՁ 3 - երրորդ ազգային ալիք, հիմնվել է 1993 թ. դեկտեմբերի 5-ին: Հիմնականում ուղղված է մանկական հանդիսատեսի համար:[5] կայք
- ԻԻՀՁ 4 - չորրորդ ազգային ալիք, եթեր է հեռարձակվում 1994 թվականից: Ցուցադրում է արտիստիկ և ակադեմիական բնույթի հաղորդումներ, շուրջօրյա եթերում ցուցադրվում են վավերագրական ֆիլմեր, գիտական կոնֆերանսներ, հարցազրույցներ գիտնականների հետ, գեղարվեստական ֆիլմեր, լրատվություն, տնտեսական եւ փիլիսոփայական քննարկումներ: կայք
- ԻԻՀՁ 5 Թեհրան - հեռարձակվում է միայն Թեհրանում: Հիմնվել է 1998 թվականին: Հիմնականում ցուցադրում է թոկ-շոուներ, սերիալներ, ժամանցային հաղորդումներ: կայք
Արբանյակային ալիքներ [խմբագրել]
- IRINN (Islamic Republic of Iran News Network) - միջազգային լրատվական ալիք կայք
- Jaam E Jam 1 (IRIB 1) - արբանյակային հեռարձակում` Եվրոպա կայք
- Jaam E Jam 2 (IRIB 2) - արբանյակային հեռարձակում` Ամերիկա
- Jaam E Jam 3 (IRIB 3) - արբանյակային հեռարձակում` Ասիա և Օվկիանիա
- Press TV - միջազգային անգլերեն լրատվական ալիք. Հիմնվել է 2007 թ. հուլիսի 2-ին: Հեռուստաալիքի տարեկան բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար:[6] կայք
- Al-Alam News Network - միջազգային արաբերեն լրատվական ալիք. Հիմնվել է 2006 թ. օգոստոսի 15-ին:[7] կայք (անգլ.)
- Ալ Կավթար - արաբերեն արբանյակային հեռուստաալիք կրոնական և մշակույթային թեմատիկայով: Եթեր է հեռարձակվում օրական 19 ժամ` Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայում: Ստեղծվել է 2006 թ. հունվարին: կայք
- Սահար - արբանյակային հեռուստաալիք` անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և ուրդու լեզուներով: , Ալիքը հիմնվել է 1997 թվականին: կայք
- HispanTV - իսպանալեզու միջազգային հեռուստաալիք, հիմնվել է 2011 թ. դեկտեմբերի 11-ին: Հեռարձակվում է Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:[8][9]Մերձավոր Արևելքի առաջին իսպանալեզու ալիքն է:[10] կայք
- iFilm - պարսկերեն և արաբերեն լեզուներով ֆիլմային հեռուստաալիք, հիմնվել է 2010 թ. օգոստոսի 11-ին: կայք
Կաբելային և արբանյակային ալիքներ [խմբագրել]
- Մոստանադ - ազգային վավերագրական ալիք: Հիմնվել է 2011 թ., պարսկական առաջին թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է: Նաև հեռարձակվում է Arabsat արբանյակով: կայք
- Շոմա - էթնիկական մշակույթի թեմատիկայով ազգային հեռուստաալիք, հիմնվել է 2011 թվականին: Պարսկական երկրորդ թվային հեռարձակմամբ ալիքն է: կայք
- Բազաար - ազգային առևտրական հեռուստաալիք, հիմնվել է 2011 թ, պարսկական երրորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է:: Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ: կայք
- Նամայեշ -ազգային ֆիլմերի և հեռուստասերիալների ալիք, հիմնվել է 2011 թվականին: Պարսկական չորրորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է: Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ:
- Վարզեշ - սպորտալին հեռուստաալիք, հիմնվել է 2012 թվականին: Պարսկական հինգերորդ թվային հեռարձակմամբ հեռուստաալիքն է: Նաև կատարում է HD որակի հեռարձակում: Նաև տարածվում է արբանյակային հեռուստատեսությամբ: կայք
Պատկերասրահ [խմբագրել]
-
«Մոստանադ» ալիք
-
«Վարզեշ» աալիք
-
«HispanTV» ալիք
Արտաքին հղումներ [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ IRIB - About Us(անգ.)
- ↑ BBC News - Country Profile: Iran(անգ.)
- ↑ Pierre Pahlavi, "Understanding Iran's Media Diplomacy, Vol. 6 No. 2 (May 2012), 22
- ↑ PressTV - Program
- ↑ ISNA - 12-05-2007 - 86/9/14 - سرويس: / تلويزيون و راديو / شماره خبر: 1046749
- ↑ بودجه پرس تیوی 25 میلیارد تومان است / میزان پخش فیلمهای ایرانی و خارجی متعادل میشود - Mehr News(պարս.)
- ↑ Ալ-Ալամ հեռուստաալիքի մասին(անգ.)
- ↑ "iranian spanish tv"
- ↑ Hispan TV comenzará a retransmitir el miércoles
- ↑ Irán se escuchará en español con el canal Hispan TV(իսպ.)
