One Week Friends

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
One Week Friends
ճապ.՝ 一週間フレンズ。
Ժանրդպրոցական անիմե և մանգա, կատակերգական անիմե և մանգա, դրամա ժանրի անիմե կամ մանգա, ռոմանտիկ անիմե կամ մանգա և ռոմանտիկ կատակերգական անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա
Թվականհունվարի 21, 2012
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

One Week Friends (ճապոներեն՝ 週間フレンズ), մանգա՝ գրված և նկարազարդված Մատտյա Հադզուկիի կողմից։ Մանգայի թողարկումը սկսվել է 2012 թվականի հունվարից Square Enix֊ ի հրատարակչության Gangan Joker ամսագրում։ 2014 թվականի ապրիլին մանգան ադապտացվել է Brain's Base ստուդիայի կողմից, որպես անիմե սերիալ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցի աշակերտ Յուկի Հասկէեն նկատում է, որ նրա դասընկերուհի Կաորի Ֆուդզիման միշտ միայնակ է և չունի ընկերներ։ Ծանոթությունից հետո, Կաորին պատմում է, որ նա կորցնում է բոլոր հիշողությունները, որոնք կապված են իր ընկերների հետ, յուրաքանչյուր երկուշաբթի։ Իմանալով դրա մասին, Յուկին ցանկանում է դառնալ նրա ընկերը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկի Հասկէ (長谷 祐樹) — ավագ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ։ Ցանկանում է ընկերանալ Կաորիի հետ։ Նա թույլ է մաթեմատիկայից։

Սեյու։ Յոսիտակա Յամայա

Կաորի Ֆուդզիմիյա (藤宮 香織) — Յուկի դասընկերուհին։ Նա ամեն շաբաթ մոռանում է իր ընկերներին։

Սեյու։ Սորա Ամամիյա

Սյոգո Կիրյու (桐生 将吾) — Յուկի լավագույն ընկերը։

Սեյու։ Յոսիմասա Հոսոյա

Սակի Յամագիսի (山岸 沙希) — Կաորիի, Հասէի և Կիրյուի դասընկերուհին" Առաջինն է մոտեցել Ֆուդզիմիին և առաջարկել ընկերություն անել․ ասելով, որ նա շատ մոռացկոտ է։

Սեյու։ Ռումի Օկուբո

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեն արտադրել է Brain’s Base ստուդիան և Տարո Իվասակի ռեժիսորը, սկսել է ցուցադրվել Tokyo MX֊ ով 2014 թվականի ապրիլի 6- ին[1]։ Սկզբներգը դարձել է Niji no Kakera ստեղծագործությունը, Նացումի Կոնի կատարմամբ, իսկ վերջներգը |Kanade ստեղծագործությունը Սորա Ամամիի կատարմամբ[2]։ Անիմեն լիցենզավորել է Sentai Filmworks֊ ը Հյուսիսային Ամերիկայում[3]։ Անիմեն զբաղեցրել է առաջին տեղը 2014 թվականի գարնան լավագույն անիմե հարցման ժամանակ, որը անցկացվում էր Charapedia կայք էջում[4]։

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sora Amamiya, Yoshitaka Yamaya Star in Isshūkan Friends Anime» (անգլերեն). Anime News Network. 2014 թ․ հունվարի 21.
  2. «One Week Friends Anime's 3rd Promo Features Natsumi Kon Theme Song» (անգլերեն). Anime News Network. 2014 թ․ մարտի 17.
  3. «Sentai Filmworks Adds One Week Friends» (անգլերեն). Anime News Network. 2014 թ․ մարտի 27.
  4. «今後の展開が楽しみな2014年春アニメ作品TOP20(総合)» (ճապոներեն). Charapedia. 2 мая 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]