Mubla (շրջված՝ Album, հայերեն՝ Ալբոմ), հայկական Նեմրա ռոք խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի մայիսի 7-ին։ Ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել նույն օրը՝ «THE LOFT» ժամանցային ինքնազարգացման կենտրոնում։ Ալբոմը բաղկացած է 11 երգերից, որոնցից 6-ն ունեն տեսահոլովակներ։ 6 տեսահոլովակներից 4-ը պաշտոնական են՝ «Sad Reality» (2014), «Dream» (2014), «Train Of Despair» (2016) և «Feet In The River» (2016), իսկ 2-ը սիրողական՝ «Last Chance To Love» (2015) և «Pretty World» (2016): Ալբոմի 11-րդ՝ «Leave me alone» երգը ունի այլ տարբերակ, ձայնագրված The Beautified Project ռոք խմբի վոկալիստ Անդրե Սիմոնյանի մասնակցությամբ, որը նույնպես ունի պաշտոնական տեսահոլովակ (2016)[1]։