Microsoft OneNote

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Microsoft OneNote
Изображение логотипа
Տեսակnote-taking software?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
ՕՀWindows NT[1], մաքՕՍ[1], Անդրոիդ[2], iOS[3], Windows Phone և Windows
Լույս տեսավ՝2003
Կարդագող ֆայլերի ֆորմատMicrosoft OneNote Package File?, Microsoft OneNote file format? և OneNote table of contents?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատMicrosoft OneNote Package File?, Microsoft OneNote file format? և OneNote table of contents?
Արտոնագիրfreeware
Մասն էMicrosoft Office
Կայքproducts.office.com/onenote
 Microsoft OneNote Վիքիպահեստում

Microsoft OneNote (նախկին անվանումը՝ Microsoft Office OneNote), արագ գրառումներ ստեղծելու և անձնական տեղեկատվության համակարգման ծրագիր։ Այն գրառումների աստիճանակարգային կառուցվածք ունեցող նոթատետր է, կարող է ծառայել որպես սովորական նոթատետրի նմանօրինակ։ Ներառված է Microsoft Office փաթեթի մեջ[4]։ 2014 թվականի մարտի 17-ից այն դարձել է անվճար, կարելի է առանձին ներբեռնել «Microsoft»-ի կայքից։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ստեղծվել է «Microsoft Tablet PC» հարթակի զարգացման հետ կապված։ «OneNote»-ը նախատեսված է կարճ գրառումներ կատարելու համար։ Այն հատկապես հարմար է պլանշետային համակարգիչներ օգտագործողների համար, որոնցում առկա է ձեռագիր տեքստի մուտքագրման և գրառումներ ավելացնելու հնարավորություն։

Ծրագիրը կարող է օգտագործվել նաև «Microsoft Windows» և «macOS» օպերացիոն համակարգերով աշխատող սովորական սեղանադիր համակարգիչներում։ Կարելի է տեղադրել նաև «OneNote»-ի բջջային տարբերակը բջջային օպերացիոն համակարգերի համար՝ «Windows Phone» (7; 8; 8.1; 10), iOS, Symbian Belle (Nokia Belle) և «Android»[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«OneNote»-ի աշխատանքային տարածքը դատարկ թերթ է, որի ցանկացած հատվածում կարելի է կատարել տեքստային և ձեռագիր նշումներ, նկարներ, ինչպես նաև ձայնային մեկնաբանություններ։ «OneNote»-ի տեղեկատվությունները կարելի է նաև մկնիկով տեղափոխել դիտարկիչի պատուհանից։ Այս ծրագրում բացակայում է «Պահպանել» պատկերակը, քանի որ մուտքագրված տվյալները պահվում են ավտոմատ կերպով։

Թերթերը միավորվում են բաժինների մեջ, իսկ բաժինները՝ նոթատետրերում։ Բաժնի թերթերի ցանկը գտնվում է ընթացիկ թերթից աջ, բաժինների ցանկը՝ վերև, իսկ բաց գրառումների ցուցակը՝ ձախ։

Գրառումները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով՝ HTML ձևաչափով կամ որպես կցված «OneNote» ֆայլ։

Առաջին անգամ «Microsoft OneNote»-ը թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերին և ներառվել «Microsoft Office System 2003» փաթեթի կազմում[6]։

«Windows»-ի օպերացիոն համակարգերում «Microsoft OneNote»-ն ունի պլագինների աջակցություն, որը թույլ է տալիս ընդլայնել հավելվածի ֆունկցիոնալությունը։ Ստեղծվել են բազմաթիվ օգտակար հավելումներ, որոնք թույլ են տալիս, օրինակ, ստեղծել և կիսել սեփական մակրոսները ([1]), օգտագործել Աստվածաշնչի ուսումնասիրության համար լրացուցիչ հնարավորություններ ([2]) և այլն։

Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքի կամ իրադարձության անվանում Թողարկման ամսաթիվ
Առաջին հրապարակային հայտարարություն 2002 նոյեմբերի 17
OneNote 2003 2003 հոկտեմբերի 21
OneNote 2003 SP1 2004 հուլիսի 27
OneNote 2003 SP2 2005 սեպտեմբերի 27
OneNote 2003 SP3 2007 սեպտեմբերի 17
OneNote 2007 2007 հունվարի 30
OneNote 2007 SP1 2007 դեկտեմբերի 11
OneNote 2007 SP2 2009 ապրիլի 28
OneNote 2010 2010 հունիսի 15
OneNote 2013 2012 հոկտեմբերի 11
OneNote 15.0.1 «Apple OS X»-ի համար 2014 մարտի 17
OneNote 2016 2015 սեպտեմբերի 22
OneNote 2016 հունվարի 19[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Microsoft makes OneNote for Windows completely free by removing all feature restrictions // VentureBeat — 2006.
  2. Microsoft OneNote // Google PlayGoogle, 2012.
  3. Microsoft OneNote // App StoreApple, 2008.
  4. Malter, Stefan (2018 թ․ ապրիլի 18). «OneNote in Office 2019». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «OneNote now on Mac, free everywhere, and service powered». Office Blogs. Microsoft. 2014 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  6. Иван Карташёв. (6 ноября 2003 г.). «Microsoft Office 2003: первые впечатления» (ռուսերեն). «Бизнес-журнал» №21 (34). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
  7. «Заметки о выпуске». www.onenote.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]