«Last Dance», բրիտանացի երգչուհիԴուա Լիպայի երգը նրա դեբյուտային՝ «Dua Lipa» (2017) ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2016 թվականի փետրվարի 9-ին որպես ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Ընդգրկված է ալբոմի դելյուք հրատարակության մեջ։ Այն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Billboard-ի Twitter Emerging Artists չարթում, որտեղ անցկացրել է յոթ շաբաթ[2]։
«Last Dance» երգը չիլվեյվ[3] և սինթի փոփ ժանրերի է[4]՝ համատեղված «ծանր պարերով» և էլեկտրոնային արտադրությամբ, ինչը շատերը համեմատում են Major Lazer-ի և Ջասթին Բիբերի երգերի հետ։ Այնուհետև, երգն անցնում է էլեկտրոնային հատվածի, որտեղ Լիպայի վոկալը հայտնվում է ուշադրության կենտրոնում[4][5]։
Ռեժիսոր Ջոն Բրյուերի կողմից «Last Dance» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 18-ին[6]։ Տեսահոլովակը նկարահանվել է ԿալիֆոռնիայիԽոնավ անտառներում 2015 թվականի դեկտեմբերին[7] և ցույց է տալիս, թե ինչպես է Լիպան վազում և պարում «գունավոր անտառում»[6]։