Ladyva

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ladyva
գերմ.՝ Ladyva
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1988(1988-12-08) (35 տարեկան)
ԾննդավայրIpsach, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունդաշնակահարուհի
Կայքladyva.com

Ladyva (իսկական անունը՝ Վենեսա Սաբրինա Գնեգի), շվեյցարացի դաշնակահարուհի, երգչուհի և կոմպոզիտոր։ Նախընտրում է բուգի-վուգի, բլյուզ և ջազ ժանրերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանեսան պատմում է, որ ծնողները միշտ ռոքնռոլ են լսել, և դա իրեն շատ է դուր եկել։ Ոգեշնչված բուգի-վուգիի մեծ վարպետների երաժշտությունից՝ նա 14 տարեկանում դաշնամուր նվագել է սովորել, իսկ երկու տարի անց առաջին անգամ բեմ է բարձրացել եղբոր՝ Պասկալ Սիլվայի հետ։ Այնուհետև հաջորդել են ելույթները շվեյցարական և գերմանական Heitere Open Air և ZDF-Fernsehgarten հեռուստատեսություններում։ Հաջողության է հասել իր երկրորդ հայրենիքում՝ Դոմինիկյան Հանրապետությունում[1][2]։

2009 թվականին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ Վանեսա Ջի (անգլ.՝ Vanessa G.) բեմական անունով։ 2011 թվականին պայմանագիր է կնքել «Universal Music»-ի հետ։ 2014 թվականին Գերմանիայում հանդես է եկել բուգի-վուգի մի քանի փառատոններում[3]։

2015 թվականի աշնանը Ladyva-ն մասնակցել է լեգենդար Ջերի Լի Լյուիսի հրաժեշտի շրջագայությանը Մեծ Բրիտանիայում, նվագել է նրա 80-ամյակի տոնակատարությանը Լոնդոնի Պալադիում թատրոնում, որտեղ հայտնի հյուրերի թվում էին Led Zeppelin խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը և Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարը, որը անձամբ է դաշնակահարուհուն փոխանցել հոբելյանական տորթի չափաբաժինը[4][5]։ Իր կուռքի «Great Balls of Fire» հայտնի հիթը Ladyva-ն երգել է Շվեյցարիայի «International Boogie Nights» փառատոնում[6]։

2015 թվականի հոկտեմբերի 16-ին նա ուղիղ եթերում հայտնվել է Իռլանդիայում RTÉ One-ի հայտնի «Շատ ուշ շոուում»[1]։

2016 թվականի մայիսին բուգի-վուգիի այլ հայտնի դաշնակահարների՝ Ակսել Զվինգենբերգերի և Նևիլ Դիկի հետ միասին նրան հրավիրել են ելույթ ունենալու «Boogie Woogie & Blues Spectacular» շոուում, որը վարում էր Ջուլս Հոլանդը։ Նրանց առաջին համատեղ՝ «Beloved Boogie Woogie» ձայնասկավառակը, որը ձայնագրվել է չորս ձեռքով, ներկայացվել է Լուգանոյի բուգի-վուգի միջազգային փառատոնում 2017 թվականի ապրիլի 22-ին[7]։ 2017 թվականի նոյեմբերին Լոնդոնյան կոլիզեումում «Beatles Symphonic» համերգի ժամանակ Լադիվան Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարել է«Something»-ը[8]։

Լադիվան մշտապես մասնակցում է հեղինակավոր ջազային և բուգի փառատոների տարբեր երկրներում։ Caval 'Air Jazz (Ֆրանսիա), Jazzfestival Tingen, The Hamburg Boogie Woogie Connection & The Boogie Woogie Congress Essen (Գերմանիա), The International Jazzfestival Bansko (Բուլղարիա), Bluesfestival Basel, JazzAscona & Jazzmeile Kreuzlingen (Շվեյցարիա) Boogie & Blues Reunion Terrasssa» (Իսպանիա), London International Festival of Boogie Woogie (Միացյալ Թագավորություն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-18-ին։ վերցված է 2010-08-18։ Նրան անվանում են բուգի-վուգիի թագուհի (անգլ.՝ Boogie Woogie Queen)[1]։

2022 թվականին, երբ այցելել էր Լոնդոն, պատրաստակամորեն ընդունել է Սենտ Պանկրաս կայարանի ինտերիերում հանրային դաշնամուր նվագելու առաջարկը։ Պատահական անցորդների համար հանպատրաստից համերգի նախաձեռնողը Բրենդան Կավանան էր, որը հաճախ ելույթ էր ունենում բացօթյա հարթակներում այլ երաժիշտների հետ[1][9][10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 — Տարվա լավագույն բուգի-վուգի դաշնակահարուհի՝ «Boisdale Music Awards»
  • 2022 — Արծաթե կոճակ՝ մրցանակ ՅուԹյուբ հեղինակների համար
  • 2022 — Տարվա լավագույն բուգի-վուգի դաշնակահարուհի՝ «Boisdale Music Awards»

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009: Vanessa G — The Boogie Woogie Lady
  • 2013: Ladyva — 2nd Cut
  • 2016: The New Orleans Experience — Jazz Ascona Festival Sampler-CD
  • 2016: Ladyva & Silvan Zingg — Beloved Boogie Woogie
  • 2017: Ladyva — 8 To The Bar
  • 2021: Ladyva — Ladyva’s Stomp

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «International Artist Office». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Das Boogie-Woogie-Wunder aus Bern» (գերմաներեն). Blick. 2023 թ․ մայիսի 28. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Peter Hegers 16. Neusässer Boogie-Nacht» (գերմաներեն). myheimat.de. 2014 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Eine Schweizerin für Jerry Lee Lewis» (գերմաներեն). srf.ch. 2015. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Mit Jerry Lee Lewis im Privatjet» (գերմաներեն). suedostschweiz.ch. 2016 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Ladyva with Great Balls of Fire (by Jerry Lee Lewis)» (անգլերեն). youtube.com. 2019. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «The artists» (անգլերեն). boogiefestival.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Ladyva - eine Musik- und Augenweide» (գերմաներեն). crossiety.app. 2022 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. «Boogie Woogie Queen Shows Up For An Epic Jam» (անգլերեն). youtube.com. 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. grigoriyz (2022 թ․ մայիսի 7). «Буги Вуги с великолепными Ладыва (Ванессой Джи) и Доктором К». grigoriyz.livejournal.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.