«Just One Last Dance», գերմանացի երգչուհի Սառա Կոնորի երգը իր երրորդ ստուդիական ալբոմից Key to My Soul (2003)։Փոփ բալլադը գրվել է Քեյ Դենարի և Ռոբ Թայգերի կողմից։ Թողարկվել է 2004 թվականիմարտի 1-ին։ Ալբոմի երկրորդ և վերջին սինգլն է։
«Just One Last Dance»-ը մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում։ Գերմանիայում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Media Control Charts չարթում և դարձել է Սառայի երրորդ սինգլը, որը զբաղեցրել է բարձր հորիզոնական։ Ավստրիայում հայտնվել է թոփ հնգյակում, իսկ Շվեյցարիայում` թոփ տասնյակում։