Holy Grail

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Holy Grail»
Ջեյ Զիի և Ջասթին Թիմբերլեյքի սինգլը
«Magna Carta Holy Grail» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 10, 2013
Ձայնագրված2011-12
ԺանրՀիփ հոփ, R&B
ԵրգահանԹիմբալենդ
Տևողություն5:38
ԼեյբլRoc-A-Fella Records, Roc Nation, Universal
ՊրոդյուսերThe-Dream, Թիմբալենդ, Ջերոմ Հարմոն, No ID

«Holy Grail», ամերիկացի ռեփեր Ջեյ Զիի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 10-ին, որպես Ջեյ Զիի «Magna Carta Holy Grail» կոչվող թվով տասներկուերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Ջասթին Թիմբերլեյքի, Շոն Քարթերի, The-Dream-ի, Թիմբալենդի, Ջերոմ Հարմոնի, Էռնեստ Վիլսոնի, Կուրտ Կոբեյնի, Դեյվ Գրոլի և Կրիստ Նովոսելիչի կողմից։

Երգը Գրեմմիի 56-րդ մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» մրցանակը։ 2014 թվականի մարտին ամերիկյան «Billboard» ամսագրի կազմած բոլոր ժամանակների թոփ 100 ռեփ երգերի ցանկում «Holy Grail» երգը զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Holy Grail» երգը ձայնագրվել է 2011 թվականին, երբ Ջեյ Զին և ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը համագործակցում էին իրենց համատեղ՝ «Watch the Throne» ալբոմի շրջանակներում։ Քանյե Ուեսթը ի սկզբանե ուզեցել է այդ երգը ներառել իրենց համատեղ ալբոմում, սակայն Ջեյ Զին որոշում է պահել այն իր առաջիկա ստուդիական ալբոմի համար[1]։ Երգի երաժշտության սկզբնական տարբերակը մշակվել է The-Dream-ի կողմից, սակայն վերջնական տարբերակը ստանալու համար նրա հետ նաև աշխատել են Թիմբալենդը և Ջերոմ Հարմոնը։

Երգի խոսքերի մի փոքր հատված վերցված է ամերիկյան Nirvana ռոք խմբի «Smells Like Teen Spirit» սինգլից, սակայն այդ ամենը կատարվել է Քորթնի Լավի թույլատվությամբ, ում պատկանում են այդ սինգլի հեղինակային իրավունքները։ BBC Radio 1-ի հետ հարցազրույցում, Ջեյ Զին համարել է «Holy Grail» երգը որպես «քարտեզ ալբոմի համար»։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 3-ին Ջեյ Զին KPWR ռադիոկայանի հետ հարցազույցում հայտարարում է որ նա և Ջասթին Թիմբերլեյքը արդեն սկսել են երգի տեսահոլովակի նկարահանումները[2]։ Օգոստոսի 9-ին տեսահոլովակը պաշտոնապես ներկայացվում է Ֆեյսբուքում[3]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Էնթոնի Մանդլերը։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[4] 42
Բելգիա Ultratop Flanders[5] 26
Բելգիա Ultratop Wallonia[6] 28
Կանադա Canadian Hot 100[7] 13
Դանիա Tracklisten[8] 11
Ֆրանսիա SNEP[9] 40
Գերմանիա Media Control AG[10] 24
Իռլանդիա IRMA[11] 53
Lebanon (The Official Lebanese Top 20)[12] 6
Նիդերլանդներ Mega Single Top 100[13] 83
Նոր Զելանդիա RIANZ[14] 18
Նորվեգիա VG-lista[15] 11
Շոտլանդիա Scottish Singles Top 40[16] 10
Սլովակիա IFPI[17] 68
South Korea (GAON)[18] 1
Շվեդիա Sverigetopplistan[19] 15
Շվեյցարիա Schweizer Hitparade[20] 24
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 7
Միացյալ Թագավորություն UK R&B Chart[22] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[23] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[24] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[25] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rap Songs (Billboard)[26] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[27] 1

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Canada (Canadian Hot 100)[28] 51
US Billboard Hot 100[29] 22
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[30] 5
US Rap Songs (Billboard)[31] 3

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2013 Soul Train Music Awards Տարվա լավագույն հիփ հոփ երգ Առաջադրված
2014 Grammy Awards Լավագույն ռեփ/երգող համագործակցություն Հաղթանակ
Լավագույն ռեփ երգ Առաջադրված
Billboard Music Awards Թոփ ռեփ երգ Առաջադրված
BET Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված
iHeartRadio Music Awards Լավագույն համագործակցություն Առաջադրված
Տարվա լավագույն հիփ հոփ/R&B երգ Առաջադրված
BET Hip Hop Awards Դուետի կամ խմբի լավագույն համագործակցություն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jay-Z. Zane Lowe. Part 1: Magna Carta Holy Grail». BBC Radio 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  2. Tardio, Andres. «Jay-Z & Justin Timberlake Are Filming "Holy Grail" Video». HipHop DX. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Video: Jay Z f/ Justin Timberlake – 'Holy Grail'». Rap-Up.com. 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29–ին-ին.
  4. Australian-charts.com — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  5. Ultratop.be — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. Ultratop.be — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  7. Jay-Z Album & Song Chart History Canadian Hot 100 for Jay-Z.
  8. Danishcharts.com — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail. Tracklisten. Hung Medien.
  9. Lescharts.com — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  10. JAY-z feat. Justin Timberlake - Holy Grail (գերմ.). Charts.de. Media Control.
  11. "Chart Track: Week 29, 2013". Irish Singles Chart.
  12. «The Official Lebanese Top 20». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Dutchcharts.nl — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  14. Charts.org.nz — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail. Top 40 Singles. Hung Medien.
  15. Norwegiancharts.com — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail. VG-lista. Hung Medien.
  16. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  17. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201333.
  18. «GAON Music Charts». Gaonchart.co.kr. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  19. Swedishcharts.com — JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail. Singles Top 60. Hung Medien.
  20. JAY-z feat. Justin Timberlake — Holy Grail swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  22. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  23. Jay-Z Album & Song Chart History Billboard Hot 100 for Jay-Z. Ստուգվել է July 16, 2013.
  24. Jay-Z Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Jay-Z. Ստուգվել է July 16, 2013.
  25. Jay-Z Album & Song Chart History Billboard Pop Songs for Jay-Z. Ստուգվել է October 3, 2013.
  26. Jay-Z Album & Song Chart History Billboard Rap Songs for Jay-Z. Ստուգվել է July 16, 2013.
  27. Jay-Z Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Jay-Z. Ստուգվել է July 16, 2013.
  28. «Best of 2013: Canadian Hot 100». Billboard. Prometheus Global Media. 2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  29. «Best of 2013 - Hot 100 Songs». Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  30. «2013 Year End Charts — R&B/Hip-Hop Songs». Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  31. «2013 Year End Charts — Rap Songs». Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]