Նիրվանա (ամերիկյան խումբ)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Նիրվանա (այլ կիրառումներ)
Նիրվանան ամերիկյան ռոք խումբ էր, ստեղծված կիթառահար և վոկալիստ Կուրտ Կոբեյնի, բասսիստ Քրիս Նովոսելիկի կողմից 1987 թ-ին Աբերդինում: Նիրվանան փոխել է մի քանի հարվածահար, որոնցից հիմնական կազմի մեջ մտավ Դեյվ Գրոհլը 1990 թ-ին: Նրանց 1-ին ալբոմը Bleach-ն էր, որը թողարկվեց 1989-ին: Խմբին ճանաչում բերեց Smells like teen spirit երգը, որը 2րդ Nevermind ալբոմից է: Խումբը թողարկել է 3 ստուդիական ալբոմ Bleach 1989, Nevermind 1991, In Utero 1993: Խումբը նաև թողարկել է նաև 2 կենդանի կատարմամբ ալբոմներ. MTV Umplugged 1994, From the muddy bunks of Whishkah 1996 և Live at the Reading 2009:
Բովանդակություն |
Ստեղծումը [խմբագրել]
Նիրվանան ստեղծել են Կուրտ Կոբեյնը, Քրիս Նովոսելիկը և հետո նրանց միացել է Դեյվ Գրոհլը: Կոբեյնը ընտրել է Նիրվանա անունը գեղեցիկ հնչելու համար, որի պատճառով էլ խումբը ընկել է դատական քաշքշուկների մեջ:
Bleach [խմբագրել]
Նիրվանայի 1ին ալբոմը Bleach-ն է՝ թողարկված 1989 թ-ին: Ալբոմից առաջին սինգլը, որը նաև հանդիսանում է խմբի 1-ին սինգլը "Love Buzz"ն է: Ալբոմը հիմնականում Black Sabbath խմբի ազդեցության տակ է: Ալբոմի երգերի բառերը հիմնականում քիչ են կամ կրկնվում են, քանի որ Կոբեյնը չէր կարողանում հիշել երկար տեքստերը:
Nevermind [խմբագրել]
Nevermind-ը 2-րդ ստուդիական ալբոմն է: Մեծ աղմուկ բարձրացրած Smells like teen spirit-ը հենց այս ալբոմից է: Ալբոմը 1991-ի Ծննդյան տոներին ԱՄՆ-ում շաբաթը 400.000 օրինակ էր վաճառվում: Nevermindը գրավել էր տարբեր շքերթների 1-ին հորիզոնականը, ներառյալ Billboard-ի:
In Utero [խմբագրել]
In Utero-ն Նիրվանայի վերջին ստուդիական ալբոմն է՝ թողարկված 1993 թ-ին: Այն նույնպես գրավել է բազմաթիվ հիթշքերթների 1ին հորիզոնականը: In Utero-ն ԱՄՆ-ում վաճառվել է 3.5 միլլիոն օրինակ քանակով: 1994 թ-ի սկզբին Եվրապական հյուրախաղերի ընթացքում Հռոմում Կուրտ Կոբեյնը ինքնասպանության փորձ է իրականացնում: Նույն թվականի, ապրիլի 8-ին Կուրտ Կոբեյնին գտնում են մահացած իր Սիեթլի տանը. պաշտոնական տվյալներով նա ինքնասպանություն է գործել, բայց շատերը մինչը այսօր կասկածում են սպանության վարկածի վրա: Կուրտ Կոբեյնի սպանության գործը մինչև այսօր բաց է: Խումբը դադարեց գոյություն ունենալ վոկալիստ Կուրտ Կոբեյնի մահվանից հետո 1994 թ.-ից: