Blue Ocean Floor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Blue Ocean Floor»
Ջասթին Թիմբերլեյքի երգը «The 20/20 Experience» ալբոմից
Թողարկված2013
Ձայնագրված2012
Տևողություն7:19
ԼեյբլRCA Records
ՀեղինակՋասթին Թիմբերլեյք, Թիմբալենդ, J-Roc, Ջեյմս Ֆաունտլերոյ
ՊրոդյուսերԹիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc
The 20/20 Experience ալբոմի երգացանկ
«Mirrors»
(9)
«Blue Ocean Floor»
(10)

«Blue Ocean Floor», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգը։ Այն ընդգրկվել է նրա «The 20/20 Experience» անվանումը կրող երրորդ ալբոմում, որը թողարկվել է 2013 թվականի մարտին։ Երգը գրվել է Թիմբերլեյքի, Թիմբալենդի, J-Roc-ի և Ջեյմս Ֆաունտլերոյի կողմից։

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք այն համարել են ալբոմի լավագույն երգերից, իսկ որոշները նմանություն են գտել այս երգի և ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենի երգերի միջև։ 2014 թվականի ամերիկացի երգիչ Ջեյդեն Սմիթը երգի երաժշտությունը օգտագործել է իր «Blue Ocean» երգում։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմբերլեյքը «Blue Ocean Floor»-ը անվանել է «The 20/20 Experience» ալբոմի ամենայուրօրինակ երգը։

Թիմբերլեյքն իր երրորդ ալբոմի ձայնագրման աշխատանքներն սկսել է 2012 թվականի մայիսին և ավարտել է նույն տարվա հուլիսին[1]։ 2012 թվականի օգոստոսին պրոդյուսեր Ջիմ Բինզը հայտարարեց, որ Թիմբերլեյքը աշխատում է իր նոր ալբոմի վրա, սակայն շատ չանցած Թիմբերլեյքի հրապարակախոսը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ երգիչը այս պահին նոր ալբոմ թողարկելու պլաններ չունի[2]։ 2013 թվականի հունվարի 14-ին Թիմբերլեյքը հայտարարեց, որ առաջիկայում թողարկվելիք իր նոր ալբոմը կրելու է «The 20/20 Experience» անվանումը[3]։ Ալբոմի երգացանկը հրապարակվեց փետրվարի 6-ին, որից պարզ դարձավ, որ ալբոմի վերջին՝ 10-րդ ստեղծագործությունը կոչվում է «Blue Ocean Floor»[4]։ Մարտի 15-ին «The 20/20 Experience» ալբոմը դուրս եկավ վաճառքի[5]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ քննադատներ երգը համեմատել են Ֆրենկ Օուշենի երգերի հետ։

MTV-ի լրագրող Բրեդ Սթերնը սա համարել է Թիմբերլեյքի լավագույն բալլադներից մեկը, ինչպես նաև գրել է, որ այն «հիանալի կերպով» կարող էր Նաև լինել «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը[6]։ «Entertainment Weekly» ամսագրի լրագրող Մելիսա Մերսն «Blue Ocean Floor»-ը համարել է ֆիլմ, որն հանդիսատեսը «դիտում է ականջներով»[7]։ «Uproxx» կայքի լրագրող Ջոշ Քարպը երգն համեմատել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենի աշխատանքների հետ և ավելացրել է, որ սա կարող է լինել Թիմբերլեյքի երբևէ ձայնագրած ամենահետաքրքիր երգը[8]։ «Pretty Much Amaazing»-ի բլոգեր Փիթեր Տաբակիսի կարծիքով՝ այս երգը Թիմբերլեյքի ամենամեծ անակնկալն էր իր անհատական կարիերան սկսելուց հետո[9]։ «HitFix» կայքի լրագրող Մելինդա Նյումենը նմանություն է գռել այս երգի և Ֆրենկ Օուշենի «Channel Orange» ալբոմի երգերի միջև[10]։ Hollywood.com կայքի լրագրող Ալիշա Լյութսը սա համարել է ալբոմի ամենաանակնկալ պահը[11]։ «Billboard» ամսագրի լրագրող Ջեյսոն Լիփշացը գրել է, որ «Blue Ocean Floor»-ը ցույց է տալիս Թիմբերլեյքի աճը և ըստ Լիփշացի՝ համարձակ քայլ էր ալբոմը այս երգով փակելը[12]։ «Sputnikmusic» կայքի լրագրող Չենինգ Ֆրիմանը երգն անվանել է «յուրօրինակ»` ավելացնելով, որ այն նման չէ ալբոմի մյուս երգերին և ամենաշատ ուշադրության արժանի երգն է[13]։ 2015 թվականի ապրիլին Radio.com կայքը կազմել է Թիմբերլեյքի լավագույն երգերի ցանկը, որտեղ «Blue Ocean Floor»-ը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[14]։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականին ամերիկացի երգիչ Ջեյդեն Սմիթը վերցնելով երգի երաժշտությունը՝ ձայնագրել է իր «Blue Ocean» երգը, որի համար նաև նկարահանել է տեսահոլովակ[15]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Justin Timberlake's Long Road to 'The 20/20 Experience': Timeline». Billboard. 2013 թ․ մարտի 18. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Justin Timberlake totally not working on 'crazy' new album, despite what a dude named Jim Beanz says». Entertainment Weekly. 2012 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Justin Timberlake Unveils '20/20 Experience' Album Title in Open Letter». Billboard. 2013 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Justin Timberlake Shares 'The 20/20 Experience' Album Cover, Track List». Billboard. 2013 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. «The 20/20 Experience: Amazon.de: Musik». Amazon.de. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «Justin Timberlake 'The 20/20 Experience': Track-By-Track Review… In GIFs!». MTV. 2013 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Justin Timberlake streams 'The 20/20 Experience' on iTunes. Worth the seven-year wait? -- The EW Review». Entertainment Weekly. 2013 թ․ մարտի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «5 Thoughts On Justin Timberlake's New Album, 'The 20/20 Experience'». Uproxx. 2013 թ․ մարտի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Review: Justin Timberlake - The 20/20 Experience». Pretty Much Amaazing. 2013 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Justin Timberlake's 'The 20/20 Experience': Album Review». HitFix. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. «Justin Timberlake's 'The 20/20 Experience' Shows a Man Grown Up — REVIEW». Hollywood.com. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «Justin Timberlake, 'The 20/20 Experience': Track-By-Track Review». Billboard. 2013 թ․ մարտի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. «Justin Timberlake - The 20/20 Experience». Sputnikmusic. 2013 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. «Every Justin Timberlake Song, Ranked». Radio.com. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  15. «Need To Know: Watch Jaden Smith's 'Blue Ocean' Video Featuring Kylie Jenner». MTV. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]