Highway to Hell (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Highway to Hell
AC/DC-ի
Թողարկված1979 թվականի հուլիսի 27
Ձայնագրված1979 թվականի փետրվար-ապրիլ ամիսներ
ԺանրՀարդ ռոք, բլյուզ-ռոք
Տևողություն42:07
Լեզուանգլերեն
ԼեյբլAtlantic
ՊրոդյուսերՄատտ Լանգ
AC/DC-ի ալբոմների ժամանակագրություն
Powerage (1978) Highway to Hell (1979) Back in Black (1980)

Highway to Hell (անգլ.՝ Ճանապարհ դեպի դժոխք), Ավստրալիական AC/DC ռոք խմբի վեցերորդ ալբոմն է՝ թողարկված 1979 թվականին։ Օրիգինալ տարբերակը թողարկվել է Ավստրալիայում՝ «Albert» լեյբլի կողմից։ Ավելի ուշ ստեղծվեց համաշխարհային տարբերակը՝ «Atlantic Records» լեյբլի կողմից (Տարբերվում են միայն շապիկներով)։ 2003 թվականին ալբոմը վերաթողարկվեց «Epic Records» լեյբլում՝ որպես «AC/DC Remasters»-ի շարքի մի համար։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխոս, AC/DC-ի ամենահայտնի ալբոմը թողարկման ժամանակ՝ «Highway to Hell»-ը, նշանակալիորեն մեծացրեց խումբը լսողների շարքը և դարձավ ոստնակ հաջորդիվ թողարկված «Back in Black» ալբոմի մասին։ Այս ալբոմը խմբի վոկալիստ Բոն Սքոթթի հետ թողարկված վերջին ալբոմն է (Շուտով նա մահացավ)։

Ալբոմը ձայնագրվեց 1979 թվականի փետրվարին՝ «Criteria» ստուդիայում և նույն տարվա մարտ-ապրիլին «roundhouse» ստուդիայում (Մեծ Բրիտանիա, Լոնդոն

Ալբոմը դարձավ խմբի առաջին աշխատանքը, որ անցավ «Billboard 200»-ի հիթ-շքերթի առաջին հարյուրյակ։ Այնպիսի երգեր, ինչպպիսիք են «Highway to Hell»-ը, «Shot Down in Flames»-ը և «If You Want Blood (You've Got It)»-ը հաջողություն ունեցան երկրպագուների շրջանում և կատարվեցին խմբի համերգներին։ «Rolling Stone» ամսագիրը ալբոմը տեղադրեց Բոլոր ժամանակների 500 ամենալավ ալբոմների մեջ։ Տվյալ ալբոմը ԱՄՆ-ում վաճառվեց 7 միլիոն օրինակով և հասավ 7x պլատինե կարգավիճակի։ Այժմ ալբոմը համարվում է AC/DC խմբի ամենավաճառված երկրորդ ալբոմը (Back in Black-ից հետո)։

«Highway to Hell»-ը Հարրի Վանդայի և Ջորջ Յանգի պրոդյուսերությամբ թողարկված առաջին ալբոմն է։ Աշխատանքի համար սկզբում հրավիրվեց Էդդի Կրամերը շատ գոհ էր խմբից մինչ ալբոմի ձայնագրությունն ավարտելը։ Նրան փոխարինեց Ռոբերտ Ջոն Մատտ Լանգը։ Այս ալբոմի հաջողությունից հետո նա դարձավ խմբի հաջորդ ալբոմների (Back in Black, For Those About to Rock) համար։

«Highway to Hell» և «If You Want Blood» երգերը մտան նաև AC/DC-ի «Iron Man 2» ալբոմ, որը համարվում էր Երկաթե մարդը ֆիլմի երգն էր։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի բոլոր երգերը գրվել են Անգուս Յանգի, Մալքոլմ Յանգի և Բոն Սքոթթի կողմից։

# Անվանում Տևողություն
1. «Highway to Hell»   3:28
2. «Girls Got Rhythm»   3:23
3. «Walk All Over You»   5:10
4. «Touch Too Much»   4:27
5. «Beating Around the Bush»   3:56
6. «Shot Down in Flames»   3:22
7. «Get It Hot»   2:34
8. «If You Want Blood (You've Got It)»   4:37
9. «Love Hungry Man»   4:17
10. «Night Prowler»   6:17

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնականներ ըստ երկրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երկիր Հորիզոնական
1979 Ավստրալիա Australian Kent Music Report Albums Chart
13
2008 Ավստրալիա Australian Albums Chart[1]
27
1979 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard 200[2]
17
1979 Անգլիա UK Albums Chart[3]
8
1979 Շվեդիա Sverigetopplistan[1]
24
1979 Նիդերլանդներ Mega Album Top 100[1]
14
1981 Նոր Զելանդիա New Zealand Albums Chart[1]
46
2008 Շվեյցարիա Swiss Albums Chart[1]
57
2009 Ավստրիա Austrian Albums Chart[1]
38
2011 Ֆրանսիա French Albums Chart[1]
156
2009 Ֆինլանդիա Suomen virallinen lista[1]
37
1980 Նորվեգիա VG-lista[1]
37
2007 Իսպանիա Spanish Albums Chart[1]
67

Վաճառքը և հավաստագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վաճառք Կարգավիճակը
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 7,000,000 7х Պլատինե[4]
{{{2}}} Մեծ Բրիտանիա 100,000 Ոսկե[5]
 Կանադա 200,000 2х Պլատինե[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Australian Albums Chart
  2. Альбом на Allmusic.com
  3. Highway to Hell UK Charts www.chartstats.com
  4. RIAA’s Gold & Platinum Program searchable database
  5. «Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Gold Platinum Database». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.