Hello, world!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Hello world» ծրագրի օրինակ՝ գրված Perl լեզվով

«Hello, world!»համակարգչային ծրագիր է, որի աշխատանքի արդյունքն է էկրանին (կամ այլ արտարծող սարքին) «Hello, world!» արտահայտության արտարծումը (հայերեն՝ «Բարև, աշխարհ»)։ Սովորաբար, «Hello, world!»-ը առաջին ծրագիրն է ծրագրավորման լեզվի դասագրքերում։

Այս ծրագրի ուսումնասիրումը ուսանողի ուշադրությունը հրավիրում է իր համար նոր լեզվի միանգամից մի քանի նոր հասկացություններ վրա, և, ինչն ամենակարևորն է, ուսանողը հասկանում է տվյալ ծրագրավորման լեզվով գրված ծրագրի հիմնական կառուցվածքը։

Չնայած նրան, որ փորձնական ծրագրերն օգտագործվում են համակարգիչների ստեղծման օրվանից, «Hello world» արտահայտության՝ որպես փորձնական հաղորդագրություն օգտագործման ավանդույթն սկսել է 1978 թ․-ից, երբ Բրայան Քերնիգանն ու Դենիս Ռիտչին, իրենց «C ծրագրավորման լեզուն» (անգլ.՝ «The C Programming Language») գրքում առաջին անգամ օգտագործեցին այս արտահայտությունը։

Օրինակներ[խմբագրել]

C ծրագրավորման լեզվով (հնացած տարբերակ)

#include <stdio.h>
 
main()
{
    printf("hello, world\n");
}

Ժամանակակից տարբերակը, որն համապատասխանում է ANSI C ստանդարտին[1]

#include <stdio.h>
 
int main(void)
{
    printf("Hello, world\n");
    return 0;
}

C++ ծրագրավորման լեզվով[2]

#include <iostream>
 
int main()
{
    std::cout << "Hello, world!" << std::endl;
    return 0;
}

Pascal ծրագրավորման լեզվով

program MyProgram;
begin
 WriteLn ('Hello, world!');
end.

Python 2.x լեզվով

print "Hello, world!"

Java լեզվով

public class helloworld
 {
	public static void main(String []args)
	{
		System.out.println("Hello, World!");
	}
 
}

Common Lisp լեզվով

(format t "Hello, world!~%")

JavaScript լեզվով

alert("Hello, world!");

PHP լեզվով

<?php
echo 'Hello world'';
?>

Հետաքրքիր տեղեկություններ[խմբագրել]

  • Perl լեզվում «Hello, world!»-ի փոխարեն օգտագործվում է «Just another Perl hacker» («Ուղղակի ևս մեկ Perl-հաքեր»)

Ծանոթագրություն[խմբագրել]

  1. http://www.open-std.org/jtc1/sc22/wg14/www/docs/n1124.pdf
  2. Bjarne Stroustrup (1997). The C++ Programming Language. 3rd edition, p. 46.

Արտաքին հղումներ[խմբագրել]