Գանգնամ սթայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Gangnam Styleից)
«Gangnam Style»
PSY's Best 6th Part 1 ալբոմից
Կատարող(ներ) Փսի
Թողարկված Հուլիսի 15, 2012 (2012-07-15)

Գանգնամ սթայլ (անգլ.՝ Gangnam Style, կոր.՝ 강남스타일, IPA։ [kaŋnam sɯtʰail]), Հարավ Կորեացի երաժիշտ Փսիի 2012 թվականի քեյ-փոփ ժանրի սինգլ է։

Երգը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին՝ որպես նրա վեցերորդ ալբոմի գլխավոր սինգլ։ 2014թ. մայիսի 11-ի դրությամբ տեսահոլովակը YouTube վիդեոհոսթինգում ունի ավելի քան 2 011 601 247 դիտում, որն բացարձակ ռեկորդ է այդ վիդեոհոսթինգի համար։

«Գանգնամ սթայլ» արտահայտությունը կորեական նորաբանություն է, որի հիմքում ընկած է Սեուլի Քանգնամ թաղամասի ապրելակերպը։ Երգն իր ուղեկցող տեսահոլովակով հանրության դատին ներկայացվեց 2012թ. օգոստոսին՝ իր մեծ ազդեցությունը թողնելով փոփ մշակույթի վրա։ Նրա շուրջ ձևավորվեցին բազմազան կարծիքներ։ Առավել աչքի են ընկնում Gangnam Style-ի գրավիչ ռիթմն ու Փսիի ծիծաղաշարժ պարային շարժումները։ 2012թ. սեպտեմբերի 20-ի կատարումը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվեց որպես Յութուբյան տիրությում ամենից շատ հավանությունների արժանացած տեսանյութը։ Այնուհետև հոլովակն արժանացավ MTV-ի Europe Music Awards մրցանակին։