Frinkcoin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Frinkcoin
մուլտսերիալի դրվագ Խմբագրել Wikidata
ՇարքՍիմփսոններ Խմբագրել Wikidata
ԵթերաշրջանՍիմփսոններ (31-րդ եթերաշրջան) Խմբագրել Wikidata
Հիմնական թեմակրիպտոարժույթ Խմբագրել Wikidata
ՆախորդBobby, It's Cold Outside
Hail to the Teeth
The Miseducation of Lisa Simpson

Frinkcoin Խմբագրել Wikidata

ՀաջորդBart the Bad Guy
Screenless
Better Off Ned Խմբագրել Wikidata
Ժանրանիմացիոն սիթքոմ Խմբագրել Wikidata
Նախնական հեռուստացանցFox Broadcasting Company Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունանգլերեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ23 փետրվարի 2020 Խմբագրել Wikidata
ՌեժիսորՍթիվեն Դին Մուր Խմբագրել Wikidata
Սցենարի հեղինակՌոբ ԼաԶեբնիկ Խմբագրել Wikidata
ՊրոդյուսերԴևիդ Միրկին, Մայք Սքալլի Խմբագրել Wikidata
Բաշխիչ ընկերությունVudu Խմբագրել Wikidata
Երաժշտական թեմաThe Simpsons Theme Խմբագրել Wikidata
ՏեսարանՍփրինգֆիլդ Խմբագրել Wikidata
Կողմերի հարաբերակցությունը16:9 Խմբագրել Wikidata
Գույնգունավոր Խմբագրել Wikidata
Review score4/5, B Խմբագրել Wikidata
Takes place in fictional universeՍիմփսոնների տիեզերք Խմբագրել Wikidata
ԿերպարներՀոմեր Սիմպսոն, Մարջ Սիմփսոն, Բարթ Սիմպսոն, Լիզա Սիմփսոն, Մեգի Սիմփսոն Խմբագրել Wikidata
Ստեղծագործության տարածումvideo on demand Խմբագրել Wikidata
ՄեդիաֆրանշիզThe Simpsons Խմբագրել Wikidata
Արտադրության կոդZABF07 Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt11168734 Խմբագրել Wikidata

Frinkcoin (հայերեն՝ Ֆրինկքոյն), ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալի երեսունմեկերորդ եթերաշրջանի 13-րդ[1] և ընդհանուր մուլտսերիալի 675-րդ սերիան։ ԱՄՆ-ում այն հեռարձակվել Է Fox հեռուստաալիքով 2020 թվականի փետրվարի 23-ին։ Սերիայի սցենարի հեղինակը Ռոբ Լազեբնիկն է, իսկ ռեժիսորը՝ Սթիվեն Դին Մուրը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմփսոնների ընտանիքը ճաշում է The Lentil Institution վեգան ռեստորանում՝ պայքարելով, որ Լիզան ընտրի նրանց իր «Ամենահետաքրքիր մարդը, որին ճանաչում եմ» հոդվածի համար, բայց նա ընտրում է պրոֆեսոր Ֆրինկին, որը ցանկանում է գիտության միջոցով օգնել աշխարհին։ Սփրինգֆիլդի համալսարանում Լիզան այցելում է նրան և հարցազրույց վերցնում։ Իր կյանքի պատմությունը պատմելուց հետո Ֆրինկն ասում է, որ մշակում է նոր կրիպտոարժույթ՝ Ֆրինկքոյն։

Ֆրինկքոյնը դառնում է հայտնի, իսկ Ֆրինկը՝ քաղաքի ամենահարուստ մարդը, ինչը զայրացնում է պարոն Բյորնսին, քանի որ նա այլևս Սփրինգֆիլդի ամենահարուստ մարդը չէ։ Ֆրինկը ներքուստ դատարկություն է զգում, ուստի Լիզան փորձում է օգնել նրան։ Պրոֆեսորը տեղափոխվում է իր համալսարանական գրասենյակից Չիկագո, բայց, միևնույն է, դեռ տխուր է։ Մարջը առաջարկում է ամուսնուն՝ Հոմերին, Ֆրինկին հրավիրել Մոյի պանդոկ։ Ֆրինկը պատասխանում է Մոյի պարզ հարցերին և վաստակում պանդոկի այցելուների հարգանքը։ Նա սկսում է այցելուներին տանել Սփրինգֆիլդի լավագույն հաստատությունները։

Ուեյլոն Սմիթերսը թիմ է հավաքում Բյորնսքոյն ստեղծելու և Ֆրինկքոյնի արժեզրկման բանաձև մշակելու համար, բայց հաշվարկները կտևեին հազարավոր տարիներ։ Փոխարենը, Բյորնսը որոշում է Ֆրինկին թևաթափ անել՝ ցույց տալով նրան, որ իր նոր ընկերները սիրում են իրեն միայն փողի համար։ Բյորնսը Ֆրինկքոյինը տապալելու հավասարումը տանում է դեպի քաղաքի կենտրոն՝ քրաուդսորսինգի համար։ Միևնույն ժամանակ, Ֆրինկը ստուգում է իր ընկերների անկեղծությունը. բոլորը ձախողվում են։

Հավասարման լուծումը փակցված է տախտակի վրա. Լիզան հասկանում է, որ այն գրել է ինքը՝ Ֆրինկը՝ կորցնելով ողջ ունեցվածքը։ Նրանք դառնում են լավագույն ընկերներ։ Ի վերջո, Ֆրինկը վերադառնում է համալսարան և համբուրում պրոֆեսորին, որի հետ կիսում էր գրասենյակը[3]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Ջիմ Փարսոնսը ներկայացել է իր կերպարով՝ բացատրելով, թե ինչպես է աշխատում կրիպտոարժույթը[4]։ Նախկին ֆուտբոլիստ էդ Ջոնսը նույնպես ներկայացել է իր կերպարով[5]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիան վաստակել է 0,7 վարկանիշ և դիտվել 1,84 միլիոն հեռուստադիտողի կողմից՝ դառնալով Fox-ի այդ երեկոյի ամենադիտված շոուն[6]։

Դենիս Փերկինսը The A. V. Club-ից գնահատել է սերիան «գերազանց»՝ ասելով, որ այն «կրիպտոարժույթի հայեցակարգն օգտագործում է որպես արդարացում երկրորդական կերպարների հաջող զարգացման համար»[7]։

Թոնի Սոքոլը Den of Geek-ից սերիան գնահատել է 5-ից 4 միավոր, նկարագրել է որպես գոհացուցիչ և կարևորել Ֆրինկի և Լիզայի հարաբերությունները[1]։

2020 թվականի հուլիսի 28-ին Հենք Ազարիան առաջադրվել է 72-րդ Primetime Creative Arts Emmy մրցանակաբաշխության «Կերպարի լավագույն հնչյունավորում» անվանակարգի՝ այս սերիայում իր կերպարներին հնչյունավորելու համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sokol, Tony (2020 թ․ փետրվարի 25). «The Simpsons Season 31 Episode 13 Review: Frinkcoin». Den of Geek (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
  2. Beauchamp, Denzel (2022 թ․ ապրիլի 17). «Simpsons Predict Shiba Inu Coin Price On MAY 8, 2022». An Idea (by Ingenious Piece) (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. Nagarajan, Shalini (2021 թ․ ապրիլի 13). «A 'Simpsons' episode comically predicts bitcoin's price will surge to infinity - and GameStop's stock will fluctuate ridiculously in the future». Yahoo! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Kemp, Ella (2020 թ․ փետրվարի 26). «'The Big Bang Theory' star Jim Parsons explains cryptocurrency in 'The Simpsons' cameo». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «(SI-3107) "Frinkcoin"». The Futon Critic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. Metcalf, Mitch (2020 թ․ փետրվարի 25). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 2.23.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  7. Perkins, Dennis (2020 թ․ փետրվարի 23). «Frink coins a cryptocurrency, but a heartfelt Simpsons mints an unexpectedly satisfying story». The A.V. Club (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Outstanding Voice Over Performance Nominees / Winners 2020». Television Academy (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.