Euphoria (Լորինի երգը)
| "Euphoria" | |
| Եվրատեսիլ 2012-ի երգի մրցույթի մասնակից | |
|---|---|
| Երկիր | Շվեդիա |
| Երգիչ(ներ) | Լորին |
| Լեզու | Անգլերեն |
| Երգահան(ներ) | Թոմաս Գ:սոն, Պիթեր Բոստրոմ |
| Բառերի հեղինակ(ներ) | Թոմաս Գ:սոն, Պիթեր Բոստրոմ |
| Եզրափակիչ ներկայացում | |
| Կիսաեզրափակիչի արդյունք | 1 |
| Կիսաեզրափակիչի միավորներ | 181 |
| Եզրափակիչի արդյունք | 1 |
| Եզրափակիչի միավորներ | 372 |
| Ներկայանալու ժամանակագրություն | |
| ◄ Popular (2011) | |
«Euphoria» (Էյֆորիա), շվեդացի երգչուհի Լորինի երգն է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար։ Երգի հեղինակներն են Թոմաս Գեսոնը և Պիթեր Բոստրոմը։ Երգը ներկայացվելով Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում հաղթել է հավաքելով 372 միավոր, ընդ որում ստանալով մրցույթի պատմության մեջ ամենաշատ 12 միավորները` 18 անգամ: [1]
Երգը մինչև այժմ ստացել է 9 պլատինե կարգավիճակ:
Եվրատեսիլ երգի մրցույթ [խմբագրել]
Լորինը երգը ներկայացնելով Շվեդիայի Եվրատեսիլի ազգային ընտրությանը, մարտի 10-ին վերջնական հաղթող է ճանաչվում ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում և հնարավորություն ստանում ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2012-ում, որը կայացել է Ադրբեջանում։
Շվեդիան Եվրատեսիլ 2012-ում ներկայացավ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ 11-րդ համարի ներքո և 172 միավորով եզրափակիչ անցավ առաջինը։ Եզրափակչում Շվեդիան ներկայացավ 17-րդ համարի ներքո և քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց` ստանալով 372 միավոր. ընդ որում 12 միավոր ստացավ 18 երկրից, որը համարվում է մրցույթի պատմության մեջ ամենաշատ 12 միավոր ստացած երկիրը։
Սինգլի երգացանկ [խմբագրել]
- Digital download
- «Euphoria» (Single Version) — 3:01
- «Euphoria» (Karaoke Version) — 3:01
- «Euphoria» (Instrumental) — 2:59