Մայա Սար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Սար
Maya Sar
Ծնվել էհուլիսի 12, 1981(1981-07-12) (42 տարեկան)
ԾննդավայրԲոսնիա և Հերցեգովինա, Տուզլա
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՍարաևոյի համալսարան
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Աշխատանք2010-ից
Կայքmayasar.com

Մայա Սար (անգլ.՝ Maya Sar, հուլիսի 12, 1981(1981-07-12), Տուզլա), բոսնիացի երգչուհի է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայան իր առաջին երգը թողարկել է 2010 թ., որը հիթ է դառնում ոչ միայն Բոսնիա և Հերցեգովինայում, այլ նաև հարևան երկրներում։

2011 թ. եղել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դինո Մերլինի վոկալիստներից մեկը։ Մեկ տարի անց 2012 թ.-ին նա ներկայացրել է իր երկիրը նույն մրցույթում Korake Ti Znam երգով և եզրափակիչ փուլում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։ Մայայի առաջին ստուդիական ալբոմը՝ Krive riječi խորագրով, թողարկվել է 2013 թվականի հունիսի 1-ին, Hayat Production լեյբլով[1][2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ. Մայան ամուսնացել է Մահիր Սարիհոջիչի հետ, ով երաժշտական պրոդյուսեր է, և նրանք միասին ունեն ձայնագրման ստուդիա։

Մայան բացի բոսնիերենից տիրապետում է նաև անգլերենին և իտալերենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Krive riječi». Discogs. 2013 թ․ հունիսի 1. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Maya Sar: Želja mi je da se ljudi pronađu u pjesmama». Slobodna Evropa. 2013 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Održana promocija albuma Maye Sar "Krive riječi"». Ekskluziva. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.