The Social Network Song

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Facebook Uh, Oh, Ohից)
"The Social Network Song"
Եվրատեսիլ 2012-ի երգի մրցույթի մասնակից
Երկիր Սան Մարինո
Երգիչ(ներ) Վալենտինա Մոնեթթա
Լեզու Անգլերեն
Երգահան(ներ) Ռալֆ Զիգել
Բառերի հեղինակ(ներ) Տիմոթի Տաչտոն, Յոսե Սանտանա Ռոդրիգես
Եզրափակիչ ներկայացում
Կիսաեզրափակիչի արդյունք 14
Կիսաեզրափակիչի միավորներ 31
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Stand By (2011)   

«The Social Network Song» (Սոցիալական ցանցի երգը), Վալենտինա Մոնեթթայի երգն էր Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար:

Բովանդակություն

Երգի պատմություն [խմբագրել]

Երգի առաջին տարբերակը, որ կոչվում էր «Facebook Uh, Oh, Oh» («Ֆեյսբուք Uh, Oh, Oh»), հեռարձակվել է 2012թ․-ի մարտի 16՝ երգչուհի Վալենտինա Մոնեթթայի հայտնի դառնալուց երկու օր անց։ Երգը հինգ օրվա ընթացքում YouTube-ում հավաքեց ավելի քան 200 000 դիտում։ Սակայն 2012թմարտի 18-ին, երգի հայտնվելուց մի քանի օր անց, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն (Facebook ապրանքանիշը), որի պատճառով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանեցին «The Social Network Song» («Սոցիալական ցանցի երգը»).

Երգի մրցույթ [խմբագրել]

2012թապրիլի 23-ին Սան Մարինոյի պատվիրակությունը հայտարարեց մրցույթ։ Ըստ մրցույթի կանոններին, մրցույթի մասնակիցները պետք է նկարահանեին տեսահոլովակ «The Social Network Song» երգի համար[1]։ Մրցույթի ժամկետ էր սահմանված 23 օրը։

Տեսահոլովակի հեղինակներից 10-ը պետք է ստանային հետևյալ մրցանակները՝

  • 1-ին տեղ ― բացառիկ VIP ուղևորություն Գերմանիայի Մյունխեն քաղաք աշխարհահռչակ Օկտոբերֆեստ 2012-ին, ինչպես նաև €1000 դրամական պարգև
  • 2-րդ տեղ ― €700 դրամական
  • 3-րդ տեղ ― €500 դրամական
  • 4-6-րդ տեղեր ― €200 դրամական
  • 7-10-րդ տեղեր ― €100 եվրո դրամական

Բացի այս մրացակներից, այն հեղինակը, ում տեսահոլովակը YouTube-ում կհավաքեր ամենից շատ դիտումներ, կշահեր լրացուցիչ մրցանակ՝ ուղևորություն դեպի Սան Մարինո։

Հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]